Ոստիկանությունը կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների արտահոսքի մասին տեղեկություն չունի
Արխիվ 16-20Քիչ առաջ տեղեկացանք այն մասին, որ կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների արտահոսքի է եղել,
Ֆեյսբուք սոցիալական ցանցի էջերից մեկն այսօր՝ հունիսի 2-ին, հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակից մահացած 132 քաղաքացիների անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, գրանցման հասցե և այլն:Iravunk.com-ը դիմեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանին հասկանալու համար արդյո՞ք ոստիկանությունն այդ մասին տեղյակ է և ինչ է պատրաստվում անել: Զարզանդ Գաբրիելյանի խոսքով դեռևս ոստիկանությունն այդ մասին որևէ տեղեկություն չունի: Մեր զրուցակիցը նշեց, որ գուցե ոստիկանություն չեն դիմել վերոնշյալ հարցով: Զարզանդ Գաբրիելյանը նաև նշեց, որ տեղեկություն իմանալուն պես մեզ հետ կապ կհաստատի:
Հայկ Գևորգյան

