Զինված ամերիկահայերը պարեկում են Գլենդելի և Բուրբանկի փողոցները
Արխիվ 16-20Ինչպես տեղեկանում ենք Ֆեյսբուք սոցիալական ցանցում առկա գրառումներից` ԱՄՆ այսպես կոչված «Անտիֆա» շարժման ղեկավարներից մեկը իր թվիթերում կոչ էր արել Գլենդելում, Բուրբանկում և Վան-Նայսում (Կալիֆոռնիա) իրականացնելբողոքի գործողություններ` թալանի, ջարդերի և այլ զանգվածային անկարգությունների տեսքով: Նրա հետ կապ են հաստատել հայ բլոգերները և զգուշացրել, որ հայաշատ թաղամասերում ջարդարարներին կդիմավորեն զենքը ձեռքին, կպաշտպանեն իրենց տներն ու սեփականութ և թույլ չեն տա ահաբեկել ծերերին, կանանց և երեխաներին: Արդյունքում «Անտիֆա»-ն հետ կանգնեց իր մտադրությունից:
Այնուամենայնիվ, հայերի զինված խմբերը պարեկում են նշյալ բնակավայրերի փողոցները, պաշտպանելով տները, գրասենյակները, խանութները, այլ հայկական հաստատությունները: Զինված հայերի խմբերը նաև օգնում են ոստիկանությանը պահպանել խանութները:
Լուսանկարները` Էռնա Ասլանյանի ֆեյսբուքյան էջից





