Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին
Արխիվ 16-20Հայաստանի առաջին նախագահ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ իր մի քանի դիտարկումն է ներկայացրել այն վերնագրելով՝ «Պարզագույն սիլլոգիզմ»: Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել է. «Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին: Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»։
Արձագանքելով վերոնշյալին՝ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-լեյտենանտ ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆԸ նշում է. «Պարոն նախկին գերագույն գլխավոր հրամանատար, հավանաբար Դուք տեղյակ եք, որ պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամանատարական կազմին առնվազն հեռացնում են զբաղեցրած պաշտոններից: Հաշվի առնելով, որ Դուք ինքերդ եք կորոնավիրուսի դեմ պայքարը հռչակել որպես պատերազմ, իսկ վիճակագրական տվյայների վրա հենվելով կարելի է փաստել, որ սույն պատերազմում պատասխանատուները մարտը մարտի ետևից պարտության են մատնվում, ուստի՝ օրվա հրամայական պետք է դառնա պատասխանատու «հրամանատարների» հեռացումը եւ կոմպետնտ մասնագետներով վերջիններիս փոխարինելը»:

