FACEBOOK-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԿԱՆԵՆ՝ Ի ՆՇԱՆ ՑՈՒԿԵՐԲԵՐԳԻ ՀԵՏ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ
Արխիվ 16-20Facebook-ի մի շարք աշխատակիցները մտադիր են վիրտուալ գործադուլ անցկացնել այն բանի համար, որ սոցկայքի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է հեռացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը։ CNN-ի հաղորդմամբ, աշխատակիցները գործադուլի օրվա ընթացքում չեն աշխատելու։
Ընդ որում, սոցկայքի ղեկավարության կողմից կադրերի բաժնին արդեն հրահանգ իջեցվել է, որ գործադուլավորների հանդեպ պատասխան քայլեր չձեռնարկվեն։ Նշենք, որ խոսքը Թրամփի այն գրառման մասին է, ըստ որի հնարավոր է ազգային գվարդիա ուղարկի Մինեապոլիս, որտեղ մարդիկ դուրս են եկել փողոց բողոքի՝ սեւամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։

