ՀՈՒՅԶԵՐ ԱԺ-ՈՒՄ. ՆԻԿՈԼԱՅԻՆ «ՏԻԿԻՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ» ԵՆ ԱՍՈՒՄ
Արխիվ 16-20ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանում կրկին «վրաերթի փորձ» կատարեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ վրա: Բայց այս անգամ ոչ թե հեծանիվով, այլ` ԱԺ ամբիոնով: Անդրադառնալով նախագծին` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԱՏՈՄՅԱՆԸ ԱԺ ամբիոնից փորձում էր նշել, որ իր գործընկեր Նիկոլայ Բաղդասարյանն արդեն որոշ չափով անդրադարձել է նախագծին, սակայն պարոնի փոխարեն` ասաց` «տիկին Բաղդասարյանը»: Իհարկե, խորհրդարանում շաբլոն դարձած սխալը թվում էր, թե այդքան մեծ արձագանք չպետք է գտնի, բայց Ս. Ատոմյանը կորցրեց ինքնատիրապետումը ու սկսեց «փռթկալով» մի կերպ ավարտել նախադասությունը, ապա հեռացավ ամբիոնից: Ծիծաղից հուզված պատգամավորին փորձեց մխիթարել նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ասելով. «Մի՛ հուզվեք, մի՛ հուզվեք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

