Որտե՞ղ է Նիկոլ Փաշինյանը.Ի՞նչ են պատմում ականատեսները
Արխիվ 16-20Ինչպես արդեն ավելի վաղ` երեկ առավոտյան տեղեկացանք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանյոք հանդերձ վարակվել է կորոնավիրուսով: Այս ամենը լսելով միանգամից աչքի է զարնվում այն փաստը, որ հանրության մի զգալի հատվածն, անգամ Փաշինյանի աջակիցները թերահավատորեն են մոտենում այս ամենին: Թե որտեղ է Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ միասին ևս շատերին է հետաքրքիր, սակայն այդ ամենը կարծես թե հանդիսանում է հույժ կարևոր պետական գաղտնիք,քանի որ վերջիններս այդ մասին խորհրդավոր կերպով լռում են:
Մեզ հասած լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինյանի պապական գյուղում` Ենոքավանում Մարիամ Փաշինյանին ավտոմեքենայով շրջելիս տեսնողներ են եղել: Մեր աղբյուրը նաև հատնում է, որ Նիկոլ Փաշինյանը երեկ կեսօրից հետո գնացել է Ենոքավան, սակայն թե ինչու պետք է կորոնավիրուսով հիվանդը բուժհաստատություն գնալու փոխարեն գնար հայրենի գյուղ մեր աղբյուրին պարզել չի հաջողվել:
Հայկ Գևորգյան

