ՆՊԱՍՏ ՏԱԼՈՒՆ ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՑ
Արխիվ 16-20Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկելուց հետո` 82 դեմ ձայներով չընդունեց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը: Կողմ էր նախագծին միայն խորհրդարանական ընդդիմությունը: Ըստ վերոնշյալ նախագծի` առաջարկվում էր մեկուսացված եւ ինքնամեկուսացված վարձու աշխատողներին տրամադրել նպաստ` ժամանակավոր անաշխատունակության տրամաբանության սահմաններում: Սակայն նախագծին դեմ էր նույնիսկ հեղինակը, որը խորհրդարանին կոչ արեց քվեարկել դեմ, քանի որ կառավարությունն առաջարկել է որոշակի դադար վերցնել` հաշվարկներ կատարելու եւ կանխատեսելիությունը որոշելու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

