Որքանո՞վ էին արդյունավետ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումները. հարցում

Արխիվ 16-20

«Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբը առցանց հարթակում հարցում է անցկացրել «Հայաստանում համաճարակի տնտեսական հետևանքները և կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը» թեմայով: Հարցումն անցկացվել է 18-ից բարձր 1700 ՀՀ քաղաքացիների շրջանում սոցցանցերի միջոցով:

Համաձայն հարցման արդյունքների՝ մասնակիցների 25%-ը համարում է, որ կորոնավիրուսի դեմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը լիովին արդյունավետ են և համապատասխանում են սպառնալիքի ծավալներին, 56%-ը կարծում է, որ դրանք բավարար չեն և չեն ապահովում համաճարակի կանխումը, իսկ 19%-ը պատասխանել է, որ դրանք չարդարացված խիստ են:

Այն հարցին, թե ինչ ազդեցություն է ունեցել համաճարակը երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, մասնավորապես, հարցման մասնակիցների և նրանց ընտանիքների վրա, 15%-ը նշել է աշխատանքի/բիզնեսի կորուստ, 4%-ի մոտ բիզնեսը գոյատևման եզրին է, 8%-ը նշել է, որ ընտանիքի աշխատող անդամին գործատուն ուղարկել է չվարձատրվող արձակուրդի, 48%-ի մոտ կտրուկ կրճատվել են եկամուտները, իսկ 25%-ի մոտ սոցիալ-տնտեսական վիճակը չի փոխվել:

Հարցին, թե ո՞ւմ աջակցությունն են ակնկալում հարցվողները եկամուտների կրճատման պարագայում, վերջիններս պատասխանել հետևյալ կերպ. հարազատների և ծանոթների աջակցությունը՝ 27%, երկրի իշխանությունների՝ 29%, մարդասիրական կազմակերպությունների՝ 3%, չգիտեմ՝ 41%:

Կառավարությունը հատկացրել է ավելի քան 300 մլն դոլար բնակչության և բիզնեսի աջակցման համար: Հարցաշարում տեղ գտած հաջորդ հարցի շնորհիվ կարող ենք պարզել, թե կառավարության աջակցությունը որքանո՞վ է օգնել հասարակությանը ճգնաժամի դեմ պայքարում: Այսպիսով, հարցման մասնակիցների 6%-ը նշել է, որ կառավարությունից օգնություն չի ստացել, թեև նախատեսված էր օրենքով, 57%-ը չի հանդիսացել կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շահառու և ոչինչ չի ստացել, 28%-ը աջակցությունստացել է, սակայն այն բավարար չի եղել, 9%-ին աջակցությունը բավարար չափով օգնել է հաղթահարել առաջացած խնդիրները:

Հարցաշարի վերջին հարցի միջոցով հարցման հեղինակները փորձել են ճշտել, թե հասարակությունն ինչպե՞ս կցանկանար, որպեսզի պետությունն ընդլայներ բնակչության և բիզնեսի աջակցությունը: Պատասխանների արդյունքները ցույց են տալիս, որ հարցման մասնակիցների 9%-ը ցանկանում է, որպեսզի տրամադրվի հարկային արձակուրդ բիզնեսին, 19%-ը նախընտրել է ավելի մեծ ֆինանսական աջակցություն բնակչությանը, 15%-ը՝ կումունալ ծառայությունների ծախսերի առավել զգալի մարման կողմնակից է, 40%-ն ընտրել է բոլոր վերոնշյալ գործողությունները, իսկ 17%-ը պատասխանել է՝ չգիտեմ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում