Ուղղակի որոշ մարդկանց մտքով անցավ, որ նա պետք է զբաղվի քաղաքականությամբ․ Հրաչյա Հակոբյանը՝ Վանեցյանի մասին

Արխիվ 16-20

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արթուր Վանեցյանը այսօր խոսել է վարչապետի հրաժարականի մասին:
Վանեցյանը նաեւ խոսել է այն մասին, թե ինչն էր պատճառը, որ նա սկսեց զբաղվել քաղաքականությամբ, ասելով. «Երբեք իմ մտքով չէր անցնի, որ կգլխավորեմ մի կուսակցություն։ Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում»: Կարծում եմ շատերի համար է ակնհայտ, որ անկեղծ է Վանեցյանը, երբ ասում է «Երբեք իմ մտքով չէր անցնի.....» պարզապես հանուն արդարության պետք է նաեւ ասեր, որ այդպես էլ իր մտքով չանցավ, ուղղակի որոշ մարդկանց մտքով անցավ, որ նա պետք է զբաղվի քաղաքականությամբ, եւ նա սկսեց, կամ փորձում է զբաղվել քաղաքականությամբ:
Նա ասում է, որ զբաղվում է քաղաքականությամբ քանի որ. «.....Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում»: Էստեղ էլ ճշմարտության հատիկ կա նրա ասածում, պարզապես ոչ թե պետությունն է գտնվում ծայրահեղ ծանր վիճակում, այլ նա, կամ նրա հետ փոխկապակցված որոշ շրջանակներ եւ անհատներ: Իսկ երբ մեր Հայրենիքն ու պետությունը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, երբ իր հետ այսօր փոխկապակցված անձիք թալանում էին պետությունն ու բանակը, էդ ժամանակ Վանեցյանը ԱԱԾ-ում բարձրաստիճան պաշտոնյա էր: Եւ ի պաշտոնե շատ լավ գիտեր եւ տեսնում էր թե ինչպես է թալանվում մեր երկիրը, ինչպես է բանակի տուշոնկան ու ներքնազգեստը հայտնվում Սերժ Սարգսյանi շրջապատի անգառներում: Իսկ եթե չգիտեր եւ չէր տեսնում ապա այդ համակարգի վատ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատակից է եղել: Եւ այդ ժամանակ նա ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն հրաժարական չներկայացրեց, որպեսզի դուրս գա համակարգից եւ զբաղվի քաղաքականությամբ:


Փոխարենը, առանց իր կողմից որեւե նեղություն կրելու, հեղափոխությունից հետո նրան հնարավորություն ընձեռվեց լինել այդ համակարգի պրոֆեսիոնալ աշխատակից: Եւ այդ հեղափոխության արժեքները կրողներին վարչապետի աջակցությամբ, մատուցեց ծառայություններ, եւ մի կարճ ժամանակահատված վայելեց ժողովրդի համակրանքը:


Բայց քանի որ նա չէր կրել այդ հեղափոխության արժեքները, քանի որ ինչ-որ իքս պահից ինչ-որ մարդկանց մտքով անցավ, որ նա կարող է զբաղվել քաղաքականությամբ, նա առաջիններից էր, որ դավաճանեց հեղափոխությունը, դրանով իսկ դավաճանելով Հայաստանի քաղաքացիներին, ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն ազատվեց աշխատանքից եւ հանկարծ «մտքով անցավ» զբաղվել քաղաքականությամբ:
Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի հրաժարականի նրա արտահայտած մտքին, ուղղակի զավեշտալի է: Քանի որ խոսքը գնում է Հայաստանի պատմության մեջ ամենալեգիտիմ ղեկավարի հրաժարականի պահանջի մասին»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում