«Ծաղրեմ, հայհոյեմ, բռնեմ, ասֆալտով տամ, նստացնեմ, պոռտը տեղը դնեմ, «աբառոտկա ֆռռամ». խառն ենք, խառը»

Արխիվ 16-20

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրար միս ուտելու օրեր են։ Ա՜յ, եթե կարողանայինք համաճարակի դեմ պայքարել նույնպիսի պրոֆեսիոնալիզմով ու եռանդով, ինչպես իրար ենք հոշոտում, որքա՜ն լավ կլիներ։ Մեզ մի բուռ հայրենիք ի պահ տված մեր պապերը հիմա գերեզմաններում շուռ են գալիս։ Այս ի՜նչ կատարելապես ենք կործանում ինքներս մեզ։

Սովորել ապրել միասի՞ն։ Չէ, չենք լսել։ Ծաղրեմ, հայհոյեմ, բռնեմ, ասֆալտով տամ, նստացնեմ, պոռտը տեղը դնեմ, «աբառոտկա ֆռռամ». խառն ենք, խառը։

Այս թոհուբոհի մեջ մի պահ հորդորեմ՝ սիրելիներս, եկեք սովորենք ապրել միասին։ Կամ մեզ կստիպեն ապրել այլ տեղում։ Դադարենք ամեն օր նոր բաժանարար գիծ անցկացնելուց. ալեկոծ ծովում նավի ճակատագիրը կախված է նավի մեջ գտնվող յուրաքանչյուրից։ Մոռանանք անձնական օրակարգերը։ Առաջնորդվենք միայն ազգային, հայկական օրակարգով։ Ստիպենք մեզ խոսելուց ամեն բառն ընտրել, որ լսելի լինեն միավորող բառեր։ Փայփայենք իրար։ Ապրենք իրար հանդեպ հոգատարությամբ։ Ի՞նչն է ստիպում անպայաման խոսել կյանքի ավարտի բառապաշարով՝ գերեզման, դագաղ, մեռնել, սպանել, վերանալ, չլինել… Սերունդները դաստիարակվում են ապագայի բառապաշարով՝ սիրել, միանալ, ծնվել, զարգանալ, օգնել, նպաստել, օժանդակել, հարգել…

Եկեք մի անգամ էլ փորձեք, հաստատ որևէ բան չի պակասելու մեր կյանքում, միայն ավելանալու է, գումարվելու է։

Իսկ մեր այսօրվա թիվ մեկ անվտանգային խնդիրը Ժողովրդագրությունն է (դեմոգրաֆիա)։ Մեզ շատ հայեր են պետք՝ պաշտպանելու Հայաստանը, մեր դարավոր իղձերն այս 3 միլիոնով պիտի իրականացնենք։ Ուրեմն ձև չունենք, պիտի շատանանք»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում