ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ. ՀՅԴ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Արխիվ 16-20

Արցախում այս օրերին ակտիվ ընթացքի մեջ  է իշխանափոխությունից հետո նոր իշխանական համակարգի ձեւավորման գործընթացը: Ինչպե՞ս են գնահատում այդ ընթացքն արցախյան քաղաքական ուժերը: Թեմայի առնչությամբ «Իրավունքի» հետ զրուցեց ԱՀ Ազգային  ժողովի նախկին փոխնախագահ, ներկայումս արտաքին հարաբերությունների հանձնաժողովի  նախագահ,  ՀՅԴ-ական պատգամավոր, պատմաբան  ՎԱՀՐԱՄ  ԲԱԼԱՅԱՆԸ: Նա, նախ անդրադառնալով նոր իշխանությունների օրոք ՀՅԴ-ի դիրքորոշմանը, նշեց.

- Արցախի ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտում է գործելու, մենք հայտարարելու ենք, որ իշխանության մաս չենք կազմելու: Այսինքն, ինչպես ասում են, սեւին սեւ կասենք, սպիտակին` սպիտակ: Որեւէ կաշկանդվածություն չենք ունենալու ո՛չ իշխանության, ո՛չ էլ այլ ուժերի մոտ: Կփորձենք մեր մոտեցումներով իշխանությանը ճիշտ ուղու վրա պահել: Իսկ այն ուժերը, որոնք իրենց գործունեությամբ կխանգարեն պետականաշինության գործին, մենք առանց վարանելու մեր խոսքը կասենք: Դա ամենեւին չի նշանակում, որ որեւէ մի ուժի հետ թշնամական հարաբերություններ ունենք, մենք գործելու ենք կառուցողական սրտացավությամբ: Այն ուժերը, որոնք պատրաստ կլինեն «չզիջելով՝ զարգանալու» գաղափարի շուրջ համախմբվել, մենք պատրաստ ենք նրանց հետ աշխատելու: Հիմա արցախյան հարցի շուրջ վտանգավոր զարգացումներ ենք տեսնում. պատերազմը, ցավոք, ավարտված չէ, ամեն օր ընթանում է մեկ տեղեկատվական դաշտում, մեկ էլ՝ ռազմադաշտում: Պետք է զգոն լինենք, ուժերը համախմբենք, մնացածը երկրորդական է: Աստված չանի մի բան լինի, թուրքը չի հարցնելու՝ ով որ կուսակցությունից է, ասելու են՝ հայ է: Պետք է երկրի միասնականությունը պահպանենք, փորձենք հաղթահարել մարտահրավերները: Որեւէ հարաբերություններ չկան ՀՅԴ-ի եւ Սամվել Բաբայանի միջեւ

- Պարոն Բալայան, Սամվել Բաբայանին, առավել եւս՝ Մասիս Մայիլյանին այդչափ պատասխանատու պաշտոնների նշանակելը, հայտնի է, որ միանշանակ չի ընդունվել արցախցիների շրջանում, ինչպես նաեւ՝ ՀՀ-ում: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ նշանակումներին` որպես առաջին հերթին շարքային արցախցի:

- Ժողովուրդը իր վստահության քվեն տվել է նաեւ Բաբայանի ղեկավարած ուժին, եւ այդ ուժը, ըստ էության, պարտավոր է տարիների ընթացքում պատասխանատվություն կրել Արցախի քաղաքական եւ արտաքին քաղաքական ոլորտների գործունեության համար: Այնպես որ, դեռ վաղ է դրական կամ բացասական գնահատականներ տալու համար, որովհետեւ սովորաբար գնահատականները տրվում են կատարված աշխատանքի արդյունքում: Դա իշխանությունների որոշելիքն է, եւ միայն ժամանակը ցույց կտա` դրանք ճի՞շտ, թե՞ սխալ նշանակումներ էին:

- Ի՞նչ հարաբերություններ ունի ՀՅԴ-ն Սամվել Բաբայանի հետ: Այս շրջանում հանդիպե՞լ եք, զրուցե՞լ եք Արցախի ապագային վերաբերող հարցերի շուրջ:

- Ընդհանուր առմամբ, ՀՅԴ-ն, որպես կայացած կուսակցություն, այնպես չէ, որ հակված է նախապատվությունը տալ այս կամ այն ուժին: Մեզ համար էականը պետականաշինության առաջընթացն է: Մենք բաց եւ պատրաստ ենք տարբեր ուժերի հետ համագործակցելուն: Այս պահին որեւէ հարաբերություններ չկան ՀՅԴ-ի եւ Սամվել Բաբայանի միջեւ: Բայց մենք միշտ էլ փորձելու ենք աշխատել տարբեր ուժերի հետ, ովքեր նպատակ ունեն իսկապես արդար ճանապարհով երկիրն առաջ տանել: Արցախում մենք հակառակորդ չունենք: Ցավոք, կուսակցական համակարգը ձեւավորված չէ դեռ Արցախում: Պատեհապաշտությունը շատ է, կուսակցությունները ձեւավորվում են այս կամ այն ընտրություններին մասնակցելու կամ որոշակի անձնական խնդիրներ լուծելու համար:

- Որպես արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ինչպե՞ս եք գնահատում Ալիեւի վերջին ելույթները: Մասնավորապես, որ նա եւս հայտարարեց, որ քննարկվում է փուլային տարբերակը, եւ որ առաջին փուլով շրջանների հանձնումն է:

- Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, տվյալ պարագայում նախագահը, շարունակում է, հավատարիմ մնալով իր գործելաոճին, խոսել շանտաժի եւ ուժի լեզվով: Ալիեւն ունի երկու նպատակ` մի կողմից հոգեբանորեն ճնշել արցախահայությանը, մյուս կողմից` աշխարհին ներկայացնել, որ իրենք ուժի միջոցով են միայն պատրաստ լուծել արցախյան հիմնահարցը: Նպատակ ունեն նաեւ իրենց ժողովրդի մոտ կայանալ եւ ցույց տալ, որ իրենք պատրաստ են ուժով իրենց նպատակները կյանքի կոչել: Դա մեզ համար նորություն չէ, եւ, ըստ իս, չպետք է այդքան մեծ տեղ տալ նրանց հայտարարություններին: Մենք պետք է մտածենք երկրի հզորացման, ամրապնդման մասին, հատկապես՝ բանակաշինության ասպարեզում: Այս տեսանկյունից պետք է դիմակայենք հակառակորդին: Մեր մոտեցումը հետեւյալն է. արցախյան հիմնահարցը պետք է բխի արցախյան Սահմանադրությունից: Եվ աշխարհը, մասնավորապես՝ Ադրբեջանը, պետք Է համակերպվեն այն գաղափարի հետ, որ եղել է պատերազմ, որի արդյունքում ձեւավորվել է իրավիճակ: Պատերազմը սկսել է Ադրբեջանը, իսկ մենք ազատագրել ենք մեր պատմական հայրենիքի մի փոքր հատված, որտեղ այսօր ապրում են Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցները: Իսկ մենք պարտավոր ենք, որպես երկիր, հոգալ, որ այս տարածքները  բարգավաճեն, զարգանան եւ դառնան այս երկրի անբաժանելի հատվածը:

- Ինչո՞վ է տարբերվելու այս Ազգային ժողովը նախորդից:

- Նախ ասեմ, որ այս ԱԺ-ում տեղ գտան անձինք, որոնց մի մասին հասարակությունը չի ճանաչում: Ավելին, այսօրվա Աժ-ում կան մարդիկ, ովքեր չունեն օրենսդիր մարմինը ներկայացնելու անհրաժեշտ ունակություններ: Դա, իհարկե, իմ անձնական տեսակետն է, չեմ ուզում կոշտ գնահատականներ տալ: Այստեղ էլ երեւի պետք է սպասել՝ հասկանալու համար, թե մարդիկ իրենց ինչպես կդրսեւորեն: Հույս չունեմ, իհարկե, որ մեծ գործեր են կատարվելու՝ դրական առումով: Համենայնդեպս, կյանքը ցույց կտա, թե ինչպիսի աշխատանքներ է կատարելու յոթերորդ գումարման Արցախի Հանրապետության Ազգային ժողովը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում