Արտակարգ դրությունը հավերժ չենք կարող շարունակել. Տարոն Սիմոնյան

Արխիվ 16-20

Հանրաքվեն չեղարկելու ինստիտուտ ներդնելու նախագիծը, թեպետ ընդդիմությունը համարում է հակասահմանադրական, բայց իշխանությունը համառորեն այն փորձում է կյանքի կոչել: Խորհրդարանում երեկ քննարկվեց այն երկրորդ ընթերցմամբ: Նախագծի հեղինակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծում կատարվել են տեխնիկական փոփոխություններ, ինչպես նաեւ երկու բովանդակային փոփոխություն, որը վերաբերում է ԿԸՀ-ի գործունեությանը: Հիշեցնենք, որ վերոնշյալ նախագիծը հնարավորություն է տալիս չեղարկել ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում նշանակված հանրաքվեն, ինչպես նաեւ կարգավորումներ է սահմանում այն դեպքերի համար, երբ հանրաքվեն, այնուահանդերձ, պետք է տեղի ունենա: Առաջին ընթերցման ընթացքում ԲՀԿ-ն նախագծին դեմ քվեարկեց, իսկ ԼՀԿ-ն ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:

«ՄԻ ԽՆԴԻՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ` ՄԻ ՔԱՆԻ ԱՎԵԼ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆՔ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ»

– Պարոն Սիմոնյան, եթե խորհրդարանական ընդդիմությունը միասնական լիներ հանրաքվեն չեղարկելու մասին նախագծի քվեարկության ժամանակ, հնարավո՞ր էր որեւէ կերպ ազդեցություն ունենալ այն գործընթացի վրա, որն ընդդիմադիր պատգամավորներով որակել էիք հակասահմանադրական:

– Ինչպես գիտեք, իշխանությունն ունի բացարձակ մեծամասնություն, եւ ցանկացած օրենսդրական նախագիծ, այդ թվում` սահմանադրական օրենք, կարող է միայն իր ձայներով էլ անցկացնել: Մենք ուղղակի կոչ արեցինք մեր գործընկեր խմբակցությանը, որպեսզի նրանք էլ ձեռնպահ մնան քվեարկությունից, որ պարզապես քվորում չլինելու հիմքով` այն չկայանա: Բայց ինչպես հասկացաք, ԲՀԿ-ն դեմ քվեարկեց, իսկ «Իմ քայլը» խմբակցության ձայների քանակը բավարարեց, որպեսզի նախագիծն առաջին ընթերցմամբ անցնի:

– Այն ժամանակ ընդդիմությունն ասում էր, որ հակասահմանադրական է այդ բովանդակությամբ հանրաքվե անցկացնելը, հիմա չեղարկվում է, էլի գնահատվում է  հակասահմանադրական: Ինչպե՞ս հասկանալ:

– Նախապես պետք է հասկանայինք` արդյոք պետք էր մեզ մտնել այս գործընթացի մեջ, թե՞ պետք չէր: Եվ եթե մտել ենք այս գործընթացի մեջ, ու արտակարգ դրությամբ պայմանավորված հետաձգվում է, պետք էր հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են պետք, որպեսզի կարողանայինք արտակարգ դրությունից հետո ապահովել հանրաքվեի իրականացում: Բայց, փաստորեն, կանգնեցինք մի իրավիճակի առջեւ, որ արտակարգ դրությունը հավերժ չենք կարող շարունակել, թեեւ մեր գործընկերները հակառակն են պնդում եւ գտնում են, որ կարելի է հավերժ արտակարգ դրությունը պահել եւ հավերժ հետաձգել հանրաքվեն: Մենք չենք կիսում այդ կարծիքը եւ գտնում ենք, որ արտակարգ դրությունը պետք է ժամանակային սահմանափակում, ամեն դեպքում, ունենա, որպեսզի չարաշահումների տեղիք չտա: Բայց հասկանալով նաեւ մեր գործընկերների մտավախությունն առ այն, որ հանրաքվեն կարող է նաեւ կորոնովիրուսով պայմանավորված նոր առողջապահական խնդիրներ առաջացնել, ըմբռնումով ենք մոտենում այդ հարցին եւ, միեւնույն ժամանակ, ասում ենք` այնպիսի օրենսդրական փոփոխություններ կատարեք, որոնք Սահմանադրության հետ խնդիր չունենան: Հակառակ պարագայում մի խնդիր լուծելու փոխարեն` մենք մի քանի ավել խնդիրներ ենք առաջացնում եւ հակասահմանադրական օրենքներով չենք կարող ժողովրդավարություն իրականացնել:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԻՄԻ՞ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

– Ինչպե՞ս է պատրաստվում քվեարկել նախագծին ԼՀԿ-ն երկրորդ ընթերցման քվեարկության ժամանակ եւ արդյոք սահմանափակվելու եք այսքանով, թե՞ օրենքի սահմանադրականությունը կվիճարկեք Սահմանադրական դատարանում:

– Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կվարվենք: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, տեսականորեն հնարավոր է: Բայց միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության ձայները բավարար չեն, պետք է երկու խմբակցությունները միասին լինեն:

– Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ որեւէ քննարկում այս պահին կա՞ «Բարգավաճ Հայաստանի» հետ:

– Չկա դեռեւս որեւէ քննարկում: Եթե լինի, տեղյակ կլինեք:

«ՆՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՈՒՄ»

– ՍԴ նախագահից եւ ՍԴ-ական անցանկալի անդամներից ազատվելու վերաբերյալ դեռեւս չչեղարկված հանրաքվեի քարոզարշավի ժամանակ բավականին գումարներ հավաքագրվեցին եւ ծախսվեցին: Չեղարկելուց հետո` ո՞վ է փոխհատուցելու այն:

– Մենք հենց դա էինք ասում, որ անիմաստ է այս հանրաքվեն կազմակերպելը, եթե դուք կարող եք Ազգային ժողովի մակարդակով փոփոխություն մտցնել: 7 մլն դոլար մեր բյուջեն ավել փող չունի, որ ամեն անգամ հանրաքվեներ կազմակերպի, եթե դուք ինքներդ կարող եք այդ որոշումը կայացնել: Բայց մեր գործընկերները, ինչպես բոլորը տեսան, մեզ չլսեցին, գնացին այդ քայլին, եւ այդ գումարը ծախսվեց: Չգիտեմ` այդ գումարի ո՞ր մասն է ծախսվել, բայց թե ինչպես պետք է հետ բերվի այդ գումարը, հետ բերելու մեխանիզմը չկա: Իսկ այն գումարները, որոնք հավաքվել են հանրաքվեն կազմակերպելու համար, չեղարկելուց հետո` պետք է արդեն օրենքով կարգավորումները հստակեցվեն, թե այդ գումարների հետ ինչ պետք է կատարվի: Ենթադրում եմ, որ այս կարգավորումներից հետո` նաեւ դրանք պետք է կարգավորվեն:

– Ըստ էության, հանրաքվեն չեղարկելուց հետո` իշխանության հաջորդ քայլը լինելու է այն, որ փորձելու են ՍԴ իրենց համար ոչ ցանկալի անդամներից Ազգային ժողովի միջոցով ազատվել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Չգիտեմ, թե ինչ գործիքներ են մտածել մեր իշխանական գործընկերները: Եթե լինեն այդպիսի գործիքներ, կկարդամ, ձեզ պատասխան կտամ: Բայց այս պահի դրությամբ չկա որեւէ նախագիծ: Կա միայն ԶԼՄ-ներով արված հայտարարություններ, թե նախատեսում են, որ ՍԴ անդամներից նրանք, ովքեր 12 տարի աշխատել են, դուրս գան համակարգից, բայց նման նախագիծը Հրայր Թովմասյանի հարցը չի լուծում: Հետեւաբար, ի՞նչ նպատակ են հետապնդում այս նախաձեռնությունները: Երբ տեսնեմ այդ նախաձեռնությունը թղթի վրա, կկարողանամ մեկնաբանել: Բայց էլի եմ ասում` այս պահի դրությամբ որեւէ փաստաթուղթ չկա հրապարակված:

«ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԵՆ ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ»

– Անդրադառնանք նաեւ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակին: Այսքան ժամանակ գիտեինք, որ եթե անձի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվում, նա մեկուսացվում է կամ գոնե ինքնամեկուսացվում: Երբ վարչապետը վարակվեց, այլ պատկերի ականատես եղանք: Սա երկակի ստանդարտնե՞ր է, թե՞ պարետի որոշումները վարչապետը կարող է եւ չկատարել` որպես արտոնյալ:

– Անկախ նրանից` վարչապետ է, թե հասարակ քաղաքացի, բոլորը պետք է ենթարկվեն պարետի որոշումներին, որովհետեւ օրենսդրությունն է այդպիսին: Բայց ես չեմ լսել, որ վարչապետն ասել է, թե չի ինքնամեկուսանա: Եթե, իհարկե, չեմ սխալվում:

– Վարակվելու մասին Ն. Փաշինյանի հայտարարությունից հետո` առնվազն տեսանք, որ նա կառավարական ամառանոցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի հետ...

– Կանոնները պահպանելով` միգուցե հնարավոր է խուսափել այդ ամենից, նաեւ պետք է հաշվի առնենք, որ չենք կարող պետական կառավարման դռները փակել եւ ասել` մեկուսանում ենք: Ամեն դեպքում, ինքնամեկուսացման կանոնները պահպանելով` պետք է արագ ապաքինվի վարչապետը, եւ ես նրան առողջություն եմ մաղթում, ինչպես նաեւ մեր հազարավոր քաղաքացիներին: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում