Մահացածների անձնական տվյալների արտահոսքի մասով քրեական գործ է հարուցվել
Արխիվ 16-20Երեխ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի պատասխանատուի Ֆեյսբուք սոցիալական ցանցից տեղեկացանք, որ հունիսի 2-ին, հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակից մահացած 132 քաղաքացիների անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, գրանցման հասցե և այլն:
Երեկ Iravunk.com-ը դիմեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանին հասկանալու համար արդյո՞ք ոստիկանությունն այդ մասին տեղյակ է և ինչ է պատրաստվում անել: Սակայն Զարզանդ Գաբրելյանը երեկ մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ այդ մասին որևէ տեղեկություն չկա:
Iravunk.com-ը այսօր կրկին դիմեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանին հասկանալու համար կա՞ արդյոք որևէ նորություն այդ մասով: Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ այդ մասով քրեական գործ է հարուցվել և նյութեր են նախապատրաստվում:Սակայն որևէ այլ բան մեզ պարզել չհաջողվեց:
Հայկ Գևորգյան

