Ո՞րն է դավաճանությունը

Արխիվ 16-20

Լեւոն Տեր-Պետրոսայնն ու «պետության ու ազգի պաշտպաններն» անազնիվ ու թափանցիկ աղմուկ են բարձրացրել: Միանգամից ասեմ՝ ազգն ու պետություն-պետականությունը միշտ պետք է պաշտպանել: Այս կեցվածքն անսակարկելի է, բայց պատեհապաշտության կոնտեքստում այն նույնքան խոցելի է եւ մերկապաեւանոց: Նաեւ պարտվում է եւ արժեզրկվում, երբ այդ վեհ արժեքների քողի ներքո անձնական ամբիցիաներ ու չկայացած երազանքների իրագործման հեռանկար է հետապնդվում, սեփական դեմքը փրկելու մի վերջին ճիգ:

Լեւոն Տեր Պետրոսյանի հանկարծահաս հորդորակն ու փրկչական տագնապն, իհարկե, բացատրելի է: Հասկանում եմ նրա ցավն ու ցայտնոտը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հոգեզավակը տապալում «հեղափոխությունը»: Նույնքան ցավալի է եւ ցայտնոտային, երբ զուգահեռաբար արձանագրում է Ն. Փաշինյանի գահավիժող վարկանիշը:

Ի դեպ, ամենայն ցավով, ես էլ եմ ափսոսում ու դառնանում որակապես նոր պետություն կառուցելու այս կորցված հնարավորության համար: Ինձ պես շատ շատերն են դառնությամբ փաստում այս իրողությունն ու արձանագրում ձախողումը: Նիկոլը չկարողացավ, սա թանձրացող ճշմարտություն է, որ չի կարող ուրախացնել ոչ մի հայ մարդու: Եվ ավաղ այս ձախողումը միայն Նիկոլինը չէ, սա գին ունի, որի համար հատուցում ենք բոլորս, նախ՝ պետականությունը: Անդառնալիության կետն արդեն անցել ենք:

Հիշեցնեմ կիսատ ու սելեկտիվ ճշմարտությունների մանիպուլյատիվ վտանգավորության ու սոփեստության մասին եւ անցնեմ առաջ:

Այո, համաձայն եմ՝ ԼՏՊ-ի առաջին հաստատումին՝ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Սա շատերն էին հասկանում, դեռ երեք ամիս առաջ: Հենց այս մտայնությամբ էլ ՀՅԴ ԳՄ-ն դեռ մարտի 16-ին հայտարարություն տարածեց, հաստատելով, որ իրավիճակը «պահանջում է աննախադեպ ներազգային միասնականություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու սպառնալիքները»: Մենք նաեւ հայտարարեցինք՝ «… ողջ կարողականությամբ եւ ներուժով պատրաստ ենք ներգրավվելու համավարակի դեմ աշխատանքներում եւ գործողություններում»:

Իր՝ համահայկական կառույցի առավելագույն աջակցություն ապահովելու պատրաստակամությամբ քաղաքական հայտարարություն տարածեց նաեւ ՀՅԴ Բյուրոն: Մի կողմ դնելով քաղաքական բոլոր տեսակի տարաձայնություններն ու կոնտեքստները՝ մարտի 23-ին Հակաճգնաժամային գործողությունների մի ամբողջ փաթեթ փոխանցեցինք կառավարությանը: Եվ ի՞նչ՝ ամբարտավան մեծամտությամբ ու աննախադեպության բարդույթով տառապող կառավարությունից զրո արձագանք, խուլերի երկխոսություն:

Իսկ մեր քայլերը պայմանավորված էին միայն ու միայն պետությանն ուղղված սպառնալիքների գիտակցումով: Մի՞թե այսպիսին չէ ազգային շահի եւ պետականության գիտակցումը: Այստեղ որտե՞ղ է դավաճանությունը: Ի՞նչ ունենք այսօր՝ անկառավարելի քաոտիկ վիճակ, մինաձնյա ցայտնոտային կառավարում, ռազմավարական խնդիրների տոտալ բացակայություն…արդյունքում՝ տարածաշրջանի բացասական ռեկորդակիրն ենք, հարեւանին ներողություն խնդրելու անմակարդակ վարքով:

Դուք հասկանո՞ւմ եք, որ ազգաբնակչության անվտանգության մասին է խոսքը…ազգային անվտանգության խնդրի ենք բախվել…շատերն արդեն խոսում են հումանիտար աղետի եւ միջազգային աջակցություն խնդրելու մասին:

Ի դեպ, արհամարհվեցին նաեւ այլ քաղաքական ուժերի, այդ թվում խորհրդարանական ընդդիմության առաջարկները:

Հրշեջի վազքով դեպքի վայրում հայտնված ԼՏՊ-ն եւ պետականամտության հորդորներով հանդես եկող այլք, որքա՜ն խոհեմ կլինեին, եթե ժամանակին ձեր հովանավորյալին խոհեմ խորհուրդներ տաիք եւ հորդորեիք քաղաքական երկխոսության գնալ, իսկապես որդեգրելով ազգային ներուժի համախմբման ճանապարհը:

Չի կարելի ողջ օրը մեր ականջները սղոցել «ժողովուրդ ջան» պոպուլիստական դիմելաձեւով եւ գործել բովանդակազուրկ, ահհավասարակշիռ ավտորիտար վարքագծով՝ մերժել օգնության ձեռքն ու երկխոսությունը: Հենց սա պետական չէ, սա պետության կառավարչի եւ կառավարման որակ չէ, այն էլ աղետ-պատերազմի պահին:

Ու՞ր էին «պետության եւ իշխանության պաշտպան» ԼՏՊ-ն եւ մյուսները, երբ Ն.Փ-ը հետեւողականորեն ու անշրջահայաց զբաղվում էր պետության ինստիտուտների կազմաքանդումով, երբ գործադիրը շրջափակում էր դատարանները, երբ հեռախոսային ու հրապարակային հրահանգներ էին իջեցվում դատավորներին, երբ ՀՀ հպարտ քաղաքացիներին ասֆալտին փռելու հրահանգներ էր տրվում եւ այդպես էլ արվում, երբ պարգեւավճար ապօրինի օպերացիայի տակ պետբյուջեից մսխվում է հարյուր միլիոն դոլարից ավելի գումար, երբ երկիրն հայտնվում է մեր պետականության հեղինակությունը վարկաբեկող միջազգային սկանդալների մեջ, երբ թիրախավորվում եւ նսեմացվում են մեր ազգային ինստիտուտները, երբ միջազգային կառույցներում համալրում ենք սեւ ցուցակները, երբ երկրում ատելության, ազգային պառակտումի մթնոլորտն ու ներքին թշնամու որսը հատել է բոլոր կարմիր գծերը:

Ասացեք, այս ամենի մասին խոսել-բարձրաձայնել, աղետը կասեցնե՞լն է դավաճանությունը, թե՞ այս մասին լռելը…

Շատ հստակ է գնահատականը՝ ՆՓ-ը ձախողեց նոր համակարգ, առաջադեմ եւ մրցունակ պետություն կառուցելու հանձնառությունը: Մերժելով՝ նա քանդվում է պետականությունը, տեղը չկարողանալով կառուցել նորը, խոստացածը... Մի՞թե դժվար է սա տեսնելը:

Այս մասին բարձրաձայնող քաղաքական ուժերին պիտակավորելը մանիպուլյացիա է, փրության մի վերջին ձախող ճիգ:
Պիտի մտածել մարտահրավերները կասեցնելու մասին, այո՝ պետականությունը փրկելու մասին:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում