Անտեսվածը
Արխիվ 16-20Դեպի խորհրդարան երեկ քվեարկության էր շտապել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի աներձագ ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որը, ի տարբերություն մյուս օրենսդիրների, Փաշինյանների ընտանիքի հետ շփվել էր, ոչ թե անցած չորեքշաբթի օրը, այլ հենց մեկ օր առաջ: Եվ մինչ ժամանակին այլ վարակակիրների դեպքում` նրա հետ շփված շրջանակին ինքնամեկուսացնում էին, այս դեպքում` փաստորեն, գործում են այլ կանոններ: Ավելին` պարզվում է` Հ. Հակոբյանը, թեպետ այցելում է վարչապետի առանձնատուն, սակայն նրանց հետ շփում չի ունենում, ինչի մասին նա ասաց հետեւյալը.
– Այս պահի դրությամբ որեւէ առիթ չունեմ մեկուսանալու, որովհետեւ շփման ընթացքում ոչ մի կոնտակտ չեմ ունեցել վարչապետի, Աննա Հակոբյանի կամ երեխաների հետ: Այսինքն` ես երբ եղել եմ իրենց տանը, որեւէ ձեւով կոնտակտի դուրս չենք եկել: Ես տուն մտնելիս, տանից դուրս գալիս ախտահանվել եմ, եղել եմ դիմակով: Այնպես որ, որեւէ վտանգ չեմ տեսնում այս պահի դրությամբ, որ մեկուսանամ: Աժ-ում շփումներս եւս մաքսիմալ հեռավորության վրա եմ ունենում: Նույնիսկ Արփիին չեմ գրկել, սիրել: Քանի որ ես տանն ունեմ թիրախային խմբում գտնվող մայր, ես երեխաներին չեմ գրկել, կոնտակտ չեմ ունեցել: Իմ տուն մտնելիս նույնպես ախտահանվում եմ, մորս հետ էլ նույնպես կոնտակտ չեմ ունենում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

