«Անգամ եթե ցմահ դատապարտեն, հպարտության զգացումը, որ ես Հայրապետյան Ռուբենի որդին եմ, մի գրամով չի կարող պակասել». Ռաֆիկ Հայրապետյան
Արխիվ 16-20«Ես ներկայացել եմ քննչական մարմին և տվել եմ ցուցմունք բոլոր իրադարձությունների հետ կապված: Վաղ թե ուշ ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի: Դատարանը չի հաստատել այն մեղադրանքները, որ մեղսագրվում են ինձ և հորս: Ես չեմ կարծում, որ պատշաճ է մեկնաբանել, որ մենք խուսափում ենք քննությունից», – ասում է Ռաֆիկ Հայրապետյանը և փաստում. «Անգամ եթե ցմահ դատապարտեն, հպարտության զգացումը այն, որ ես Հայրապետյան Ռուբենի որդին եմ, մի գրամով չի կարող պակասել իմ մեջ»: Ռաֆիկ Հայրապետյանը համոզված է. այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի:

