Լիահույս եմ, որ ԱԳՆ-ն կարձագանքի հարեւան երկրի մելիքության առաջի դեմքի հնչեցրած հայտարարությանը. փաստաբան

Արխիվ 16-20

Դիվանագետ չեմ, բայց լիահույս եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն օրենքով սահմանված կարգով և չարգելված եղանակով անխտիր բոլոր միջազգային հարթակներում կբարձրաձայնի հարևան մելիքության առաջին դեմքի մակարդակով հնչեցրած այն քաղաքական հայտարարություններին, որ չկա Արցախի հարց, կա ազրբեջանի հարց: Կամ աշխարհը գնում է ուժով իր խնդիրները լուծելուն, կամ ավագ ալիևի օրոք (ողորմի կողքի մեռելներին) Հայերը միշտ զգաստ, նկատի ունի կզած էին ման գալիս:
Որպես իրավաբան փաստում եմ հետևյալը.
1. Իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին, ուստի տվյալ դրվագով միջազգային իրավունքի խախտման ցանկացած դրվագ, անկախ երկրային օրենքներից, կառավարիչների բարբաջանքներից ...պետք է առաջացնի իրավական հետևանքներ՝ բոլոր բացասական հետևանքներով տվյալ երկրի համար: Այսինքն, երբ հարևան մելիքության կառավարիչը հայտարարում է, որ չկա Արցախցիների հարց, կա ազիկների հարց, ուժային մեթոդներով եմ հարցը լուծելու, դուք նախկինում կզած եք ման եկել, հիմա էլ պիտի այդպես ման գաք, այդ կառավարիչը լուրջ մարտահրավեր է նետում ՄԱԿ -ի կանոնադրության սկզբունքներին, Եվրոպական կոնվենցիայի հիմնարար դրույթներին, ընդհուպ մինչև Հաագայի դատարան:
Այստեղ լրջագույն անելիք ունեն Հայաստանի պետական ինստիտուտները, այն էլ՝ միավորված պետական, ոչ պետական բոլոր կառույցներով, անհատներով՝ ներգրավելով նաև սփյուռքի համապատասխան ներուժը:
Հիմա էս կառավարիչի փաստացի շարադրանքների վերաբերյալ:
1.Եթե հայրդ արցախցիներին կզցրած էր պահում, Արցախյան Հերոսամարտի օրերին իր թագավորական բարձրունքից ինչի էր ցածրանում ու զանգում ոչ թե իր գործընկերոջը՝ ՀՀ առաջին նախագահին, այլ զինադադար էր աղերսում Հայ հրամանատարներից։ Որն էր պատճառը, որ ՆԱՏՈ-ի վեհաժողովի ժամանակ, երբ ձեր մելիքության պաշտպանության նախարարը լուսահոգի Վազգեն Սարգսյանից իմանում է, որ իր կողքին Մանվել Գրիգորյանն է (ասում են Վազգենը հատուկ էր տարել Մանվելին), այնքան է վատանում, որ այլ պատվիրակները նկատում են ու... Կան ականատեսներ, և Հայ, և ազիկ, և այլ, որոնք դեռ չեն մահացել:
Ի՜մ սերունդը, ավելի ավագ սերունդը Հերոսամարտի օրերին տեսել է և ձեր հոխորտալը, և դրանից հետո ձեր ողորմելի վիճակը: Ցավում եմ, որ Հայաստանի վայ դիվանագիտության արդյունքում այսօր ուժ կիրառելուց եք խոսում: Նաև ցավում եմ, որ այս ամենի մասին ես եմ խոսում, այլ ոչ Հայաստանի Հանրապետությունը՝ Պետական Մեքենան, և քանի Իմ Պետությունը չի խոսում, իմ ու ինձ պես շատերի մոտ խոսելու է դիմադրության իրավունքը:
Օրենքի և իրավունքի ուժով յուրաքանչյուրս մեր մասով ունենք պարտավորություն՝ արժանապատիվ դիմակայելու և չարին արմատախիլ անելու, որը հնարավոր է բացառապես միասնական ձևաչափով կանգնելու Հայաստանի պետության և պետականության կողքին:

Լևոն Բաղդասարյան
նախկին դեսանտային, Հերոսամարտի Մարտիկ- Ինստրուկտոր
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն,
գործող փաստաբան
www.levgroup.am

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում