Ինձ համար անհասանելի է Տաթիկ Ռեւազյանի մտքի թռիչքը. 3-6 ամսվա լավ աշխատանքի արդյունքում կարելի սեւ ցուցակից դուրս գալ. Հակոբ Ճաղարյան

Արխիվ 16-20

Եվրահանձնաժողովը հայկական ավիաընկերություններին արգելել է չվերթներ իրականացնել դեպի Եվրոպական միության տարածք: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում դեկրետային արձակուրդում գտնվող Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը անդրադառնալով վերոնշյալին ասել է. «Եթե պրոակտիվ ձևով շարունակեք մեր աշխատանքը, բավականին արագ կարող ենք դուրս գալ, իսկ արագ ասելով ի նկատի ունեմ 2.5 տարի: Այսինքն՝ 2022 թվականի նիստի ընթացքում»:

«Իրավունքի» հետ զրույցում, սակայն, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը անդրադառնալով ոլորտի ղեկավարի հնչեցրած մտքին` ասաց.

-Պետական ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում այս հարցը հնարավոր լուծել մի քանի ամսում: Բայց դրա համար պետք է ուժեղ թիմ եւ տքնաջան աշխատանք: Ես ուղղակի չեմ պատկերացնում, ինձ համար անհասանելի է Տաթիկ Ռեւազյանի մտքի թռիչքը, որովհետեւ ես չգիտեմ, թե ինքը որտեղից վեցրեց 2.5 տարի, ինչո՞ւ 2022թվականի նոյեմբեր եւ ոչ 2020թվականի դեկտեմբերը, կամ`  2021թվականի փետրվարը: Ես  չեմ կարող հետեւել նրա մտքի թռիչքին: Իմ ասած ցանկացած խոսք ես հիմնավորում եմ փաստերով եւ աշխատանքներով, իսկ նա ոչ մի հիմնավորում չի բերել, բացի անկապ հայտարարությունից: Երեքից-վեց ամսվա լավ աշխատանքի արդյունքում կարելի սեւ ցուցակից դուրս գալ: Բայց դրա համար անհրաժեշտ է պետական կամք, հստակ դիրքորոշում եւ ավելի մեծ գումարների ծախս, քան կարելի էր անել մինչեւ աուդիտի անցկացումը:

Հ,Գ. ՀՀ վարչապետի սենսացիոն հայտարարության մասին առ այն, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ, քաղաքավիավիայի ոլորտում առկա խնդիրներ, սեւ ցուցակում հայտնվելու հետեւանքների մասին պարոն Ճաղարյանի բացահայտումներով հագեցած մեր զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» վաղվա պագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում