«ԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ, ՈՐ ԱՆԳԱՄ ՄԱՐՏԻ 1-Ի ԺԱՄԱՆԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹՈՂԵՑ ՓԱԽԱՎ»

Արխիվ 16-20

Հայաստանում քաղաքական անցուդարձի, Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակված լինել-չլինելու, իշխանությունների վարկանիշի անկման եւ այլ հարցերի մասին զրուցեցինք քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

– Պարոն Բադալյան, առավոտ կանուխ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարակվել է կորոնավիրուսով: Թերեւս շատերն այս ամենին թերահավատորեն են մոտենում, ինչո՞ւ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Հարցը եկեք բաժանենք երկու մասին: Նախ առողջություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր վարակված են կորոնավիրուսով, անգամ եթե վարչապետի մասին է խոսքը: Իսկ ահա ինչ վերաբերում է կասկածներին, որ այսօր շատերը չեն հավատում, որ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով, ապա պետք է ասեմ, որ բնականաբար դրա տեղիքը տվել է հենց Նիկոլ Փաշինյանը: Կան տեսակետներ, որ անգամ մարտի 1-ի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թողեց փախավ, ու ահա այս մասով եւս զուգահեռներ են անցկացնում: Բոլոր նրանք, ովքեր թերահավատորեն են մոտենում վարչապետի խոսքերին եւ գործողություններին, հիմնականում հիմնվում են Փաշինյանի վերջին երկու տարվա, հատկապես` երկու ամսվա հակասական հայտարարությունների վրա: Վարչապետ Փաշինյանը նախ հայտարարեց, որ կորոնավիրուսն ում շունն է, ապա խոսեց վիրուսը պինցետով ոչնչացնելու մասին, իսկ ահա հիմա Փաշինյանն այնքան վտանգավոր է համարում կորոնավիրուսը, որ պարտադրում է մարդկանց դիմակ կրել: Այս ամենին էլ գումարած Միքայել Մինասյանի կողմից արված փաստացի հայտարարություններն էին` կապված մաքսանենգ սիգարետների հետ եւ այլն: Այնքան հակասական տեսակետներ հնչեցին, որ իսկապես կասկածներ են առաջանում: Որեւէ մեկը հստակ ասել չի կարող, թե Փաշինյանը վարակված է կորոնավիրուսով, թե` ոչ, սակայն նմանատիպ կասկածների տեղիք տվողը հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է:

– Ակնառու է, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն առավել նվազել է: Արդյո՞ք այդ ամենը կապված է սահմանադրական հանրաքվեն չեղարկելու եւ հարցը Ազգային ժողով տեղափոխելու ճիգերի հետ:

– Միանշանակ, որովհետեւ անգամ եթե հանրաքվեն լիներ ապրիլի 5-ին, ապա նրա վարկանիշը եւս էական անկում էր ապրելու, սակայն համեմատած այս պահի հետ, մի քիչ բարձր էր: Անգամ ամիսներ առաջ շատ դժվար էր 850.000 քաղաքացու ուղարկել տեղամաս, որից 650.000 կասեին` այո: Կորոնավիրուսն արագացրեց Նիկոլ Փաշինյանի կառավարչական ունակությունների բացակայության գործընթացը, որի արդյունքում շատերը հասկացան, որ Փաշինյանն ուղղակի չի կարողանում իրականացնել հակաճգնաժամային կառավարում: Եթե հանրաքվեն տեղի ունենար, իշխանությունները միանշանակ կպարտվեին: Այստեղ առաջ է գալիս մեկ հարց, թե ո՞վ է փոխարինելու Նիկոլ Փաշինյանին, եւ արդյո՞ք կան քաղաքական գործիչներ, որոնց վարկանիշն էապես մեծանում է: Գաղտնիք չէ, որ ինչ-որ չափով վարչապետի չափանիշներին համապատասխանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջին շրջանում հայաստանյան կուսակցություններն այնքան են լղոզվել, որ չես հասկանում` որ կուսակցությունը կա, եւ որը չկա: Նիկոլ Փաշինյանն ընդամենը քաղաքական անհատ է: Նա բացարձակ գաղափարախոսություն չունի: Նա հայտարարել էր, որ իրենք իզմեր չեն ընդունում: Իսկ ահա Փաշինյանի վարկանիշի մասին խոսելն արդեն նույնիսկ անիմաստ է: Վարչապետն այլեւս ոչինչ անել չի կարող իր վարկանիշը պահելու համար:

– Պարոն Բադալյան, Հայատանն այսօր ո՞ւր է գնում: Ի՞նչ կասեք Լանզարոտեի հայտնի կոնվենցիայի մասին: Այն ե՞ւս կջախջախի Փաշինյանի վարկանիշը:

– Հայաստանն այս երկու տարվա ընթացքում այդպես էլ հստակ ցույց չի տալիս, թե որ ուղղությամբ է գնում: Հայաստանն ուղղակի օվկիանոսում մի նավ է, որը մի օր հյուսիս է գնում, մի օր` հարավ: Հայատանը դեգերում է, չկա Հայաստանի զարգացման տեսլականը: Անկախ նրանից, թե իշխանություններն ինչ օրենք կընդունեն, մեկ է` վարչապետի վարկանիշն անկում է ունենալու: Ստամբուլյան կոնվենցիան ընդունելուն պես, եւս նրա վարկանիշն անկում կապրի, Ամուլսարի հարցը եւս նրա վարկանիշի վրա ազդելու է ու այդպես շարունակ:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում