ԻՆՉՊԵ՞Ս Է ՎՈՎԱ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Արխիվ 16-20Արդեն քանի օր է, ինչ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակված լինելու տեղեկությունը շատերի միակ եւ «հույժ կարեւոր» խոսակցության թեման է: Շատերը հավատում են կորոնավիրուսով վարակված Փաշինյանին, իսկ ահա շատերն էլ պնդում, որ վարչապետը հերթական անգամ ստում է` փորձելով հանրության մոտ կորոնավիրուսի հավանականության զգացումը բարձրացնել: Օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանի հայրը` Վովա Փաշինյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, ինչի արդյունքում իշխանական որոշ ներկայացուցիչներ խառնվել են իրար: Մեզ հասած տեղեկություններով` Վովա Փաշինյանի մոտ ամեն բան կարգին է, վերջինս իրեն բավականին լավ է զգում, չի դիտվում նաեւ ինքնազգացողության վատթարացում: Մեր աղբյուրը նաեւ նշում է, որ Վովա Փաշինյանը մշտապես բժիշկների հսկողության տակ է, եւ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` վերջինս գտնվում է կառավարական ամառանոցում:
Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

