Երկու տարվա մեջ Փաշինյանն այնքան է ստել, որ նրան հիմա չեն հավատում. վարչապետի՝ կորոնավիրուսով վարակվելը հերթական շոուն է․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Արխիվ 16-20

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքում տարընթերցման ոչ մի խնդիր չկա, պարզապես ժողովրդին ամեն օր պետք են հերոսներ ու հակահերոսներ: Այս մասին Արմնյուզ ՀԸ  Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով Հրանտ Բագրատյանի հնչեցրած այն խոսքին՝ համաձայն որի՝ եթե ինքը լիներ Ալիևի տեղը, Հայաստանի վրա այս օրերին կհարձակվեր:

Նշենք, որ այս խոսքը երեկվանից  դարձել է համացանցի քննարկման թեմա:

Միհրան Հակոբյանի խոսքով՝ պետք է նայել այս արտահայտության բովանդակությանը, ոչ թե՝ ձևին. «Հրանտ Բագրատյանն ասել է՝ ՀՀ այս իշխանությունը երկիրն այն վիճակի է հասցրել, որ թշնամին ամեն պահի կարող է հարձակվել: Ստեղծված իրավիճակում մեր անվտանգությունն է թուլացած, ներքին համախմբվածություն չունենք, արտաքին դաշնակիցների հետ հարաբերությունները փչացել են»:

Միհրան Հակոբյանի հռետորական հարց է բարձրացնում՝ հիմա ո՞վ է դավաճանական քայլ անում. «Երկու տարի է Նիկոլ Փաշինյանը Արցախի շուրջ փուլային տարբերակի շուրջ է բանակցում, Ալիևին տեղի անտեղի շողոքորթում է: Այսպիսի քայլերի գնացողն իր կողմից վճարվող ֆեյքերով փորձում է պատրանք ստեղծել, որ Հրանտ Բագրատյանը դավաճանական խոսք է ասել»:

Հաղորդման մյուս հյուրի՝ ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանի դիտարկմամբ էլ՝ Հրանտ Բագրատյանը հաղորդման ժամանակ շատ ավելի կոշտ հայտարարություններ է արել. «Հրանտ Բագրատյանը նաև ասել էր, որ Հայաստանը երկիրը կառավարում է փնթի ձևով: Կարծում եմ՝ սա ավելի սուր հայտարարություն է, և այն մարդիկ, ովքեր այսօր հարձակվել են վերջինիս վրա, պետք է այս խոսքին ուշադրություն դարձնեին»:

Արթուր Համբարձումյանը համակարծիք է ՀՀ նախկին վարչապետի հետ, որ այսօր մեր երկիրը կառավարվում է շատ փնթի ձևով:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի և իր ընտանիքի կորոնավիրուսով վարակված լինելուն՝ Միհրան Հակոբյանն ասել է. «Երկու տարվա մեջ Նիկոլ Փաշինյանն այնքան է ստել, որ նրան հիմա չեն հավատում: Եթե Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակված է, պետք է ինքնամեկուսանա, բայց ես ավելի շուտ կարծում եմ, որ նա հերթական շոուն է անում՝ ցույց տալով, որ ինքը զոհ է»:

Միհրան Հակոբյանը, սակայն, պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է այսկերպ խուսափել պատասխանատվությունից այն մահերի համար, որոնք այս վիրուսով պայմանավորված՝ գրանցվել են Հայաստանում:

Ըստ Արթուր Համբարձումյանի՝ Նիկոլ Փաշինյանն այն հայտարարություն, որ իրենք ընտանիքով վարակակիր են, տպավորություն էր, որ նախապես պատրաստված ու անգիր արած տեքստ էր. «Եթե վարչապետն ու իր ընտանիքը վիրուսակիր են, ինչու՞ չեն գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցում: Ես այստեղ իրավունք ունեմ չէ՞ կասկածելու, որ իրենք վարակված չեն»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում