«Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ. Նիկոլ Փաշինյան
Արխիվ 16-20«Մեյմանդարի» շուկան փակված է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ»,-նշել է նա:
Ֆիքսենք, սա մարդկանց մի կտոր հացից զրկելու, ժողովրդի դեմ զորք հանելու եւ թանկացումներին նպաստելու իշխանական հերթական «փայլուն օպերացիան» էր:

