Օր առաջ հրաժարակա´ն տուր, կյանքումդ գոնե մի անգամ ոչ թե փախիր, այլ հեռացի´ր. Գևորգ Գևորգյանը` Նիկոլին

Արխիվ 16-20

Երկիրն աղետի մեջ է․ առաջին պատասխանատուն և առաջին օրինախախտը դու ես՝ Նիկոլ: Համավարակը խայտառակ տեմպերով ահագնանում է, իսկ դու մեղավորներ ես փնտրում: Մեղավոր ես համարում բոլորին, հասարակ ժողովրդին, բայց ոչ երբեք քեզ: Ու քեզ թվում է, թե էժան քայլերդ անցնելու են... Կարճ ժամանակ առաջ, քո օրինակով էիր անլրջության մաստեր կլասներ ցուցադրում ժողովրդին՝ փողոցում գրկախառնված սելֆիներով, սրճարան-ռեստորան այցերով, բուկլետներով, մարզերում հավաք-հանդիպումներով, Արցախում խնջույքներով...
Իհարկե այս ամենը տեսնելով է ժողովուրդը անպատասխանատու վարքագիծ դրսևորում՝ պարզապես հետևում է քեզ: Քո՝ «կոռոնավիրուսն ում շունն է» դիտարկումդ հենց սկզբից արմատապես անլրջացրեց վտանգը: Այո´,ցինիկաբար հեգնեցիր կյանքեր խլող աղետը, հանուն քո քաղաքական շահի։ Դու այդպիսինն ես, ժանտախտի ժամանակ խրախճանք անող, ներսից գողեգող թշնամու առաջ դարպաս բացող։
Հիմա էլ մեղադրում ես ժողովրդի՞ն, կառավարելու, պետական մոտեցում ցուցաբերելու, հակահամաճարակային ազգային ծրագիր իրականացնելու փոխարեն: Այս, մեղմ ասած, անլրջության, անպատասխանատվության սերմնացանը դու ես, իսկ դառը պտուղները քաղողը հասարակ ժողովուրդը, ցավոք:
Իսկ Բանակը՞, արածիդ հետևանքները ծանր են լինելու, եթե ռազմական գործողություններ սկսվեն, հազարավոր վիրուսակիրներն ե՞ն կամավորագրվելու, թե՞ վիրուսով հիվանդ ծնողն է գնալու զինվոր որդու կողքին կանգնի, սահման պահի: Այս ինչ տրամաբանությամբ ես դու ընդհանրապես ապրում, դատողություններ անում, իրավիճակը գնահատում.․․
Օր առաջ հրաժարակա´ն տուր, կյանքումդ գոնե մի անգամ ոչ թե փախիր, այլ հեռացի´ր:
Ամեն մի հայ մարդու կյանքը թանկ է ու մեծ արժեք մեզ համար: Գնա´, որ ոլորտի պրոֆեսիոնալներն ու նվիրյալները լծվեն պետականություն փրկելու, այս աղետի ճանապարհը կտրելու գործին: Հեռացիր՝ թիմովդ հանդերձ, վայելքներիցդ հրաժարվիր, մարդկային կյանքերը թանկ են, շատ թանկ:
Առողջություն եմ մաղթում բոլորին, իմաստություն մեր Ազգին, Աստված պահապան մեր Սրբազան Հայրենիքին:
Հ․Գ․ Իսկ դուք ու՞մ դիրքերում եք խրամատ փորում․․․

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում