Վարչապետը չունի լիազորություն սոցիալական կայքերում նման թեմաներով հանդես գալու. Գոհար Մելոյան

Արխիվ 16-20

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տիրույթում կրկին անհասկանալի ակտիվություն էր ցուցաբերում: Վարչապետ Փաշինյանը երեկվանից իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում, որտեղ հստակ պատկերված է հանրային հոծ բազմություն:Կարծես թե այս կերպ վարչապետ Փաշինյանը փորձում է կանխել մարդկային կուտակումները, գործադրելով որոշակի հոգեբանական ճնշում: Կան նաև տեսակետներ, որ այս ամենն ուղղակի մարդու իրավունքերի ոտնահարում է, ու ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է հատել մարդու իրավունքների սահմաններըՙ անձնական տիրույթ մտնելով:

Այս մասին Iravunk.com-ը զրուցեց սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ, հասկանալու, թե արդյոք չի ոտնահարվել քաղաքացիների սահմանադրական իրավունքը:

Ըստ սահմանադրագետի` եթե նպատակը կոնկրետ իրավախախտում ֆիքսելն է, ապա ըստ էության այս կոնտեքստում լուսանկարը անձնական տվյալ չի համարվում: Արտակարգ դրության պարագայում այս ամենը կարելի է համեմատել նաև մեքենաների վարորդների հետ: Օրինակ` երբ ավտոմեքենայով վարորդն օրենսդրական խախտում է կատարում, ապա քաղաքացին այդ իրավախախտման պահին կարող է շատ հանգիստ լուսանկարել այդ ամենը: Այս պարագայում ևս նպատակը իրավախախտում ֆիքսելն է:

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի կարծիքով` վարչապետի կողմից նման քայլը կարելի է դիտարել ավելի շատ բարոյական իրավունքների ոտնահարում: Փորձագետի պնդմամբ` Նիկոլ Փաշինյանի պահվածքն ուղղակի բարոյական հարձակում է: Բարոյական հարթության մեջ եթե որոշ հարցեր դիտարկենք, ապա առնվազն անհասկանալի էր Արցախում Նիկոլ Փաշինյանի և այլ իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ հյուրասիրությանը, այն դեպքում, երբ ներկաները դիմակ և ձեռնոց չէին կրում, նաև չէին պահպանում սոցիալական հեռավորություն:

Ըստ Գ. Մելոյանի` հանրության համար արդեն սովորական է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի մասին խոսում է ֆեյսբուքյան լայվերի միջոցով: Երկու տարի շարունակ օրինականության իրավունքն էապես ոտնահարվում է Հայաստանում:

Գոհար Մելոյանը նաև նշում է, որ վարչապետը լիազորություն չունի սոցիալական կայքերում նման թեմանրով հանդես գալու, այն դեպքում, երբ կա պարետ և պարետատուն:

Հայկ Գևորգյան 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում