Դրամաշնորհները բաժին են հասնում փոխնախարարների մերձավոր շրջանակի՞ն

Արխիվ 16-20

 Հայաստան հասած կորոնավիրուսից, կամ այլ կերպ ասած` թագավարակից ամենաշատը տուժել են կատարողական արվեստի ներկայացուցիչները: Գրեթե 3 ամիս տանը մնալով` միակ հույսը իրենց արվեստը առցանց ներկայացնելն էր: Սակայն պարզվեց, որ առցանց տարբերակով ո՛չ ընտանիք կպահես, ո՛չ արվեստդ ու կատարողականությունդ կզարգացնես, ո՛չ էլ, առավելեւս` կգոյատեւես: Արի ու տես, որ ոչ բոլոր մշակութային կառույցները դիմակայեցին առցանց տարբերակին, առնվազն` միայն առաջին ամիսը: Դաշտում մինչեւ այսօր շարունակում են ներկայանալ միայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայության տակ գործող, սակայն միայն պետական աջակցություն ստացած որոշ ընտրյալ մշակութային կառույցներ: Իսկ այստեղ արդեն լուսանցքում մնացին աջակցություն չստացած պետական ենթակայությամբ գործող մշակութային կառույցներներն ու անհատ կատարողները` անհավասար մրցակցության արդյունքում: Երեքամսյա առցանց գործունեության եւ ԿԳՄՍՆ-ի դրամաշնորհային ցանկը ուսումնասիրելով` պարզ թվարկելի է անհավասար մրցակցության պատճառը` ԿԳՄՍՆ-ի կողմից հիմնականում աջակցություն ստացել են նախարարության մշակութային ոլորտը համակարգող երկու փոխնախարարների մերձավոր շրջանակի մշակութային հաստատությունները: Բայց այս ամենի հետ մեկտեղ, պետական բյուջեից հատկացված դրամաշնորհից բաժին հասավ նաեւ ԿԳՄՍ նախարար Արային Հարությունյանին:

ՍՈՒՊԵՐՆԱԽԱՐԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՊԵՐՀԱՂՈՐԴԱՎԱՐ

Նախ` կարանտինի հենց սկզբից, բազմապրոֆիլ նախարարը, թողած մի քանի ոլորտի բազմաթիվ խնդիրներ, առիթը բաց չթողեց ու ինքն իրեն ֆինանսավորելով, ինքնամոռաց տրվեց հաղորդավարական արվեստին, անունն էլ դրեց Կորոնադադար: Ու բան ու գործ թողած` նկարահանող խմբի հետ գնաց թատրոն, թանգարան ու համերգասրահ, թե հանրության համար լուսավորում է մշակութային հաստատությունների անծանոթ վայրերը: Բայց նախարարի ոգեւորությունը կամ ավելի ճիշտ հաղորդավարի դերում իր անձնական ցանկությունները բավարարվեցին ընդամենը երեք հաղորդման ընթացքում` Տիկնիկային թատրոն, Մատենադարան եւ Արամ Խաչատրյան համերգասրահ: Հավանաբար, հաղորդավարի դերը նախարարին այդքան էլ դուր չեկավ, Արայիկ Հարությունյանը սուպերնախարարի պաշտոնում իրեն ավելի լավ է զգում: Ինչեւէ, երկրում ստեղծված իրավիճակից օգտվելով` «դե, քանի վիճակը խառն է» կարգախոսով, դրամաշնորհի անվան տակ ԿԳՄՍՆ-ն մերձավոր շրջանակներին է ֆինանսավորում, ինքնաֆինանսավորում ու ձեռքի հետ էլ մանկության երազանքներն իրականցնում: Արդյունքում, էլի հարկատուի գումարն է ծախսվում «մշակույթի» վրա, եւ ոչ մի մնայուն արժեք: Այստեղ, թերեւս մտաբերենք Ուինսթոն Չերչիլի խոսքերը, երբ պատերազմի ժամանակ նրա հաստատմանը ներկայացնում են պետության բյուջեն, թերթելով փաստաթուղթը, նկատում է, որ մշակույթի համար գումար հատկացված չէ, հարցնում է. «Իսկ որտե՞ղ են մշակույթի համար նախատեսված ծախսերը»: Երբ նրան պատասխանում են, թե պատերազմ է, ի՞նչ մշակույթ, Չերչիլը զարմացած ասում է. «Պատերազմում ենք հենց վաղվա մշակույթի համար, եթե մշակույթ չկա, այս դեպքում ինչի՞ համար ենք մենք պատերազմում...»:

Վաղվա մշակույթի համար այսօր կորոնադադար, վաղը` խոզի, թռչնի թե մեկ այլ կենդանու անվանումով «դադարները» չեն արտահայտելու որեւէ մնայուն մշակույթ: Իսկ այսօրվա մշակույթի պատասխանատուներն իրենք իրենց հարց տվե՞լ են, թե ի՞նչ են անում վաղվա մշակույթի համար: Ոլորտի վնասների համար, ի վերջո, վաղ թե ուշ, իրենք են պատասխանատվություն կրելու:

ԿԳՄՍՆ-Ն 3 ԱՄԻՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁՆ ԷՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ

Փոխարենը, վերջիններս գտել են հեշտ տարբերակ, դե չէին նախատեսել, որ իրենց բախտից, աներես կորոնան կգա ու չի հեռանա մեր երկրից... Ուստի, յուրաքանչյուր իրավիճակում ԿԳՄՍ նախարարն ու մշակույթի պատասխանատուները ունեն մեկ պատասխան` ուսումնասիրում ենք միջազգային փորձը... Իսկ 3 ամիս ի՞նչ էիք անում, Կորոնադադա՞ր էիք նկարահանում, այն դեպքում, երբ տարեսկզբից գրեթե ողջ աշխարհն էր հաղթահարում կորոնավիրուսն ու մշակույթը չմեռնելու համար նախաձեռնություններ մշակում: Իսկ Հայաստանում ոլորտի պատասխանատուների քեֆը նոր է տվել, որ միջազգային փորձն ուսումնասիրի: Օրերս ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ, երբ դերասան, իշխանական պատգամավոր Արթուր Մանուկյանը հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ հարկադրված պարապուրդի ընթացքում հաշվի չեն առել անհատ կատարողներին, որոնք այսօր ամենաանպաշտպան արվեստագետներն են` դերասաններ, նկարիչներ, պարողներ, երաժիշտներ ու երգիչներ, որոնցից այս ընթացքում, ըստ պատգամավորի, զանգեր է ստացել, սուպերնախարարը կրկին ԱԺ ամբիոնից կրկնեց. «Ուսումնասիրում ենք այն երկրների փորձը, որոնք նման աջակցություն ցուցաբերել են: Միջազգային փորձը հաշվի առնելով` փորձում ենք այդ շրջանակը ստեղծել եւ, անկախ ամեն ինչից, ունենալ անկախ ստեղծագործողների ռեեստոր, որտեղ կնկարագրվի տարվա ընթացքում նրանց կատարած աշխատանքը, որպեսզի նման իրավիճակներում կարողանանք այդ խմբին իդենտիֆիկացնել, որովհետեւ եթե հիմա ասենք, որ աջակցում ենք ազատ արվեստագետներին, կարծում եմ` բավականին մեծ խումբ կլինի, որի ապացուցողական բազան, որ արդյո՞ք նա արվեստագետ է, ինչո՞վ է զբաղված եղել, ի՞նչ աշխատանք է կատարել այս ընթացքում, դժվար կլինի նկարագրել եւ ապացուցել»:

Այսինքն` կորոնայի ժամանակաշրջանն ապացուցեց, որ նման իրավիճակներում այսօրվա սուպերնախարարության կազմը ճկունություն չունի: Սովորաբար պետությունը պետք է մի քանի ամսվա կտրվածքով մշակի ռազմավարություն` մշակութային քաղաքականություն, ոչ թե` օրվա: Մինչդեռ ստացվում է, որ այսօր կառավարությունում հիմնականում մշակում են, խրախուսում ու դրամաշնորհներ հատկացնում այլասերվածություն ու ոչ ավանդական արժեքներ քարոզող ու տարածող նախագծեր, որոնց համար էլ դրսից են գրանտներ ստանում: Այսինքն` մի գրպանից դուրս է գալիս ու կրկին վերադառնում մյուս գրպանը:

ԿԳՄՍՆ-Ն ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ ՄԵՋ-ՄԵՋ Է ԱՆՈ՞ՒՄ

Այն, որ ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհները, կոպիտ ասած, մեջ-մեջ է անում ու հատկացնում մերձավոր շրջանակին` մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարարների ձեռամբ, ապացուցում են դրամաշնորհներով իրականաված ծրագրերը: Արդյունքում, փաստացի տուժել են այն մարդիկ, ովքեր այդ շրջանակից դուրս են: Թերեւս, օրինակները բազմաթիվ են, սակայն արդարության համար յուրաքանչյուր փոխնախարարից բերենք մեկական օրինակ: Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի եւ ԿԳՄՍ մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանի բարիդրացիական հարաբերութունների մասին թերեւս բոլորը գիտեն, գաղափարակից են ու մոտ տասը տարի առաջ միասին հիմնել են «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ն` Արա Խզմալյանի նախագահությամբ: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ Ռ. Բաբայանը հաճախակի լինում է արտոնյալների ցուցակում: Օրինակ` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օրերս Տիկնիկային թատրոնն առցանց հարթակում, իր ֆեյսբուքյան եւ ինստագրամյան պաշտոնական էջերով` ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի «Երգում են տիկնիկները» եւ «Տիկնիկների կախարդական աշխարհում» հաղորդաշարերը` բաղակացած 12 թողարկումներից: Առցանց հաղորդաշարի համար ԿԳՄՍՆ-ն հատկացրել է 2 մլն 100 հազար դրամ: Իսկ Հ. Թումանյանի տուն-թանգարանի եւ մշակութային ոլորտ համակարգող մյուս փոխնախարար Նարինե Խաչատուրյանի սերտ կապի մասին ավելորդ է խոսել, քանի որ վերջինս շուրջ 11 տարի, մինչեւ փոխնախարարի պաշտոնը ստանձնելը, եղել է տուն-թանգարանի տնօրեն ու, բնական է, որ ամենախոշոր կտորը հենց բաժին է հանելու այդ թանգարանին: Իսկ մյուս թանգարանները փշրանքներով էլ «յոլա» կգնան:

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶԱ՞ՆՔ, ԹԵ...

Հատկանշական է, որ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը նախարար նշանակվելուց հետո առաջինը գնաց հենց Ռուբեն Բաբայանի ղեկավարած Տիկնիկային թատրոն: Սուպերնախարար Արայիկ Հարությունյանը իր «Կորոնադադարի» անդրանիկ հաղորդումը սկսեց կրկին Տիկնիկային թատրոնից: Այս ամենից գալիս ենք մի եզրահանգման` նոր իշխանության մշակույթի ոլորտի ղեկավարները կա՛մ ծանր մանկություն են ունեցել, եւ ծնողները նրանց տիկնիկային թատրոն չեն տարել, ու պաշտոնի գալով` առաջինը մանկության երազանքն իրականություն դարձնելու քայլեր են ձեռնարկում` մոտիկից շփվելով թատրոնի ու տիկնիկների հետ, կամ` այստեղ այլ կապ կա, ընդհանուր շահեր, ի դեմս Ռուբեն Բաբայանի յուրային են գտել...

Ի ԴԵՊ

Դեռեւս ապրիլին ֆրանսաբնակ երգչուհի ԼԻԼԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում խոսելով, թե Ֆրանսիան ինչպե՞ս է իր արվեստագետներին կորոնավիրուսի շրջանում աջակցություն ցուցաբերում` ասել էր. «Արդեն 2 տարի է բնակվում եմ Ֆրանսիայում: Այստեղ էլ արտակարգ իրավիճակ է հայտարարված, բոլորն իրենց տներում են անցկացնում օրը, նույն իրավիճակն է` ինչպես Հայաստանում, պարզապես Ֆրանսիայի կառավարությունն էլ պարապուրդի մատնված աշխատողներին հատկացրել է 84 տոկոսի չափով գործազուրկի նպաստ: Նույնիսկ հոգ են տարել ազատ արտիստների մասին, այսինքն` նկարիչների, ռեժիսորների, երաժիշտների, երգիչների եւ այլն, նրանք նույնպես նպաստ են ստանում, որպեսզի իրենց գոյությունը կարողանան պահպանել, մինչեւ այս ամենի ավարտը»:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում