«Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել». Արամ Սիմոնյան. «Իրավունք»

Արխիվ 16-20

«Իրավունք» թերթը գրում է.

«Թե այս օրերին ինչ վիճակ է Մայր բուհում, լուրջ մտորումների տեղիք է տալիս հայաստանյան ոչ միայն կրթական, այլ նաեւ գիտական համակարգի ապագայի մասին: Այսպես, այն բանից հետո, երբ պարտադրեցին ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին հեռանալ, համալսարանը ոչ միայն ռեկտոր, այլ նաեւ ղեկավար խորհուրդ չունի: Ինչո՞ւ, փորձեցինք պարզել Ա.Սիմոնյանից, ով նախ մանրամասնեց.

-Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել, բայց շարունակում եմ դասախոսել: Մի մոռացեք, որ ես պրոֆեսոր եմ: Հիմա, իհարկե, հեռահար եմ դասախոսում:

Փաստորեն, աշխատանքի բերումով շփվո՞ւմ եք ներկայիս ռեկտորիժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետ: Ի՞նչհարաբերությունների մեջ եք նրա հետ:

Ոչ մի հարաբերություն չկա, կարծում եք` պետք է լինե՞ր: Բնականաբար, չկա:

Դժվար չէ՞ նման պայմաններում աշխատելը:

Գիտեք, չէ: Որովհետեւ, եթե աշխատանքային ինչ-որ բաներ էին լինում, ընդհանուր բուհին նամակ էր գրվում: Հիմա նորմալ բուհական աշխատանք չկա, երբ սեպտեմբերից (հույս ունենանք) գնանք դասերի, այդ ժամանակ արդեն կարելի է ավելի առարկայական խոսել:

Պարոն Սիմոնյան, բուհերի հետ կապված այս անորոշությունը՝«բարեփոխումների» անվան տակ փոփոխություններն ինչպե՞ս եքգնահատում:

Եկեք այդ մասին հիմա չխոսեմ:

Վստահ եմ, տեղյակ եք ԱԺ-ի կողմից ընդունված խնդրահարույց«Լանզարոտեի» կոնվենցիայից: Հետաքրքիր է Ձեր տեսակետը:

Ես կոնսերվատիվ հայացքներ ունեմ այդ հարցում: Գտնում եմ, որ անշուշտ սեռական դաստիարակություն պետք է լինի, բայց դա չի կարող լինել ծայրահեղ: Սեռական դաստիարակությունը պետք է շատ զգույշ, շատ խամքով մատուցվի: Գտնում եմ, որ սա շատ լուրջ հարց է, եւ որ ամենակարեւորն է, խորը մասնագիտական մոտեցում է պահանջում:

Պարոն Սիմոնյան, ի դեպ, ի՞նչ ընթացքի մեջ է Ձեր նկատմամբ մեծաղմուկով հարուցված քրեական գործի ընթացքը:

Քննչական գործողությունները շարունակվում են, ինչ կլինի, չեմ կարող ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում