Ապրիլյան քառօրյայի մասնակցին հեռացրել են աշխատանքից. «2016թ. թուրքից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում». Aravot.am

Արխիվ 16-20

Aravot.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն աշխատանքից ազատել է Ապրիլյան քառօրյայի մասնակից Արթուր Կնյազյանին եւ նրա բաժնի վարիչ Վարդան Մադոյանին: Ըստ մեր տեղեկությունների, Արթուր Կնյազյանի պարագայում կա նաեւ քաղաքական բաղադրիչ, քանի որ նա վերջերս ՀՀԿ երիտթեւի երիտասարդների թվում բերման ենթարկված իր բարեկամին սատարելու համար ընդմիջման ժամին գնացել էր ոստիկանություն: 
Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Կնյազյանը հաստատեց, որ ամսի 30-ին է տրվել իր հրամանը, նաեւ իր բաժնի պետին են հեռացրել աշխատանքից:
«Քաղաքական ենթատեքստից, բացի անցյալ տարվանից էր լարումը սկսվել, որովհետեւ իր նշանակվելուց հետո տնօրենն իր քավորին էր նշանակել բաժնի վարիչ: Հետո կես ժամ աշխատանքից ուշանալու համար, իսկ ես երկրորդ աշխատանքից էի գալիս, ասել էր, որ պետք է բացատրագիր գրեմ: Ասել էի, որ խնդիր չկա, բայց ուրեմն իր՝ աշխատանքի չեկած բարեկամն էլ պետք է բացատրագիր գրի: Ողջ լարումը հենց այնտեղից սկսվեց: Մենք բողոքարկել ենք քաղաքապետարան (Էրեբունի արգելոց-թանգարանը Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում- Գ.Հ.), որ երկու անգամ նկատողություն է տրվել, սակայն քաղաքապետարանը խնդիրը հատուկ չորս ամիս հատուկ ձգձգեց, որ ես դատական կարգով չկարողանում բողոքարկել, ըստ էության քաղաքապետարանն իրեն օգնեց, ինչի վերաբերյալ կարող եմ ապացույցներ ներկայացնել»,- ասաց Արթուր Կնյազյանը:
 

Պարզեցինք, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Վարդան Կնյազյանը ԵՊՀ ուսանող է, համաճարակի պատճառով նրա երկրորդ աշխատատեղը փակվել է, իսկ էրեբունի արգելոց-թանգարանում էլ, փաստորեն, այլեւս չի աշխատում: «Տնօրենն ինձ հացից զրկել է: Նաեւ վրեժխնդրությամբ մյուսներին է աշխատանքից ազատում, փորձում է իր ընկերներին ու բարեկամներին տեղավորել աշխատանքի: Շուրջ ինը հոգու արդեն ազատել է աշխատանքից: Ստացվում է՝ բոլորը վատն են, իսկ ինքը լավն է»,- ասաց Արթուր Կնյազյանը:
Նա նաեւ հավելեց, որ խնդրի մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին եւ պատրաստվում է դիմել դատարան:
«Ես չեմ թաքցնում, ես Աշոտ Նավասարդյանի եւ Անդրանիկ Մարգարյանի գաղափարների կրողն եմ, եթե դրա համար ինձ պետք է ազատեն աշխատանքից, թող ազատեն: Ես դրանից բնավ չեմ քաշվում: Ես 2016 թ. թուրքից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում իրենց նմաններից»,- ասաց երիտասարդը:
Նա հատուկ ընդգծեց, որ իր ընդմիջման ժամին էր գնացել ոստիկանություն՝ իր գտնվող բարեկամի հետեւից, ինչի մասին տեղյակ է պահել բաժնի վարիչին: «Վերադառնալուց որոշ ժամանակ խցանման մեջ եմ հայտնվել, ինչի մասին տեղյակ եմ պահել: Հետո գնացի թանգարան, տնօրենն ինձ այդ օրը տեսավ ու ոչինչ չասաց, որովհետեւ նպատակն ինձ ուղղակի աշխատանքից ազատելն էր: Քանի որ ե թե ինձ էլ հանի, այնտեղ մարդ չի մնում, մնացած անցանկալիներին արդեն ազատել է աշխատանքից եւ կարող է անել այն, ինչ ուզում է: Բայց այս հարցը այսպես չենք թողնելու, մեր իրավունքները վերականգնելու ենք դատարանով»,- ասաց Արթուր Կնյազյանը:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաեւ Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանից: Տնօրենը չցանկացավ հեռախոսով մեկնաբանություն անել եւ առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել:


Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/06/02/1115168/ 
 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում