Ինչո՞ւ ԵՊՀ-ում ուսանողներին չեն թողնում քննության մասնակցել
Արխիվ 16-20Այսօր վաղ առավոտյան Iravunk.com-ի խմբագրություն ահազանգ է ստացվել այն մասին, որ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ուսանողներից մեկին չեն թողնում մասնակցել քննական պրոցեսին, քանի որ ուսանողն ամբողջությամբ չի վճարել վարձավճարը:
Մեր զրուցակցի խոսքով` ուսանողին ամբողջ կուրսի առաջ նվաստացրել են, հայտարարելով, որ առանց վարձը վճարելու քննության չի մասնակցելու:
Նշենք,որ բուհերում ուսումնական տարին` քննական շրջանն ավարտվում է հունիսի 30-ին, սակայն թե ինչու հունիսի սկզբին ուսանողներին չեն ընդառաջում, պարտադրելով վարձավճարն ամբողջությամբ վճարել շատերի համար մնում է անհասկանալի:
Ա. Ավագյան

