Երբ միավորվում ենք, մեր դեմ խաղ չկա. ԱՄՆ-ում հայերը զենքերը վայր չեն դնի

Արխիվ 16-20

ԱՄՆ տարբեր նահանգներում այս օրերին տեղի են ունենում զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվում են վանդալիզմի դրսեւորումներով, թալանով ու արյունալի միջադեպերով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մայիսի 25-ին ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ոստիկանությունը ցանկացել էր ձերբակալել 46-ամյա սեւամորթ Ջորջ Ֆլոյդին: Երբ փորձել են նրան ձեռնաշղթա հագցնել, տղամարդը սկսել է իրեն վատ զգալ, որից հետո տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն: Համացանցում հայտնի դարձած տեսանյութում երեւում է, որ ոստիկանն ավելի քան յոթ րոպե ծունկը ծալված վիճակում պահել է Ջորջի վզին, մինչ վերջինս խնդրում էր օգնել իրեն եւ ասում, որ շնչահեղձ է լինում: Ոստիկանները շտապօգնություն են կանչել միայն այն ժամանակ, երբ վերջինս կորցրել է գիտակցությունը: Բողոքի ալիք է բարձրացել` ընդդեմ ոստիկանության գործողությունների եւ ռասիզմի` «Չեմ կարող շնչել» կարգախոսով: Առկա լարվածությունը չի շրջանցել նաեւ ԱՄՆ-ում բնակվող հայերին, որոնք զանգվածային անկարգությունների պատճառով ստիպված անցել են ինքնապաշտպանության: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հայկական ինքնապաշտպանական խմբերը ձեւավորող ու դրանց համակարգող խմբի անդամ, լոսանջելեսաբնակ ԷԴԳԱՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:

- Պարոն Քոչարյան, ի՞նչ իրավիճակ է հիմա Լոս Անջելեսում, հատկապես հայաբնակ վայրերում:

– Երկու օր առաջ էր բավականին խառը իրավիճակ, իսկ հիմա շատ հանգիստ է: Այսպես ասած, հետաքրքիր օր սպասվում է հունիսի 7-ին` կիրակի օրը: Չորս օր առաջ հայտարարություն եղավ, որ սեւականները բողոքի ցույց են իրականացնելու Գլենդելում, ինչը նշանակում է, որ նաեւ փորձելու են ամեն ինչ ջարդուփշուր անել: Խնդիրն այն է, որ մի մասը գալիս է ցույցի` իր սուգն արտահայտելու, բայց մյուս մասը հեռու քաղաքներից գալիս են` իրենց կեղտոտ գործն անելու համար: Այդքանը հասկանալով` մենք ավելի վաղ սկսեցինք զինված ինքնապաշտպանության անցնել, որպեսզի իմանան, թե ինչ կլինի, եթե փորձեն այստեղ անկարգություններ կատարել: Դրանով ստիպեցինք, որ իրենց մտադրությունից մինչեւ այս պահը հրաժարվեն: Թե ինչ կլինի հունիսի 7-ին, կտեսնենք: Ամեն դեպքում, այնքան կազմակերպված ենք, որ եթե նույնիսկ փորձեն ինչ-որ գործողություններ կատարել, թույլ չենք տալու: Իսկ բողոքի ցույց կարող են անել, քանի որ դա իրենց խոսքի իրավունքն է, եւ չենք կարող ոտնահարել իրենց իրավունքը: Թող գան, իրենց սուգն արտահայտեն, ցույց անեն, բայց այն պետք է լինի զուտ բողոքի ցույց եւ չվերածվի անկարգությունների ու բախումների:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ երբ հայերն անցան ինքնապաշտպանության, այլեւս որեւէ բախում չի եղել:

– Մանր միջադեպեր եղել են, բայց մեր ռազմավարությունն այն էր, որ ավելի շատ վախի մթնոլորտ ստեղծեինք, որ կարիք չլիներ բախումների, ինչն աշխատեց: ԱՄՆ տարբեր քաղաքներում մեծ բախումներ եղան, եւ երբ իմացանք, որ դեպի մեր կողմ են գալիս, արդեն սկսեցինք սոցիալական ցանցերով ցույց տալ, որ հայերը պատրաստ են, մենք զինված ենք, եւ ինչ-որ պետք է լիներ, արդեն չեղավ: Շատ դեպքերում նույնիսկ ասացին, որ ներողություն են խնդրում, թե մենք կապ չունենք ոչնչի հետ, չէին էլ մտածում գալու մասին:

– Հայերի դեմ ուղղորդված որեւէ ոտնձգություն չկա՞, այսինքն` համարե՞նք, որ սա հայերի կռիվը չէ:

– Իհարկե, սա ոչ մի կապ չուներ հայերի հետ: Ուղղակի, այնպես է ստացվել, որ այստեղ շատ ենք հայերս, ու երբ իրենք գործողություններ իրականացնեն բոլոր քաղաքներում, ստացվելու է, որ հարձակվելու են նաեւ մեր բիզնեսների, մեր տների վրա: Դրա համար էլ փորձեցինք բացատրել, որ սա այդ քաղաքը չէ, այստեղ ուրիշ է:

– Արդեն իսկ եղած բախումների ժամանակ որեւէ կերպ հայերից եղե՞լ են տուժածներ:

– Եղել են, բայց ոչ թե ինչ-որ մարդկային կորուստներ կամ վիրավորվածներ, այլ տասնյակ բիզնեսներ են թալանվել:

– Ի վերջո, ակնհայտ է, որ սա մի սեւամորթի եւ ոստիկանի խնդիր չէր: Ըստ ձեզ` ինչո՞ւ նման ագրեսիայի ալիք բարձրացավ ԱՄՆ-ում:

– Այս հարցը շատ բարդ պատասխան ունի: Տարբեր պատճառներ այն կարող էր ունենալ: Օրինակ` սցենարներից մեկը կարող էր լինել այն, որ սեւականները, ինչու ոչ, նաեւ սպիտակամորթներն ուզում էին օգտվել այս առիթից եւ գողություններ կատարել: Այսպես եղել է նաեւ 1992-93-ին: Հիմա կարծում եմ` ինչ-որ առումով նաեւ կորոնավիրուսի հետ էր կապված, քանի որ մարդկանց վիճակը ավելի վատ է ու փորձեցին առիթից օգտվելով` թալանով զբաղվել: Պատճառներից մեկն էլ, օրինակ, կարող է լինել այն, որ առաջիկայում ընտրություններ են սպասվում, եւ դեմոկրատները կարող էին օգտվել ստեղծված իրավիճակից եւ այսպիսի միջադեպեր հրահրեին:

– Փաստորեն, բացառո՞ւմ եք, որ ռասիզմի դրսեւորման պատճառով է այս ամենը տեղի ունենում:

– Չեմ կարծում, որ այստեղ ռասիզմի խնդիր կա, որովհետեւ այն, որ սեւամորթը մահացավ, այդ դրվագում 4 ոստիկան էր խառնված, որոնցից մեկը սպիտակամորթ էր, մյուսը` ասիացի, 3-րդը` լատինացի, իսկ 4-րդը էլի սեւամորթ էր: Այսինքն` այստեղ կոնկրետ սպիտակի ու սեւի հարց չկար:

– Կա տեսակետ, որ այստեղ նաեւ ամերիկյան սորոսականների մատն է խառը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Շատ հնարավոր է, որովհետեւ կասկած կա, որ «Անտիֆա» շարժումը կրակի վրա ավելի շատ բենզին է լցնում: Իսկ «Անտիֆա»-ն, որքանով տեղյակ եմ, կապեր ունի հենց Սորոսի հետ: Հիշեցնեմ, որ «Անտիֆա»-ն անտիֆաշիստներն են, որոնք ժամանակին կային նացիստական Գերմանիայում: Այն կոմունիստական կազմակերպություն էր, եւ հիմա ամերիկյան ջահելությունը, կարծես թե, այդ անունը վերցրել եւ օգտագործում է: Ամբողջ աշխարհով մեկ կան «Անտիֆա»-ի անդամներ, այդ թվում` նաեւ Հայաստանում:

– Ըստ Ձեզ` ամերիկյան ոստիկանության գործողությունները ցուցարարների դեմ իրավաչա՞փ են:

– Այդ սեւամորթի մահից հետո, ինձ թվում է` իրավապահներն իրենց շատ հանգիստ են պահել: Անգամ կադրեր կան, որտեղ երեւում է, որ իրավապահները հանգիստ կանգնած են, իսկ սեւամորթները թալանում են խանութները, ու նրանք որեւէ կերպ չեն խառնվում: Նույնիսկ կան դեպքեր, որ ոստիկանները սկզբում բռնում են, հետո բաց են թողում թալանողներին: Կարծում եմ` իրավապահները շատ մեղմ են վարվել, չնայած` հնարավոր է, որ այս երկու օրվա ընթացքում ավելի խստացվել է նրանց ծառայությունը` կապված ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին ելույթի հետ:

– Որեւէ զիջումների կգնա՞ ամերիկյան իշխանությունը, թե՞ բողոքի ալիքն արդեն իսկ մարում է: Օրինակ` իշխանափոխություն կարո՞ղ է տեղի ունենալ, թե՞ քաղաքական պահանջներ չեն հնչում:

– Ոչ ոք իշխանափոխություն չի պահանջում: Ցուցարարներն ավելի շատ ուզում են, որ, օրինակ, Լոս Անջելեսում ոստիկանության բյուջեն քչացնեն կամ ոստիկանությունն ամբողջովին փակվի, ինչն աբսուրդ է: Ի դեպ, եթե չեմ սխալվում, Լոս Անջելեսի քաղաքապետարանն արդեն քննարկման է դրել ոստիկանության բյուջեն նվազեցնելու հարցը: Դրանով երեւի փորձում են հանգստացնել կամ ինչ-որ չափով գոհացնել գործողություններ իրականացնողներին:

– Հետաքրքիր է` լարվածություն կա միայն փողոցներո՞ւմ, թե՞ վտանգավոր է նաեւ տանը գտնվողների համար:

– Գործողությունները կատարվում են փողոցում, բայց փողոցին մոտ տներ կան: Օրինակ, երկու օր առաջ, իմ տանը մոտ փողոցի վրա ինչ-որ մարդաշատ ուղեւորներով ավտոմեքենաներ էին գնում, որոնք տեղացիներ չէին: Կարծես, սպասում էին ազդանշանի, որ դուրս գան փողոց: Բացի այդ, եթե չեմ սխալվում, «Անտիֆա»-ն հայտարարություն էր տեղադրել Թվիթերում (այդ թվիթերյան էջն արդեն փակել են), որ ժամանակն է արդեն փողոցներից անցնել բնակելի տներն, բայց այդպիսի բան դեռ չի եղել ու չեմ էլ կարծում լինի: Հատկապես մեր տարածքներում հաստատ չի լինի, որովհետեւ հայերի մեծամասնությունը զինված է: Այստեղ, ըստ օրենքի, կարելի է զենք պահել: Մենք Ցեղասպանությունից հետո լավ գիտենք, թե ինչքան կարեւոր է զենք ունենալը, որովհետեւ մեզ 1915 թվականին ոչնչացրին զենքերը վերցնելուց անմիջապես հետո: Իսկ այսօր բոլոր հայերը զինված են, ու այնպես չէ, որ մեկ-երկու ատրճանակով, այլ տասնյակ ատրճանակներով: Օրենքի համաձայն` եթե փորձեն հարձակվել մեր տների վրա, մենք կարող ենք իրենց կրակել, այնպես որ, չեմ կարծում, թե այդ սխալը թույլ տան:

– Սա նշանակում է, որ հայերը դեռ չե՞ն պատրաստվում զենքերը վայր դնել:

– Իհարկե` ոչ, մենք պաշտպանվելու ենք, մինչեւ այս ամենը հանդարտվի: Հուսով ենք, որ ինչ-որ լուրջ բախումներ չեն լինի, որովհետեւ նրանք էլ հասկացան, որ այստեղ մյուս քաղաքների նման չէ իրավիճակը, մենք զինված ենք եւ պատրաստ ենք իրար պաշտպանել: Մեր տղաները եկեղեցիների մոտ կառաուլի են կանգնած, բոլորս իրար հետ կապի մեջ ենք եւ անհրաժեշտության դեպքում մեկս մեկիս կհասնենք օգնության: Բոլոր տեղերում մեր տղաները պատրաստ են:

– Ըստ էության, Ձեր ինքնապաշտպանական ուժերով աջակցում եք նաեւ պետությանը, ոստիկանությանը: Ինչպիսի՞ն է արձագանքը:

– Չգրված օրենքով` այո, աջակցում ենք: Գլենդելի կառավարությունն էլ գիտի, որ մենք` հայերս, խաղաղ մարդիկ ենք, բայց մեզ պատրաստ ենք պաշտպանել: Եվ եղել են դեպքեր, որ հայերը բախվել են սեւերի հետ, եւ ոստիկանությունը հայերին չի ձերբակալել` շնորհակալություն հայտնելով աջակցության համար: ԱՄՆ-ում օրենքով երբ զգում ես, որ պետությունն ավելի թույլ է եւ չի կարող պաշտպանել քեզ, դու իրավունք ունես ինքնապաշտպանության, նույնիսկ իրավունք ունես քո փոքր զինված խումբը ունենալ, որպեսզի պաշտպանվես:

– Իսկ որքանո՞վ են տեղի հայերը միասնական` կազմակերպված ինքնապաշտպանության հարցում:

– Մեր միասնությունն իսկապես շատ կարեւոր է: Առանձին-առանձին մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, բայց երբ միավորվում ենք, մեր դեմ խաղ չկա: Այսօր ամերիկյան քաղաքների մեծամասնությունը վառել, փշրել են, բայց քանի որ հայերը ցույց տվեցին իրենց միացյալ ուժը` լինելով փոքրամասնություն` մեծամասնությունը վախեցավ դուրս գալ մեր դեմ: Շատ հետաքրքիր է, որ այս դժվար պահին հայկական տարբեր կազմակերպություններ մի մարդու նման համախմբվեցին իրար հետ: Չնայած նրան, որ բոլորս տարբեր տեսակետներ ունենք այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց դրանք դրեցինք մի կողմ եւ միացանք: Թող սա օրինակ լինի սփյուռքյան բոլոր գաղութների համար:

– Այս պահին որեւէ աջակցություն ակնկալո՞ւմ եք Հայաստանից:

– Ոչ, ամեն ինչ մեր վերահսկողության ներքո է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում