ՔԱՆԻ ՈՐ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՉԿԱ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ, «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱԶԻՎ ԹԵ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԻ

Արխիվ 16-20

ԱՄՆ-ն, ինչպես հայտնի է, բացարձակ ցուցանիշով կորոնավիրուսային թիվ 1 երկիրն է: Վարակվածների թիվը մոտենում է 1.9 միլիոն մարդու,  մնացածներինը՝ 110 հազարի: Այն տպավորությունն էր, որ նման իրավիճակում զանգվածային ամեն բան  պետք է բացառվեր: Բայց ահա, անցած շաբաթվանից ԱՄՆ-ում ընթանում են զանգվածային ակցիաներ, որին զուգահեռ միանգամայն ուշագրավ մեկ փաստ է արձանագրվել:

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ «ԲԼԵՖԻ» ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐԻԱՆ

Այսպես, ըստ ամեն  մի տրամաբանության, ամերիկյան զանգվածային ակցիաները պետք է կտրուկ սրեին համաճարակային մակարդակը: Բայց ահա՝ թվերը միանգամայն հակառակն են ցույց տալիս: Այսպես, մինչ այդ օրական վարակվածության պիկային ցուցանիշները 30-35 հազար մարդու սահմաններում էին, թեեւ սկսել էր անկման միտում: Բայց ահա զանգվածային ակցիաները ոչ միայն թռիչքի չհանգեցրին, այլ անկման նույն դինամիկան պահպանվում է. այս օրերին պիկային ցուցանիշները 24 հազարի կարգի են, իսկ միջինացված հաշվարկներով, օրական վարակվածությունը 18-19 հազարի կարգի է: Ուստիեւ պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ բազում հեղինակավոր մասնագետների կարծիքը՝ սպասվող նոր կորոնավիրուսային թռիչքի հետ կապված, չարդարացավ: Ընդ որում, այնպես չէ, որ դրա համար ժամանակ է պետք: Զանգվածային ակցիաներն արդեն մեկ շաբաթից ավել շարունակվում են, իսկ դա բավարար ժամանակ էր, որ բոլոր մասնակիցներն ու նրանց հետ անմիջական շփման մեջ գտնվող ուժայինները սկսեին ամեն օր տասնյակ հազարներով վարակվել եւ երկրի ընդհանուր օրական վարակվածության ցուցանիշը առնվազն վերադարձնեին 30-35 հազարի մակարդակ: ԱՄՆ-ի այս կորոնավիրուսային «անոմալիային» դեռ կվերադառնանք: Մինչ այդ նկատենք, որ վերջին օրերին աշխարհում կորոնավիրուսի հետ կապված մեկ հետաքրքիր միտում եւս սկսել է նկատվել: Այստեղ նախ հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ դեռ նոր էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ¥ԱՀԿ¤ պանդեմիա հայտարարել, իսկ ՀՀ կառավարությունն էլ հենց այդ հիմքով Հայաստանում արտակարգ դրություն մտցրեց, առիթ ունեցել ենք առաջ քաշել այն միտքը, որ կորոնավիրուսն ամենեւին էլ չի համապատասխանում համաճարակի չափանիշներին: Հայաստանում սուր շնչառական վարակների համար չափանիշն այն է, որ շաբաթական վարակվածությունը  հնգապատիկ ավելի լինի տվյալ ժամանակաշրջանի սովորական ցուցանիշներից: Հենց դա է, որ անգամ այս պահին, երբ ունենք եռամսյա կտրվածքով 11 հազարից ավելի վարակված, էլի չենք կարող խոսել համաճարակի մասին: Երեք ամսում 11 հազար վարակվածը նշանակում է շաբաթական հազարից էլ պակաս, որը Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների, այն էլ՝ պաշտոնապես ֆիքսված դեպքերի նվազագույնից էլ ցածր մակարդակ է: Եվ ահա վերջին ժամանակներս մեր երբեմնի այդ մտահոգությունը, հիմնավորելով նաեւ այս երկու-երեք ամիսներին ի հայտ եկած տվյալներով, տարբեր երկրներում առաջ են մղում նաեւ մի շարք հեղինակավոր մասնագետներ, նաեւ այն հիմնավորմամբ, որ կորոնավիրուսը, բացի դրա շուրջ  արհեստականորեն ստեղծված սարսափի մթնոլորտից, գրեթե որեւէ բանով չի գերազանցում այդ տիպի վիրուսների մյուս տեսակներին: Ճիշտ է, հակադիր կարծիքն առաջ տանողները բերում են կորոնավիրուսից մահացության համեմատաբար մեծ ցուցանիշի հանգամանքը: Այդ թվում, որ աշխարհում մոտ 6.5 միլիոն վարակվածի մասշտաբով կա մոտ 5.9 տոկոս մահացություն: Սակայն կորոնավիրուսի քիչ վտանգավորության կողմնակիցներն էլ դրա դեմ բերում են  երկու  հակափաստարկ: Առաջինը, որ իրականում վարակվածների թիվը 5-10 անգամ մեծ է պաշտոնականից, իսկ մահերն ուռճացված են: Արդյունքում, ունենք մոտ 0.5-0.6, ծայրահեղ դեպքում՝ 1 տոկոս մահացություն,ինչը համադրելի է մինչեւ իսկ սեզոնային գրիպի հետ: Եվ երկրորդը, որ մահացության ցուցանիշը անհասկանալիորեն մեծ է մի քանի երկրներում, սակայն պետությունների բացարձակ մեծ մասի մոտ այն 1-1.5 տոկոսի կարգի է, շատ դեպքերում՝ դրանից էլ ցածր: Այսինքն, որ նախ պետք է պարզել, թե ինչո՞ւ մի քանի երկրներում նման մահացություն կա, դրանք իրականում կորոնավիրուսի պատճառո՞վ են, թե՞ «թացը չորի հետ խառնել», եւ, քաղաքական նկատառումներից ելնելով, կորոնավիրուսային պատկեր են ուռճացնում ու աշխարհով մեկ արհեստական սարսափ տարածելով, ինչ-ինչ հարցեր են լուծում: Ամեն դեպքում, ֆիքսենք՝ արհեստական սարսափի վարկածի կողմնակիցների քանակն այս վերջին ժամանակներս ավելանում է ձնագնդի էֆեկտով` զուգահեռաբար թուլացնելով հակառակ վարկածի դիրքերը: Եվ ահա ԱՄՆ-ի հիշատակված «անոմալիան», ըստ էության, եկավ հաստատելու հենց արհեստական սարսափի վարկածի դիրքերը. փաստը մնում է փաստ՝ գերզանգվածային ակցիաներ, իսկ վարակակիրների թիվն ավելի արագ է նվազում, քան այն օրերին, երբ ողջ ԱՄՆ-ն տանը նստած էր:

 

ԱՇԽԱՐՀԸ ՀԻՄՔԻՑ ՓՈԽՎՈՒՄ Է

Այսպիսով այն, որ կորոնավիրուսային այս մեծ խաղի հիմնական թիրախներից մեկը հենց ԱՄՆ-ն էր՝ Թրամփը, ապացուցեցին նաեւ կորոնավիրուսի երկրորդ սերիայի նմանվող ներկայիս զանգվածային ակցիաները: Նաեւ այն, որ այդ ակցիաները տեղափոխվեցին օվկիանոսից այս կողմ, թերեւս ասվածի հերթական հիմնավորումներից մեկն է: Հակառակ դեպքում ինչպե՞ս է հնարավոր բացատրել այն աբսուրդը, որ մի քանի հազար մարդ Բրիտանիայում, Ֆրանսիայում կամ Նոր Զելանդիայում դուրս են գալիս սեփական կառավարության դեմ, անգամ բախումներ սկսում՝ բողոքելով, թե ինչու է ամերիկացի ոստիկանը սեւամորթի սպանել: Օրինակ` Մակրոնի մեղքն ինչո՞ւմ է, կամ ի՞նչ կարող է անել: Բայց երբ այդ ողջ զավեշտին նայենք այն տեսանկյունից, որ սա նմանվում է Թրամփի վրա ողջ «քաղաքակիրթ աշխարհի» կողմից բողոքի, ամեն ինչ իր  տեղը կընկնի: Կարճ ասած, տարաբնույթ սորոսներին, գեյթսերին ու նրանց տերերին խիստ անհրաժեշտ է նախագահական աթոռը Թրամփից խլել, եւ դրա համար ամեն ինչ անում են: Իհարկե, տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կորոնավիրուսն ուղղում են նաեւ որոշակի տեղական խնդիրների լուծման համար, բայց դա արդեն այլ պատմություն է: Իսկ ահա Թրամփը բանակը մտցրել է ամերիկյան փողոցներ, ու թերեւս, կկարողանա իրավիճակը վերահսկողության տակ առնել: Առավել եւս, որ բողոքավոր զանգվածների հարվածներն ուղղվել են նաեւ շարքային ամերիկացիների դեմ, սկսած կողոպտվող մանր ու մեծ առեւտրականներից, վերջացրած սեփական անվտանգության եւ հանգստության համար մտահոգվածներով: Շատերը համախմբված հակահարված են հասցնում բողոքավորներին՝ մեխանիկորեն համալրելով Թրամփի կողմնակիցների շարքերը: Վերջապես, քանի որ Վաշինգտոնում չկա ամերիկյան դեսպանատուն, «հեղափոխությունը» հազիվ թե իշխանափոխությամբ ավարտվի: Սակայն անկախ ելքից, մի շարք «հեղափոխական հետեւանքներ» արդեն իսկ տեսանելի են: Օրինակ, ամերիկյան այս ցնցումների ֆոնին հայտարարություններ են հնչում Լեհաստանից, թե այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն ամենեւին էլ այն ամենազոր երկիրը չէ, ինչպիսին պատկերացնում էին: Ու եթե ԱՄՆ-ի հեղինակությունն արդեն իսկ սկսել է նվազել իր եվրոպական հիմնական ենթականերից մեկի՝ Լեհաստանի մոտ, ապա դժվար չէ կռահել, որ աշխարհով մեկ ինչ նման անկում կա: Ընդ որում, անկախ ամերիկյան «հեղափոխության» ելքից, նման տրամադրությունները հազիվ թե փոխվեն: Եվ սա այն դեպքում, երբ իր ամենազորության համբավի հաշվին Վաշինգտոնը մինչ այս հարցեր էր լուծում մատի մեկ շարժումով: Ավելին, ամերիկյան «սրբության սրբոցի»՝ դոլարի համաշխարհային կշիռը, ինչպես հայտնի է, հիմնված էր ոչ թե ոսկու, այլ բացառապես ԱՄՆ-ի համաշխարհային հեղինակության վրա: Ու հիմա, երբ անգամ ամենահավատարիմ երկրներն են դրան կասկածում, ապա սպասվող հետեւանքները պետք է որ Վաշինգտոնի համար առավել քան մտահոգիչ լինեն: Եվ մյուս կողմից, հեղինակության ոչ պակաս կորուստներ ունեցավ նաեւ Եվրոպան. կորոնավիրուս, դրան հաջորդած «ամերիկյան հեղափոխության արտացոլումներ»: Իհարկե, ցուցարարների առաջ ծնկի եկած բրիտանական ուժայինների կերպարը միգուցե «դեմոկրատական» տեսք ունի: Բայց դրանից հետո աշխարհն ի՞նչ հայացքով է նայելու բրիտանական ողջ ուժային համակարգին: Եվ մյուս կողմից, երբ Թրամփը Պուտինին առաջարկում է մասնակցել G-7 հերթական գագաթաժողովին, դա  միայն սիրալիրություն չի նշանակում: Այլ որ ՌԴ-ին այդ կառույցից հեռացնողները հիմա խնդրում են վերադառնալ: Ի՞նչ է դա տալու ՌԴ-ի համաշխարհային վարկանիշին եւ դա ինչպե՞ս կանդրադառնա աշխարհի հետկորոնավիրուսային նորացվող քաղաքական դիմագծի վրա, իհարկե, դժվար է հաշվարկել: Սակայն նաեւ միանշանակ է, որ դա ՌԴ-ի համար նշանակում է աշխարհաքաղաքական թռիչք: Եվ նույն թռիչքն էլ ունի կորոնավիրուսի դեմ այդքան հաջող պայքարած եւ հիմա  տնտեսական դիրքերը լիովին վերականգնած Չինաստանը: Իսկ եթե իրավիճակին մոտենանք Մոսկվա-Պեկին դաշնության տեսանկյունից, ապա այդ էֆեկտը բազմապատկվում է, այն էլ՝ երրորդ գլոբալ լիդերի՝ ԱՄՆ-ի այս բոլոր ձախողումների ֆոնին: Այսպիսով, գործնականում կասկած չկա, որ աշխարհի քաղաքական դեմքը հիմքից փոխվում է: Իսկ որ սորոսների մեր տեղական կատարածուները դա լավ չեն հասկացել, դա արդեն մեր երկրի լրջագույն խնդիրն է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում