Ո՞վ է լինելու հաջորդ ԿԳՄՍ նախարարը
Արխիվ 16-20Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժեշտ տալ նախարարի պաշտոնը: Այս պարագայում հրաժեշտ տալ նախարարի պաշտոնը, չի նշանակում՝ ինչ-ինչ զրկանքներ կրել, ընդհակառակը՝ կան տեղեկություններ,որ Արայիկ Հարությունյանը շուտով հայտնվելու է փոխվարչապետի աթոռին,իսկ ահա բոլորովին վերջերս լուրեր են պտտվում, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ուսումնական տարվա սկզբին կզբաղեցնի ԵՊՀ ռեկտորի պաշտոնը,որը բավականին երկար ժամանակ է, ինչ թափուր է: Թե ինչ տեղի կունենա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ցույց կտա ժամանակը,սակայն, թե ով է զբաղեցնելու ԿԳՄՍ նախարարի պաշտոնը թերևս շատերին է հետաքրքիր:
ԱԺ-ի մեր աղբյուրը հայտնում է, որ ՙԻմ քայլը՛ խմբակցության որոշ պատգամավորներ քննարկում են պատգամավոր Թագուհի Ղազարյանին ԿԳՄՍ նախարար դարձնելու հարցը: Մեր աղբյուրը նաև նշում է, որ Թագուհի Ղազարյանն ինքն էլ տեղյակ այդ խոսակցություններից, և առանց վարանելու պատրաստ է ընդունել ԿԳՄՍ նախարար դառնալու առաջարկը, հրաժարվելեվ պատգամավորի մանդատից:
Ա. Ավագյան

