ԱՐՑԱԽՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՇՓՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՇՐՋԱՆԱԿԸ ԹԵՍՏԱՎՈՐՎԵԼ Է

Արխիվ 16-20

Մամուլում երեկ ակտիվորեն քննարկվում էր, որ հնարավոր է` ՀՀ վարչապետն ու իր տիկինն Արցախ են մեկնել կորոնավիրուսով վարակված եւ կարող էին Արցախի նախագահի երդմնակալության արարողության, ինչպես նաեւ դրան հաջորդած խնջույքի ժամանակ վարակել այլ անձանց: Թե արդյոք այս ուղղությամբ Արցախի Հանրապետության պարետատունը որեւէ քայլեր ձեռնարկել է, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, պարետատան խոսնակ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՅԱՆԻՑ:

– Պարոն Բալայան, պարետատունն արդյոք ճշտել է այն շրջանակը, ում հետ շփվել է ՀՀ վարչապետն Արցախում, եւ նրանք պարտադիր թեստավորում անցե՞լ են, թե` ոչ:

– Պարետատունը ճշտել է ՀՀ վարչապետի հետ շփման շրջանակը: Նրանք թեստավորվել են եւ, բարեբախտաբար, արդյունքները բացասական են:

– Այս պահին Արցախի պետական ապարատում պաշտոնատար անձանց կորոնավիրուսով վարակված դեպքեր կա՞ն: Եթե` այո, ապա ո՞ր պաշտոնյաներն են, եւ արդյոք նրանք շփում ունեցե՞լ են ՀՀ վարչապետի հետ:

– Արցախի պարետատունը հաստատված դեպքերի վիճակագրությունը ամենօրյա ռեժիմով ներկայացնում է, բացառություն չէ նաեւ պաշտոնյաների հնարավոր վարակվածության մասին տեղեկատվությունը: Ինչպես գիտեք, ՀՀ վարչապետի հետ Արցախում շփվել է նաեւ նախագահ Արայիկ Հարությունյանը, ով թեստավորվել, եւ նրա մոտ վարակ չի հաստատվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում