Ինչպե՞ս է Վովա Փաշինյանի առողջական վիճակը
Արխիվ 16-20Արդեն քանի օր է, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակված լինելու տեղեկությունը շատերի միակ և «հույժ կարևոր» խոսակցության թեման է: Շատերը հավատում են կորոնավիրուով վարակված Փաշինյանին, իսկ ահա շատերն էլ պնդում , որ վարչապետը հերթական անգամ ստում է, փորձելով հանրության մոտ կորոնավիրուսի հավանականության զգացումը բարձրացնել:
Օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանի հայրը` Վովա Փաշինյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, ինչի արդյունքում իշխանական որոշ ներկայացուցիչներ խառնվել են իրար: Մեզ հասած տեղեկություններով Վովա Փաշինյանի մոտ ամեն բան կարգին է, վերջինս իրեն բավականին լավ է զգում, չի դիտվում նաև ինքնազգացողության վատթարացում:
Մեր աղբյուրը նաև նշում է,որ Վովա Փաշինյանը մշտապես բժիշկների հսկողության տակ է և ըստ մամուլում շրջանառվող լուրերի վերջինս գտնվում է կառավարական ամառանոցում:
Հ. Գևորգյան

