ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԵԼ
Արխիվ 16-20ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ երեկ իր ֆեյսբուքյան էջում հարսանեկան լուսանկար էր հրապարակել եւ ընդգծել. «Երջանկություն նորապսակներին, իսկ նրանց տատիկ-պապիկներին ի՞նչ: Լուսանկարն արվել է այսօր` Սաղմոսավանքում»: Անդրադառնալով վերոնշյալին` Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՕՇԻՆ քահանա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ այդ լուսանկարը այդօրվա չէ, քանի որ նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել:
– Տեղեկացնեմ նաեւ, որ հարսանիքներ ընդհանրապես չի թույլատրվում, բացառությամբ աննախադեպ իրավիճակների, որոնց դեպքում անհնար է հետաձգել հարսանիքը: Ավելին` եկեղեցու ներսում ծեսը կատարվում է մեկ քահանայի, հարսի, փեսայի, քավորի ներկայությամբ եւ ոչ ավելին` պահպանելով պարետատան կողմից սահմանված կարգը: Հետեւաբար, նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլեւ խաբում է վարչապետին եւ մեզ ամենքիս: Ամոթ է, մի՛ արեք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

