Ինչո՞ւ է խտրականություն դրվում վերեւների ու ներքեւների միջեւ. կրթության փորձագետ

Արխիվ 16-20

«Հայաստանում ընդունված չէ «ընկածին» պաշտպանել, բայց մի բան ասեմ։ Նորմալ է, եթե հանգամանքները պարզելուց հետո` Սուրենավանի դպրոցի (ի դեպ, այդ դպրոցի տնօրենը Հայաստանի լավագույն տնօրեններից է։ Սա մասնագիտական առումով եմ ասում, չքաղաքականացնել) ուսուցչին ազատել են աշխատանքից։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ անպատիժ մնացին փակ տարածքում՝ Ազգային ժողովի դահլիճում, համաճարակային անվտանգության կանոնները խախտած, ծեծկռտուքի մասնակցած պատգամավորները։ Ինչո՞ւ է խտրականություն դրվում վերեւների ու ներքեւների միջեւ», - այս մասին գրում է կրթության փորձագետ ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի դասղեկը, որ աշակերտների հետ օրեր առաջ բացօթյա տարածքում խնջույքի է մասնակցել, ազատվել է աշխատանքից։ Այս մասին NEWS.am-ին հայտնել էր դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը։

«Ես տեղյակ չեմ եղել, վարչապետի էջում նկարը հրապարակվելուց հետո ինձ զանգել են մարզպետարանից, այդ ժամանակ նոր իմացել եմ։ Դրանից հետո մարզպետարանում հանդիպում ենք ունեցել։ Ինձ խիստ նկատողություն է տրվել, ուսուցչուհին ազատվել աշխատանքից»,- ասել էր նա։

Տնօրենը պատմել էր, որ խնջույքը եղել է հունիսի 2-ին, կազմակերպել են աշակերտներն ու ծնողները եւ, չնայած դասղեկը հավանություն չի տվել այդ նախաձեռնությանը, բայց աշակերտների այն բազմաթիվ հորդորներից հետո, որ խնջույքը բացօթյա է եւ անվտանգ կլինի, ի վերջո համաձայնել է։

«Ուսուցիչն ինքն էլ գիտեր, որ արգելվում են նման հավաքույթները, ես բոլոր ուսուցիչներին, ծնողխորհրդի անդամներին զգուշացրել եմ, նախարարի, վարչապետի ցուցումները դպրոցի էջում տեղադրել եմ։ Մեր ավարտական դասարաններն անգամ ոչինչ չեն կազմակերպել։ Ատեստատները վերցնելուց անգամ իրենց ձեռքը չեմ սեղմել»,- նշել էր տնօրենը։

Աշխատանքից ազատվածը դպրոցի 23 տարվա ուսուցիչն է։ Նա դասավանդում էր «Պատմություն» եւ «Հայոց եկեղեցու պատմություն»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հրապարակել էր խնջույքից լուսանկարներ՝ որպես համաճարակային կանոնները խախտելու օրինակ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում