Տավուշի մարզպետը ոգևորված շրջում է խանութներո՞վ
Արխիվ 16-20Iravunk.com-ը երեկ անդրադարձավ այն խոսակցություններին, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կասկածվում է կորոնավիրուսով վարակված լինելու մեջ, ինչի հետևանքով վերջինս խորհրդավոր կերպով անհետացել է: Ժամեր չանցած տեղեկացանք, որ Հայկ Չոբանյանն իբրև թե աշխատում է իր բնականոն գրաֆիկով, ունենում է հանդիպումներ, խորհրդակցություններ՝ պահպանելով COVID-19-ի տարածմամբ պայմանավորված սահմանված կարգը։
Ինչ վերաբերում է մարզպետի՝ կորոնավիրուսով վարակված լինելուն, նշվում է, որ Հայկ Չոբանյանը մոտ երկու շաբաթ առաջ թեստավորվել է. պատասխանը եղել է բացասական։ Հայկ Չոբանյանը հենց ինքը ֆեյսբուքյան հերթական լայվի ժամանակ նշեց, որ իր հետ ամեն բան կարգին է, իսկ կորոնավիրուսի թեստի արդյունքը եղել է բացասական: Ու ահա ժամեր անց պարզվում է՝ Հայկ Չոբանյանին շատ է ոգևորել իր մասին շրջանառվող լուրը , այնքան շատ, որ վերջինս որոշել է Տավուշի մարզպետարանի տարածքում ոստիկանի դեր կատարել, իրականացնելով որոշ ստուգումներ, կանխելու նպատակով մարդկային կուտակումները:
Մեր աղբյուրը նշում է, որ Հայկ Չոբանյանն առավոտից շրջում է Իջևան քաղաքի խանութներվ մեկ, սակայն որևէ խախտում չի արձանագրում:
Հ. Գևորգյան

