Անկարգություններ թույլ չենք տալու. ԱՄՆ-ում զինված հայերը սպասում են հունիսի 7-ին

Արխիվ 16-20

ԱՄՆ տարբեր նահանգներում այս օրերին տեղի են ունենում զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվում են վանդալիզմի դրսեւորումներով, թալանով ու արյունալի միջադեպերով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մայիսի 25-ին ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ոստիկանությունը ցանկացել էր ձերբակալել 46-ամյա սեւամորթ Ջորջ Ֆլոյդին: Երբ փորձել են նրան ձեռնաշղթաներ հագցնել, տղամարդը սկսել է իրեն վատ զգալ, որից հետո՝տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն: Համացանցում հայտնի դարձած տեսանյութում երեւում է, որ ոստիկանն ավելի քան յոթ րոպե ծունկը ծալված վիճակում պահել է Ջորջի վզին, մինչ վերջինս խնդրում էր օգնել նրան եւ ասում, որ շնչահեղձ է լինում: Ոստիկանները շտապօգնություն են կանչել միայն այն ժամանակ, երբ վերջինս կորցրել է գիտակցությունը: Տեղի ունեցածից ցնցված՝ հասարակական բողոքի ալիք է բարձրացել՝ ընդդեմ ոստիկանության գործողությունների եւ ռասիզմի՝ «Չեմ կարող շնչել» կարգախոսով: Առկա լարվածությունը չի շրջանցել նաեւ ԱՄՆ-ում բնակվող հայերին, որոնք զանգվածային անկարգությունների պատճառով ստիպված անցել են ինքնապաշտպանության: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հայկական ինքնապաշտպանական խմբերը ձեւավորող ու դրանց համակարգող խմբի անդամ, լոսանջելեսաբնակ ԷԴԳԱՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:

- Պարոն Քոչարյան, ի՞նչ իրավիճակ է հիմա Լոս Անջելեսում, հատկապես հայաբնակ վայրերում:

- Երկու օր առաջ էր բավականին խառը իրավիճակ, իսկ հիմա շատ հանգիստ է: Այսպես ասած, հետաքրքիր օր սպասվում է հունիսի 7-ին՝ կիրակի օրը:  Չորս օր առաջ հայտարարություն եղավ, որ սեւականները բողոքի ցույց են իրականացնելու Գլենդելում, ինչը նշանակում է, որ նաեւ փորձելու են ամեն ինչ ջարդուփշուր անել: Խնդիրն այն է, որ մի մասը գալիս է ցույցի՝ իր սուգն արտահայտելու, բայց մյուս մասը հեռու քաղաքներից գալիս են՝ իրենց կեղտոտ գործն անելու համար: Այդքանը հասկանալով՝ մենք ավելի վաղ սկսեցին զինված ինքնապաշտպանության անցնել,   որպեսզի իմանան, թե ինչ կլինի, եթե փորձեն այստեղ անկարգություններ կատարել: Դրանով ստիպեցինք, որ իրենց մտադրությունից մինչեւ այս պահը հրաժարվեն: Թե ինչ կլինի հունիսի 7-ին, կտեսնենք: Ամեն դեպքում, այնքան կազմակերպված ենք, որ եթե նույնիսկ փորձեն ինչ-որ գործողություններ կատարել, թույլ չենք տալու: Իսկ բողոքի ցույց կարող են անել, քանի որ դա իրենց խոսքի իրավունքն է եւ չենք կարող ոտնահարել իրենց իրավունքը: Թող գան, իրենց սուգն արտահայտեն, ցույց անեն, բայց այն պետք է լինի զուտ բողոքի ցույց եւ չվերածվի անկարգությունների ու բախումների:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում