«Եթե Ադրբեջանի պատկերացրած փուլային տարբերակը պետք է լինի, բա էլ բանակցություններն ո՞ւմ շունն են»

Արխիվ 16-20

Մինչ հայաստանյան ներքաղաքական կյանքում, մեղմ ասած, արշալույսները խաղաղ չեն, իսկ կորոնավիրուսը շարունակում է իր կործանարար հաղթարշավը, այդպես էլ չպարզվեց` ի վերջո, ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ինչու բարձրաձայնեց, թե քննարկվող կարգավորման փուլային տարբերակով նախատեսվում է ԼՂ-ի շուրջ մի շարք շրջանների վերադարձ, ապա տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ ապաշրջափակում, որի վերաբերյալ հերքումները, այդպես էլ մնացին կցկտուր խոսքերի մակարդակում: Այս մասին «Իրավունքը» պարզեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ տեսակետը:

- Լավրովը չասաց, որ Ադրբեջանի պատկերացրած փուլային տարբերակն է: Եթե Ադրբեջանի պատկերացրած փուլային տարբերակը պետք է լինի, բա էլ բանակցություններն ո՞ւմ շունն են: Բանակցային սեղանի շուրջ մենք էլ կարող ենք ասել, որ համաձայն ենք փուլային տարբերակին, բայց այլ հերթականությամբ: Այստեղ մոտեցման խնդիր է: Պարզապես, ամեն ինչ պետք է անել ժամանակին: Նույն կերպ մեր երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան վերջերս իր մամուլի ասուլիսի ժամանակ պատմական էքսկուրս կատարեց` ադրբեջանական ֆաշիստական լեգեոնի մասին, իհարկե, ճիշտ էր անում, բայց ժամանակին Մյունխենում էր պետք դա ասել, երբ Գարեգին Նժդեհի մասին էր վայրահաչում Ադրբեջանը: Այդ ժամանակ ավելի մեծ ազդեցություն կունենար խոսքը: Ամեն դեպքում, հիմա էլ ուշ չէ: Ի դեպ, ՀՀ վարչապետն ասաց, ապա նաեւ արտգործնախարարը կրկնեց, որ այն, ինչ նախկնում բանակցությունների սեղանի վրա էր դրված, հիմա գոյություն չունի, եւ փաստացի հիմա Ադրբեջանի հետ չենք բանակցում:

– Եթե համարենք, որ չեն բանակցում, ապա ի՞նչ են խոսում` ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները` նստած բանակցային սեղանի շուրջ: 

– Դրանք ընդամենը խորհրդակցություններ են: Ժամացույցի սլաքները փորձում են մեզ համար դանդաղեցնել: Առնվազն ստատուս քվոն ինչքան երկարաձգվի, նաեւ Ադրբեջանի համար է որոշ չափով ձեռնտու: Անկեղծ ասած, որեւէ կողմը, մանավանդ այս պարագայում Ադրբեջանը, լայնածավալ պատերազմական գործողությունների պատրաստ չեն: Հետեւաբար, այդ խորհրդակցությունները որոշ չափով իրենց դերը կատարում են, այսինքն` ժամանակ են տալիս, որ մենք ավելի լավ պատրաստվենք:

– Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի վերջին ռազմատենչ հռետորաբանությունը:

– Ադրբեջանը վերջին ժամանակահատվածում, կապված կորոնահիստերիայի հետ, տնտեսության մեջ բավականաչափ խնդիրներ ունի: Ինչպես գիտեք, նավթային գները տատանվում են, իսկ Ադրբեջանի տնտեսությունն ուղղղակիորեն կապված է նավթադոլարներից, որոնք որոշ չափով ուղղվում են նաեւ ռազմական ծախսերի վրա: Հետեւաբար, այստեղ երկակի մոտեցում կա© մի կողմից` Ադրբեջանի տնտեսությունը իրոք փլուզման նախաշեմին է եւ գտնվում է բավականին դժվար վիճակում, մյուս կողմից էլ` կիրառվում է դասական ադրբեջանական միջոց, թե ինչպես ժողովրդի ուշադրությունը շեղել երկրում օրհասական վիճակից` սրացումներ կատարելով ղարաբաղյան հակամարտության գոտում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի առաջին մասը կարդացե՛ք՝ այստեղ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում