Պատերազմը կարող է վերսկսվել ամեն վայրկյան. Գրիգորի Այվազյան

Արխիվ 16-20

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հետ չմնալով մայիսի 28-ին հնչեցված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններից, նախ խոստովանել է, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից, ապա շեշտել, որ «զենքի ուժը միակ լեզուն է, որով պետք է խոսել թշնամու հետ»£ Այս մասին «Իրավունքը» զրուցեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:

– Պարոն Այվազյան, չե՞ք կարծում, որ Ադրբեջանից հնչած վերջին հայտարարություններն ուղղակիորեն լայնամասշտաբ պատերազմի վերսկսման սպառնալիք է:

– Այդ սպառնալիքը երբեք չի վերացել, պատերազմը կարող է վերսկսվել ամեն վայրկյան: Ուղղակի, ինչ-որ բանակցությունների պատրվակով ժամանակ շահելը մեզ համար օգտակար է, որպեսզի նոր պատերազմին ավելի պատրաստ լինենք: Ադրբեջանը, օգտագործելով այդ հարաբերական խաղաղության ժամանակը, փաստացիորեն իր քայլերը կատարում է` իրենց դիրքերն ամրապնդելու համար: Իհարկե, խորհրդանշական էր, որ չնայած տարբեր խոսակցությունների, ՀՀ վարչապետը ներկա էր Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը: Սա լուրջ մեսիջ էր Ադրբեջանին, որ ինչքան էլ տարբեր դիրքորոշումներ ունենան, մեկը լինի նացիոնալիստ, մյուսը` դեմոկրատ, միեւնույնն է, Արցախի հարցում, համենայնդեպս, առերես մենք միասնական ենք: Հիշեցնեմ, որ Նախիջեւանն Ադրբեջանից անկախություն էր ստացել Հեյդար Ալիեւի իշխանության օրոք, բայց մենք ժամանակ կորցրինք եւ չճանաչեցինք Նախիջեւանի անկախությունը, հետո` 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրինք պատմական շանսը: Ասում էին` եթե Ադրբեջանը մեզ վրա հարձակվի, Արցախի անկախությունը կճանաչենք, հարձակվեց, էլ ի՞նչ կարող էր անել բացի հարձակումից, որ մենք ճանաչեինք: Ամեն դեպքում,  իմանալով ադրբեջանական կողմին, կարող եմ հավաստիացնել, որ Ադրբեջանը մեզ այդպիսի հնարավորություններ բազմիցս տալու է: Մնում է, որ պատմականորեն ընձեռված իրավիճակում այս անգամ ճիշտ կողմնորոշվենք եւ ավելի սթափ դատենք, այլ ոչ թե մեր պատրանքներից եւ անձնական շահերից ելնելով` ինչ-որ բանից վախենանք: Չնայած` հասկանում եմ, որ հայկական երկու պետություններն են կանգնելու թուրք-ադրբեջանական կողմի դեմ: Ռուսներն ու ամերիկացիները Ադրբեջանի դեմ չեն կռվելու: Հետեւաբար, պետք է պահպանելով հարաբերությունները դաշնակիցների հետ, կարողանանք ձեռք բերել նոր դաշնակիցներ:

– Ասում եք, որ մեր օգտին է ԼՂ բանակցություններում ժամանակ շահելը, մինչդեռ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է հիմնախնդրի փուլային տարբերակով լուծման ճանապարհը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իրականում այդ փուլային տարբերակն այդքան էլ սարսափելի բան չէ: Խնդիրն այն է, թե ինչ փուլային տարբերակով, ինչ հերթականությամբ: Նախ` Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, զորքերը դուրս բերի ԼՂ հանրապետության օկուպացված տարածքներից: Դրանից հետո` Ադրբեջանում պետք է սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան, ըստ որի, այն պետք է դառնա Ադրբեջանի համադաշնային հանրապետության, որի կազմում կլինեն Թալիշստանը, եւ այնտեղ բնակվող մնացած բոլոր ժողովուրդները պետք է ստանան համապատասխան պետական հանրապետություն: Ադրբեջանը պետք է հետ ընդունի բոլոր փախստականներին եւ փոխհատուցի ադրբեջանահայության կրած տառապանքները: Իսկ հաջորդ փուլում պետք է հարցնել` Արցախի անկախ հանրապետությունը կցանկանա՞ միանալ ադրբեջանական համադաշնությանը: Իհարկե, համոզված եմ, որ չի ցանկանա, բայց ամեն դեպքում` փուլային տարբերակն այս հերթականությամբ պետք է լինի: Իսկ մնացյալ խոսակցությունները` ինչ-որ տարածքների զիջման, ադրբեջանցի փախստականների միակողմանի վերադարձի վերաբերյալ եւ այլն, խոսք անգամ չի կարող լինել: Երբ լսում ենք փուլային տարբերակի մասին,  միանգամից Ադրբեջանի պատկերացրած փուլային տարբերակն ենք պատկերացնում, բայց ինչո՞ւ, ո՞վ ասաց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում