ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՊՐԱՆՔ (ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արցախից հայտնում են, որ Մասիս Մայիլյանը Ռուսաստան մուտքի արգելքը կարող է հաղթահարել` Ռուսաստան մաքսանենգությամբ զբաղվող հայկական ինքնաթիռներով մեկնելով:
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ (ՆԻԿՈԼԻ` ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սորոսավիրուսի բերած` կորոնավիրուսի տարած:
ИЗГОЙ
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` կորոնավիրուսը Նիկոլին էն օրն է գցել, որ իր շրջապատը ո՛չ ուզում է նրա երեսը տեսնի, ո՛չ ձեռք տա:
ՄԵՂՔ Է ԹՌՉՆԱԿԸ
Ըստ վիրուսոլոգների, եթե Հայաստանում կորոնավիրուսի հաղթարշավը այսպես շարունակվի, ապա ծտերն էլ կվարակվեն…
ՍԵՎԵՐԻՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ԷԼԻ (ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՍԵՎԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Ջորջ Սորոսի` Թրամփն էլ է Նիկոլի օրինակով սկսել սեւերին ճնշել:
ՄԻ ՏՆԻՑ ՉԵՆՔ, ՄԻ ՀԱԼԻ ԵՆՔ (ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում աշխարհ ա, մենք մեր տեղական Նիկոլի ձեռքն ենք գերի ընկել, Ամերիկան` համաշխարհային նշանակություն ունեցող Սորոսանիկոլի:
ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
– Էս Մինասյան Միքայելը մինչեւ իմ գլուխը չուտի, չի հանգստանա:

