ԻՍԿԸ ՄԱՆՈՒԿ ՆԱԽԱՐԱՐԱՑ ՏՈՆՆ Է. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Արխիվ 16-20

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, ինչի առնչությամբ կամա թե ակամա վերհիշվում են, ինչպես մեր մանուկ նախարարները, այնպես էլ նրանց մանկամիտ քայլերը, որոնց առնչությամբ չգիտես` խնդա՞ս, թե` լաս: Եվ, ի դեպ, հետաքրքրական է, որ բախտի բերմամբ, կամ պատահմամբ, հենց հունիսի 1-ն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը:

ԱՆՀԱՏԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Այո, հարգելի ընթերցողներ, դուք չսխալվեցիք, եւ ճիշտ կռահեցիք, որ հազարավոր քաղաքացիներ մտադիր են հրապարակավ տոնել սիրելի անսխալական առաջնորդի ծննդյան օրը: Ֆեյսբուքում կարելի է տեսնել իրադարձության խմբեր` հազարավոր մասնակիցներով, որոնք ստեղծվել են Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը հրապարակում տոնախմբության վերածելու նպատակով: Եվ, ի դեպ, խանութներում լավ էլ աշխուժորեն վաճառվում են սպիտակ շապիկներ` եռագույն սրտիկով եւ «Ծննուդդ շնորհավոր, պարոն վարչապետ» անգլերեն լեզվով արված մակագրությամբ: Թե ինչու անգլերեն` դա առանձին հարց է, բայց փաստը մնում է փաստ, որ մարդիկ պատրաստ են վճարել այն ապրանքի համար, որն օգտագործվելու է տարին մեկ անգամ: Միգուցեեւ, ընդամենը մեկ անգամ օգտագործվի, քանզի չկա երաշխիք, որ մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ է լինելու: Այդ ամենը անհատի պաշտամունքի դասական, դասագրքային դրսեւորում է: Եթե «թավշյա հեղափոխության» վերելքի ժամանակ հասկանալի էր Նիկոլ Փաշինյանի ուրվագծով եւ հեղափոխական կարգախոսներով շապիկների, գլխարկների, տարատեսակ հուշանվերների աշխույժ վաճառքը, ապա մայիսի 8-ին` Փաշինյանի ընտրության օրվանն ընդառաջ հրապարակ գալու նպատակով սպիտակ վերնաշապիկներ զանգվածաբար ձեռք բերելը արդեն իսկ անհանգստացնող էր: Ու անհանգստությունը երեւում էր նաեւ հեղափոխական ուսանողների շրջանում` անձամբ տասնյակներով տեսել ենք Ֆեյսբուքում նրանց կողմից ցուցադրաբար զետեղված սեւ շապիկներով լուսանկարները եւ հայտարարությունները, որ հրապարակ են գալու հենց այդ շապիկներով: Անհատի պաշտամունքը շատ ագրեսիվ շարունակում է դրսեւորվել եւ համացանցում` վարչապետի անսխալականությունը կամ նրա կառավարության քայլերը կասկածի տակ դնող օգտատերերի հանդեպ բազում ագրեսիվ հարձակումների, վիրավորանքների եւ սպառնալիքների տեսքով: Ընդ որում, դա այնքան վառ է դրսեւորված, որ անգամ ԵԽԽՎ համազեկուցողները իրենց հայտարարությունում մտահոգություն էին հայտնել «ատելության խոսքի» դրսեւորումների կապակցությամբ: Ինքը` վարչապետը, թեեւ բանավոր խոսքի մակարդակով ընդդիմության եւ այլակարծության հանդեպ հանդուրժողականության հորդորներ է հնչեցնում, բայց այդտեղ կա մի հետաքրքիր բայց: Բանն այն է, որ Նիկոլի ֆանատները թեեւ շատ են, բայց կազմակերպված որեւէ կառույցում միավորված չեն, եւ համացանցում զանգվածային հայհոյաբանությունը հնչում է ոչ այնքան նրանց, որքան կեղծ օգտատերերի (այսպես կոչված` ֆեյքերի) ջոկատների կողմից: Այդ ջոկատները կուռ կազմակերպված են, եւ դրանց գործունեությունը անվճար հիմունքներով հնարավոր չէ պատկերացնել: Հետեւաբար հարց` իսկ ո՞վ է վճարում այդ ջոկատները պահելու եւ դրանց գործելու համար: Եվ արդյո՞ք դա չի նշանակում, որ վարչապետ Փաշինյանի խոսքը գործ չէ, ու իրականում լավ էլ կուլտիվացվում է անհատի պաշտամունքը: Իսկ դա անխուսափելիորեն բերել է եւ շարունակում է բերել «թավշյա» կամ «թրաշյա» տեռորի դրսեւորումներին: Ու արդյունքում մենք այսօր ունենք համացանցային լրատվամիջոցների եւ սոցիալական կայքերի փաստացի այնպիսի գրաքննության մակարդակ, որը գրեթե հավասարվել է խորհրդային տարիների գրաքննությանը: Ու սոցիալական ցանցերում Սերժ Սարգսյանի օրոք խոսքի բացարձակ ազատությամբ աչքի ընկնող Հայաստանը այժմ այդ կարեւորագույն ժողովրդավարական ազատության տեսանկյունից առավել քան մեծ նահանջ է արձանագրել: Կրկին, ինչպես սովետական տարիներին, դժգոհության եւ քննադատության համար տեղ է թողնվել հիմնականում մարդկանց խոհանոցներում, ազատ խոսքը դուրս է մղվել համացանցից: Եվ Աստված կամ սատանան մի արասցե, որ բանը հասնի բուռն եւ որոտընդոստ ծափահարություններով ժողովների, ուր մարդիկ հա՛մ կատաղի ծափահարում են, հա՛մ աչքի պոչով հետեւում, թե ում ծափերը բավականաչափ ջանադիր չեն` վերջինիս վրա մատնագիր գրելու նկատառումով:

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ի՞նչ էին անում ԱՄՆ ԿՀՎ, Պետդեպի եւ Սպիտակ տան «գորշ կարդինալները» Երեւանում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը ներկա աննկատ ամերիկյան հյուրերի մասին https://regnum.ru լրատվական կայքի էջերում ուշագրավ տեղեկատվություն է հաղորդել ռուս փորձագետ ՄԱՐԼԵՆ ՄԱՍԼՈՎԸ:

2018-ի ապրիլի վերջում Հայաստանում տեղի ունեցած անարյուն իշխանափոխությունը բավականին շատ հարցականներ է թողել հատկապես` արտաքին խաղացողների վարքի եւ դերի վերաբերյալ: Առաջին հայացքով իրոք չկար որեւէ միջամտություն ԱՄՆ-ի, ԵՄ-ի կամ Ռուսաստանի կողմից` չեն հնչել կարգախոսներ, որոնք չլինեին բացառապես ներքին քաղաքական: Ավելին, հրապարակային ոլորտում Ռուսաստանը եղել է անգամ ավելի ակտիվ, ԱԳՆ շուրթերով փաստացի զորակցելով Երեւանի բողոքների արդյունքներին, համ էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջինը գործնականում ակնթարթորեն շնորհավորեց նորաթուխ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ հետո տեղի ունեցավ երկու դաշնակից պետությունների առաջնորդների բավականին ջերմ հանդիպում: Լրիվ անհասկանալի մնաց ԱՄՆ դերը տեղի ունեցած իրադարձութուններում թվում էր, որ Վաշինգտոնում ամենեւին չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում Երեւանում: Սակայն համաշխարհային ԶԼՄ-ները, այդ թվում` ռուսական եւ հայկական, աչքաթող էին արել շատ հետաքրքիր մի պահ` Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության հյուրերի կազմը: Երդմնակալություն, որը տեղի է ունեցել ապրիլի 9-ին` Երեւանում բողոքների ակցիաների ծավալումից չորս օր առաջ: Եվ ո՞վ էր եկել Հայաստան` բողոքներից մի քանի օր առաջ: Ուղիղ հեռարձակման տեսանյութում կարելի էր նկատել երեք դեմքերի, ովքեր հայտնի չեն հայ եւ ռուս փորձագետների մեծամասնությանը` Գարրի Բերնսթեյնը (Gary Bernsten), մարտին Սիլվերսթեյնը (Martin J. Silverstain) եւ Ռոջեր Նորիեգան (Roger Noriega): Գարրի Բերնսթեյնը այսօր ամերիկյան մի քանի ուժային կառույցների եւ դաշնային գործակալությունների խորհրդատու է: Անցյալում նա եղել է ԿՀՎ բարձրաստիճան սպա եւ ղեկավարել է կարեւորագույն հակաահաբեկչական գործողությունները, այդ թվում եւ նրանք, որ տեղի էին ունեցել սեպտեմբերի 11-ի տխրահռչակ գործողություններից եւ 1998-ի օգոստոսի 7-ին Քենիայի եւ Տանզանիայի ամերիկյան դեսպանատների գրոհից հետո: Այժմ նմանատիպ խնդիրների զգալի մասը ԿՀՎ-ում լուծում են Բերնսթեյնի աշակերտները, իսկ հետախույզ շրջանակներում եւ ուժային կառույցներում այդ պաշտոնաթող հետախույզն ունի զգալի ազդեցություն: Ինչ վերաբերում է Մարտին Սիլվեսթայնին, ապա նա Ուրուգվայում ԱՄՆ դեսպան էր 2001-2005թթ.: Նա շատ կարեւոր դեր խաղաց ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո` լինելով Դոնալդ Թրամփի անցումային թիմի հիմնական դեմքերից մեկը: Բացի այդ, հայտնի են նրա մերձավոր հարաբերությունները ինչպես ԱՄՆ նախագահի, այնպես էլ Քուշներների ընտանիքի հետ` Ջարեդ Քուշները ամուսնացած է Թրամփի դուստր Իվանկայի հետ, ով հսկայական ազդեցություն ունի Սպիտակ տան ներկայիս քաղաքականության վրա: Իսկ երրորդ ամերիկյան հյուրը` Ռոջեր Նորիեգան, հայտնի է իր աշխատանքով ԱՄՆ Պետդեպարտամենտում, ուր նա մասնագիտացած էր արեւմտյան կիսագնդի երկրների ուղղությամբ: Պետծառայությունն ավարտելուց հետո նա դարձավ ազդեցիկ լոբբիստներից մեկը, ով ակտիվ ջանքեր էր գործադրում Վենեսուելայի ընդդիմությանն աջակցելու եւ Լատինական Ամերիկայի այլ խնդիրների ուղղությամբ: Նորիեգան համարվում է ծագումով ամենաազդեցիկ լատինաամերկացիներից մեկը Հանրապետականների ցուցակում: Նա ունի ուղղակի աշխատանքային շփումներ ԱՄՆ Պետդեպի ղեկավար Մայք Պոմպեոյի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Հետաքրքիր է հետեւյալ փաստը` Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, չնայած Մեծ Բրիտանիայում երկար ապրելու ընթացքում լայն կապեր է հաստատել Արեւմուտքում, ծանոթ չէր վերոհիշյալ հյուրերից եւ ոչ մեկին: Ամերիկյան խումբը ձեւավորել եւ հրավիրել էր ոմն Արմեն Մելիքյան, ով ԱՄՆ քաղաքացի է եւ դրանից առաջ երբեւէ չի երեւացել Հայաստանի հրապարակային հարթությունում: Ինքը նույնպես ներկա էր երդմնակալությանը: Ավելին, ի տարբերություն ամերիկյան հյուրերի, ինքը մնաց Երեւանում ե՛ւ բողոքների, ե՛ւ իշխանափոխության ընթացքում: Հետաքրքիր կլինի տեսնել, արդյո՞ք ինքը հետագայում իրեն կդրսեւորի Հայաստանի քաղաքական կյանքում: Այսպիսի ոչ միանշանակ դեմքերի ներկայությունը Երեւանում, այն էլ` միաժամանակ, բազում հարցեր է հարուցում, առավել եւս, հաշվի առնելով, թե ինչ տեղի ունեցավ հետագա օրերին: Ունեի՞ն նրանք դերակատարություն Հայաստանի իշխանափոխությունում: Ունեի՞ն արդյոք շփումներ, եւ ի՞նչ բնույթի ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այդ հարցերի պատասխանները մենք դեռեւս չունենք, միգուցե, նրանց խնդիրը զուտ հետախուզական էր: Անյուամենայնիվ, այդպիսի անաղմուկ եւ աննկատ այցը առաջին հայացքից ոչ այնքան նկատելի դեմքերի կողմից մտորումների տեղիք է տալիս, իսկ որոշ մասնագետների համար ենթադրում է ակտիվ աշխատանք:

ՌԴ ԱԳՆ-ի «դեղին քարտը» Նիկոլին

ՌԴ ԱԳՆ-ի «դեղին քարտը» Նիկոլին

ՌԴ ԱԳՆ-ն ոչ կառուցողական եւ աղմկոտ է համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված պաշտոնական Ստեփանակերտին ղարաբաղյան բանակցային գործընթացում արագորեն ներգրավելու հետ։ «Աղմկոտ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում, մասնավորապես, ԵԱՀԿ-ի հիմքում դրված սկզբունքներում, թերեւս, թվում են ապակառուցողական»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն  Արտյոմ Կոժինը՝ պատասխանելով հարցին, թե Փաշինյանը վերջերս հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար է առանց Ստեփանակերտի մասնակցության։

Ինֆորմացիոն պատերազմները կարող են հանգեցնել պետության ինքնիշխանության կորստին. Բաբուխանյան

Ինֆորմացիոն պատերազմները կարող են հանգեցնել պետության ինքնիշխանության կորստին. Բաբուխանյան

Այսօր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դահլիճում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս՝ ՙՙՊետական կառավարումը թվայնացման ժամանակաշրջան՚՚ թեմայով, որը կազմակերպվել էր ՌԴ նախագահին կից Ժողովրդական տնտեսություն եւ պետական կառավարման ակադեմիայում: Գիտաժողովում հանդես եկավ ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ, մի շարք միջազգային գիտական ակադեմիաների ակադեմիկոս ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Իր զեկույցում նա նշեց, որ պետական կառավարման թվայնացումը ունի մի շարք առավելություններ եւ օրվա հրամյականն է: Միարժամանակ նա ուշադրություն դարձրեց, որ թվայնացմանը զուգահեռ առաջ են գալիս մի շարք ռիսկային գործոններ: Մանսավորապես նա ասաց ինֆորմացիոն անվտանգության եւ կիբեռանվտանգության անհրաժեշտության մասին: Նա նշեց, որ ինֆորմացիոն պատերազմները կարող են հանգեցնել պետության ինքնիշխանության կորստին եւ պետական կառավարման ոլորտում արտաքին թաքնված կառավարման ներդրմանը: 

ՎՐԱՑԱԿԱՆ ՈՒՂԻՆ ԴԵՌ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՉԷ, ԲԱՅՑ ՊԱՏԿԵՐԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ

ՎՐԱՑԱԿԱՆ ՈՒՂԻՆ ԴԵՌ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՉԷ, ԲԱՅՑ ՊԱՏԿԵՐԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ

Վարչապետ Փաշինյանի երկօրյա վրացական այցն ավարտված է: Այս մասին շատ խոսվեց, գրեթե ամեն ինչ աչքի առաջ էր: Սակայն դրանով հանդերձ էլ՝ հարց մնաց, թե ներհայաստանյան այս բարդ օրերին, որին սկսել է գումարվել նաեւ արցախյան թեման, ինչո՞վ էր այդքան կարեւորվում Վրաստանը, որ վարչապետը երկու օր այդ ուղղությամբ ծախսեց: Այսինքն, ո՞րն էր այս այցի հիմնական իմաստը եւ ի՞նչ ստացանք:

ՎՐԱՑԱԿԱՆ ԱՅՑԸ

Այս այցը ինչ-որ տեղ սպասելի դարձավ այն բանից հետո, երբ օրերս Վրաստանն ու Ռուսաստանը հայտարարեցին՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքով բեռնափոխադրումների վերականգնման ուղղությամբ առկա բավականին ծանրակշիռ զարգացումների մասին: Թե դա ինչ կարեւորություն ունի Հայաստանի համար, պարզ է, եւ հայաստանյան իշխանություններն էլ, բնականաբար, պետք է անմիջապես արձագանքեին դրան՝ փորձելով իրենցից կախված առավելագույնն անել՝ այդ գործընթացը հնարավորինս առաջ մղելու համար: Կարճ ասած, հենց այդ հարցը պետք է որ լիներ Փաշինյանի այցի հիմքում: Սակայն խնդիրն այն է, որ այդ մասին հրապարակավ այցի շրջանակներում գրեթե բան չասվեց: Եղան միայն հատուկենտ «խորը» ակնարկներ: Օրինակ՝ պաշտոնական լրահոսի այս հաղորդումը, թե՝ երկու երկրների վարչապետները «կարեւորել են տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները»: Բայց թե ինչ արդյունքներ կան, մնում է միայն երեւակայել: Ինչ վերաբերում է այցի հրապարակավ տեսանելի նպատակներին, ապա դա կարելի է ներկայացնել թեկուզեւ Փաշինյանի այս մեկ մտքով. «Մենք եկել ենք այսօր այստեղ կոնկրետ հեռանկարներ բացելու եւ կոնկրետ խնդիրներ լուծելու հնարավորությունը ստեղծելու համար»: Վրացական կողմի արձագանքն էլ նույն ոճի մեջ էր՝ ջան-ջիգյարային եւ առանց որեւէ կոնկրետացման: Արդյունքում, թե ինչ ռեալ «հեռանկարներ բացվեցին, կամ ինչ «կոնկրետ խնդիրներ լուծելու հնարավորություն» արձանագրվեց, նորից մնում է անորոշ: Կարճ ասած՝ ի՞նչ տվեց երկօրյա վրացական այցը: Իհարկե՝ չբացառենք նաեւ այն տարբերակը, որ միգուցեեւ մեզ ամենաշատը հետաքրքրող աբխազական եւ օսեթական ուղիների հարցով վարչապետներն ինչ-որ գերգաղտնի քննարկումներ ունեցել են (թեեւ լուծումների սպասելիքներ չկային, հաշվի առնելով, որ նշված հարցով լուծումները ռուս-վրացական, ամերիկա-վրացական, եւ Թբիլիսի-Բաքու-Անկարա հարթություններում են): Սակայն այցի հրապարակավ տեսանելի հատվածում, բացի հուզական ճառերից եւ լավատեսական հույսերից, այլ ռեալ գործոն այդպես էլ չերեւաց: 

Պետբյուջեի մսխումը նոր իշխանությունների կողմից

Պետբյուջեի մսխումը նոր իշխանությունների կողմից. ՀայՄեդիա.AM

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ըստ մամուլի հրապարակումների՝ պետբյուջեից 20 միլիոնից ավելի դրամ է ծախսել՝ վարչապետի ինքնաթիռով Դուշանբե մեկնելու և այնտեղ ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին մասնակցելու համար: Այսինքն, անձամբ ինքը չի ծախսել, բայց փաստացի այդ գումարը իր ուղևորության վրա է ծախսվել: 20 միլիոն դրամ այն դեպքում, երբ կարելի էր Դուշանբե մեկնել սովորական մահկանացուի նման՝ ծախսելով ընդամենը մոտ 350 հազար դրամ և տնտեսելով մոտ 19 միլիոն 650 հազար դրամ:

Իսկ 19 միլիոն 650 հազար դրամով կարելի էր մի շարք հարցեր լուծել, կամ գոնե բյուջեն լրացուցիչ պակասորդ չէր տա, թե չէ օրեր առաջ մեր նոր իշխանությունները 28 միլիոն դոլար ներեցին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների հարցում և այդքան գումար չմտավ պետբյուջե, այսօր փոխվարչապետը 20 միլիոն դրամով Դուշանբե է մեկնում, վաղը ուրիշ շատ անհարկի ծախսեր կանեն, վերջում էլ նորից կասեն, թե բյուջեում գումարը քիչ է, աշխատավարձեր բարձրացնել չենք կարող:

Բնական է, որ պետբյուջեն նման ձևով մսխելու դեպքում գումարը քիչ կլինի: Ավելին, նման մոտեցումներով աշխատելու դեպքում արդեն տեսանելի ապագայում գնալով ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնեն մեր նոր իշխանությունները, իսկ արդյունքում ժողովրդի սոցիալական վիճակը չի լավանա, արդարությունը չի հաստատվի, դժգոհություններն էլ նորից գլուխ կբարձրացնեն: Ու չզարմանաք, եթե մի գեղեցիկ օր նույն այն մարդիկ, ովքեր փողոց դուրս եկան նախկին իշխանություններին հեռացնելու, նորից դուրս գան, սակայն այս անգամ ներկա իշխանություններին հեռացնելու համար:

Սյունիքի մարզի բնակիչները փակել են ճանապարհները, պահանջում են կաթի մթերման գների բարձրացում

Սյունիքի մարզի բնակիչները փակել են ճանապարհները, պահանջում են կաթի մթերման գների բարձրացում

Iravunk.com-ի խմբագրություն էին զանգահարել Սյունիքի մարզի Ծղուտ գյուղի բնակիչները,  ովքեր նշում էին, որ փակել են միջպետական ճանապարհը՝ պահանջելով բարձրացնել կաթի մթերման գները:

Անցումային կառավարությունն ինչ սակարկումների է գնացել մարզպետների հարցում

Անցումային կառավարությունն ինչ սակարկումների է գնացել մարզպետների հարցում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում կքննարկվի մի շարք մարզպետների ազատման եւ նորերի նշանակման մասին որոշման նախագծերը: Մասնավորապես` Աշոտ Սիմոնյանը կվերանշանակվի Արագածոտնի մարզպետ, Գարիկ Սարգսյանը` Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը` Կոտայքի, Վահե Ղալումյանը` Տավուշի, Կարեն Սարուխանյանը` Շիրակի, Իշխան Սաղաթելյանը` Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում: Մյուս 4 մարզերում` Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում եւ Արմավիրում, թե ովքեր կնստեն մարզպետի աթոռին, դեռեւս անհայտ է: Ի դեպ, թեպետ ընդամենն օրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ անհնար է համարում բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, հետեւապես բիզնեսը եւ քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն, բայց այս մոտեցումը կարծես շրջանցել է մարզպետներին: Նոր մարզպետներից ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը Սեւան-Գավառ ճանապարհի 7-րդ կմ-ի վրա կառուցված «Ծովասար Սեւան» ընտանեկան հանգստի եզակի համալիրի ներդրման իրականացնողն է եւ «Իմեգա Սերվիս» ընկերության հիմնադիրը: Այս եւ այլ հարցերի շուրջ լրագրողներս զրուցեցինք ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ հետ:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԻԶՆԵՍԸ ԿՏԱՐԱՆՋԱՏՎԻ՞, ԹԵ` ՈՉ

– Պարոն նախարար, ի՞նչ չափանիշներով եք որոշել, թե ովքեր պետք է ստանձնեն մարզպետի պաշտոնները:

– Այն չափանիշներով, որ նրանք չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, չեն զբաղվել բիզնեսով: Այսինքն` պաշտոնյան պետք է այլեւս Հայաստանում իմանա, որ իր դերակատարումը օրենքով սահմանված կարգով իր պարտականությունները կատարելն է: Մարզպետներին ընտրել ենք` հիմքում դնելով այդ մարդկանց այսօրվա նոր Հայաստանի տեսլականին համապատասխանությունը եւ բնականաբար, իրենց ամբողջ քաղաքական ճանապարհը, կրթական եւ մյուս արժանիքները:

«Ապերախտ աշխարհ, որ հզոր ոսկին դարձնում է... պոռնիկին` կույս»

«Ապերախտ աշխարհ, որ հզոր ոսկին դարձնում է... պոռնիկին` կույս»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ երեկ խորհրդարանում լրագրողներիս հետ զրույցում հայտարարեց, որ եթե ուզում ենք ժողովրդի վիճակը լավ լինի, պայքար պետք է տարվի այն մարդկանց դեմ, ովքեր ապօրինի հարստացել են:

– Պարոն Ղուկասյան, իսկ Գյումրիում կա՞ն ապօրինի հարստացածներ:

– Տո Գյումրին ամենախեղճ մարզն է, էնտեղ հարուստ մարդ չկա:

– Բայց Ձեր ունեցվածքի մասին բազմիցս խոսվել է, որ, լինելով քաղաքապետ, մեծ գումարներ էինք կուտակել:

– Իմ հարստությունը, ինչ որ ներկայացնում են, շինծու հարստության մասին է խոսքը: Անհամեմատելի խոսքերի մասին է, չեմ էլ ուզում քննարկել դրա վերաբերյալ, որովհետեւ բոլորը լավ գիտեն: Հետո գյումրեցին այնպիսի բնավորություն ունի, որ երբ տեսնի ապօրինի հարստացած մեկը կա, իր սենյակում նստած ինքն էդքան ձայն չի կարող հավաքել: Մի՛ քննարկեք սա, հանգիստ եղեք:

– Վերջին օրերին համացանցում լայնորեն շրջանառվում էր մի տեսանյութ, որտեղ հիշեցնում էին, որ Դուք տարիներ առաջ Գյումրիի հրապարակից ելույթ էիք ունենում եւ կոչ անում ընտրել Սերժ Սարգսյանին, իսկ հիմա էլ կրկին կոչ էիք անում` ասելով. «Քայլ արա, մերժիր Սերժին»: Ինչպե՞ս կբացատրեք սա:

– Ես ընդհանրապես կուսակցական չեմ եղել եւ հիմա էլ կուսակցական չեմ: Այդ խոսքերն ասել եմ հազար անգամ բոլորիդ աչքի առջեւ: Հանրապետական կուսակցության համագումարներին, խորհրդի նիստերին ընդհանրապես չեմ մասնակցել, ՀՀԿ-ի նշանը չեմ կպցրել, խաչ եմ կպցրել, երբ ինձ ասում էիք` դուք վերին արտի ցորե՞ն եք, ես էլ ասում էի` խաչը թող պահապան լինի բոլորրիս` ե՛ւ ՀՀԿ-ին, ե՛ւ մեզ, ե՛ւ ամենքիս: Եվ ես ստիպված էի մտել ՀՀԿ, պետք է քաղաքական ինչ-որ հենարան ունենայի, որովհետեւ այդ ժամանակ այդպես էր, կուսակցությունները խեղդում էին քաղաքապետներին չէին թողնում աշխատեին: Ստիպված մտել եմ կուսակցություն` չուզենալով, իրենք են առաջարկել, դրանից հետո անցել է մի քանի ամիս, ինձ խփել են: Հիմա ինձ ուժեղ, կարկառուն հանրապետական եք հա՞ հանում, էս դուք ո՞ւմ մասին եք խոսում, մոռացե՞լ եք սատանեքին, որոնց ճակատներին ու ջաներին էլ տեղ չի մնացել` տարբեր կուսակցություններ փոխելով, ի՞նձ եք ասում: Ես մաքուր եմ, պարզ եմ, շիտակ եմ, եւ եթե մեկի հետ էլ ընկերություն եմ անում, չեմ դավաճանում, իմ բնավորությունն է այդպիսին:

Դե իսկ վերջում էլ իրեն բնորոշ ոճով Վ. Ղուկասյանը բոլոր լրագրողներին մեղադրեց ծախված լինելու, սեւն ու սպիտակը խառնելու մեջ, ապա անցավ պոեզիայի` մեջբերելով խոսքեր Ավետիք Իսահակյանից. «Գալիս է հասնում այն ժամանակը, որ ասում է` ապերախտ աշխարհ, որ հզոր ոսկին դարձնում է գողին ազնիվ բարեպաշտ, տգետին` հանճար, տգեղին` չքնաղ, վախկոտին` կտրիճ, իսկ պոռնիկին` կույս»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քննությունը ցույց կտա. ԱԱԾ տնօրենը՝ ՊԵԿ նախկին նախագահին հարցաքննելու մասին

 Քննությունը ցույց կտա. ԱԱԾ տնօրենը՝ ՊԵԿ նախկին նախագահին հարցաքննելու մասին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ առաջիկայում սպասվում են նոր բացահայտումներ:

«Աշխատանքներ են իրականացվում, մոտակա օրերս կլուսաբանվեն», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին հարցաքննելու կարիք կա՞, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Քննությունը ցույց կտա»:

ԱԱԾ-ի խոշոր ձախողո՞ւմը, թե սուպերմարկետների պատասխան հարվածը

ԱԱԾ-ի խոշոր ձախողո՞ւմը, թե սուպերմարկետների պատասխան հարվածը

Օրեր առաջ ԱԱԾ-ն հանդես եկավ սենսացիոն «բացահայտմամբ», թե՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում հայտնաբերել է բազում արհեստական մանր առեւտրականների: Այսինքն, որ ցանցի աշխատակիցներին գրանցել են, որպես անհատ ձեռնարկատեր, նրանց անունով ստացել ՀԴՄ-ներ եւ դրանցով առեւտուր են անում՝ վճարելով շրջանառությունից 5 տոկոս հարկ: Այնինչ, որպես խոշոր վաճառող, «Երեւան Սիթին» պետք է վճարեր 20 տոկոս: Ի դեպ, ենթադրվում է, որ երբ ԱԱԾ-ի տնօրենը հանդես եկավ հարյուրավոր անձանց մասին հայտարարությամբ, որոնց անուններով ձեռնարկություններ են գրանցված, սակայն նրանք տեղյակ էլ չեն այդ մասին, ապա նկատի ուներ հենց սիթիի այդ մանր առեւտրականներին:

Սակայն, եթե անծանոթ մարդկանց համար նման «բացահայտումը» սենսացիա էր, ապա տեղյակների համար՝ բացարձակ: Ավելին, շատերին էր հայտնի, որ նման արհեստական ձեռնարկատերեր գրանցված են ոչ միայն սիթիում, այլ նաեւ՝ մյուս հիմնական սուպերմարկետների ցանցերում: Դա հաստատեց նաեւ այդ ցանցերի ղեկավարների կողմից այսօր վարչապետ Փաշինյանի անունով գրված նամակը, որտեղ նաեւ բացատրում են նման «արհեստական առեւտրականներ» ունենալու իմաստը. «Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ եւ գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ:

Այսպիսով այն, որ նման Ա/Ձ-ները ժամանակին սուպերմարկետներում բացվել են քաղաքական որոշմամբ եւ հենց նշված պատճառով, շատերին էր հայտնի, եւ զարմանալի է, որ ԱԱԾ-ն այն ներկայացրեց, որպես մեծագույն կոռուպցիոն բացահայտում: Բայց ԱԱԾ-ն էլ մի կողմ: Այդ Ա/Ձ-ները, փաստացի, այսպես ասենք, այնքան էլ օրինական չեն, եւ հիմա գործող կառավարությունը պետք է կողմնորոշվի՝ ի՞նչ անել: Փակե՞լ դրանք, ուրեմն դա կտանի սուպերմարկետներում պտուղ-բանջարեղենի գների աճի: 

Այսինքն, հիմա նոր կառավարությունը պետք է կողմնորոշվի. հայտարարել, որ ժամանակին սխալ քաղաքական որոշում է կայացվել եւ սուպերմարկետների պտուղ-բանջարեղենի (եւ ոչ միայն) վաճառքը տեղափոխել 20 տոկոսանոց հարկման դաշտ: Դա բավականին ծանր գնաճի տանելու լուրջ ռիսկեր է պարունակում: Ընդ որում, դա կարող է անդրադառնալ նաեւ մյուս ապրանքատեսակների գների վրա: Իսկ եթե որոշեն բան չփոխել, ապա հարց կծագի՝ այդ ինչո՞ւ է ԱԱԾ-ն, առանց ամբողջական վերլուծության, նման «սենսացիոն բացահայտումներ» հրամցնում հանրությանը:

Բայց այսքանով հանդերձ, նաեւ այն հարցը կա, թե՝ սուպերմարկետներն արդյոք միայն գյուղմթերքնե՞րն են այդ Ա/Ձ-ների միջոցով վաճառել, թե՞ ձեռքի հետ այլ ապրանքատեսակներ եւս դարձրել են 5 տոկոսով հարկվող: Մի խոսքով, եթե ռեալ որոշումներ չլինեն, հայաստանյան ողջ մանրածախ առեւտրային համակարգը կարող է խորը ցնցումների մեջ հայտնվել: Մսամթերքն այսօրվա 18-20 տոկոսոսանոց թանկացումը դրա խիստ վտանգավոր նախանշանն է:

Կառավարությունն արտոնություն տվեց «Ալեքս տեքստիլ» ընկերությանը

Կառավարությունն արտոնություն տվեց «Ալեքս տեքստիլ» ընկերությանը

Կառավարության այսօրվա նիստում «Ալեքս տեքստիլ» ընկերությանը տրվեց սարքավորումների ներկրման պարագայում ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն:

Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարար Արծվիկ Մինասյանը։

 

Նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է «Ալեքս տեքստիլ» ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Համազգեստով խաղաղապահների` ցույցերին մասնակցելու դեպքով ծառայողական քննությունը մոտեցել է ավարտին. Դավիթ Տոնոյան

Համազգեստով խաղաղապահների` ցույցերին մասնակցելու դեպքով ծառայողական քննությունը մոտեցել է ավարտին. Դավիթ Տոնոյան

«Իմ քայլը» շարժման օրերին բողոքի ակցիային միացած զինվորականների հարցով ծառայողական քննությունը մոտենում է ավարտին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Քննության արդյունքներն արդեն ներկայացվել են Գլխավոր շտաբ, որից հետո կփոխանցվեն ինձ», - ասաց նա:

Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի` իրեն ուղղված հորդորին, որ հետևողական լինի այս զինվորականներին շատ խիստ պատժելու հարցում, Դավիթ Տոնոյանն ընդգծեց` բոլոր որոշումները կայացվելու են քննության արդյունքների հիման վրա:

«Ես կարող եմ շատ բաներ կարծել, բայց որոշումները կայացվելու են ծառայողական քննության հիման վրա», - ամփոփեց խոսքը Պաշտպանության նախարարը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իմ Քայլը» շարժման երթերից մեկին համազգեստով զինծառայողների մասնակցության դեպքով զորացրվել է ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատարը:

«ԱՆՊԱՅՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՀԱՆՔԵՐՈՒՄ»,- ԽՈՍՏԱՑԱՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ

«ԱՆՊԱՅՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՀԱՆՔԵՐՈՒՄ»,- ԽՈՍՏԱՑԱՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ

Հայաստանում փողոցային պայքարից անմիջապես հետո ԱԱԾ նորանշանակ պետը հայտարարեց, որ սպասվում են խոշոր բացահայտումներ՝ ԱԱԾ-ն պատրաստվում է բացահայտել ապօրինի կերպով հարստացածներին եւ նրանց ենթարկել պատասխանատվության: Մի քանի մեծ ու փոքր օբյեկտներում ստուգումներ անցկացնելուց հետո, որոշ անձանց կանչեցին հարցաքննության, մի քանի հոգու էլ ձերբակալեցին: Սակայն մինչ օրս որեւէ ստուգում չի իրականացվել հանքարդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում, որոնք հայաստանյան տնտեսության ամենայուղոտ ոլորտներն են եւ համարվում են ամենախոցելիներից: Արդյոք ժամանակը չէ՞, որ համապատասխան մարմինները խոսքից անցնեն գործի եւ ստուգումներ իրականացնեն նաեւ հանքարդյունաբերության ոլորտում: Թեմայի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան մասնագետների եւ վերլուծաբանների հետ:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ.

- ՀՀ կառավարությունը առաջիկայում անպայման ստուգումներ կիրականացնի հանքերում, կուսումնասիրի նաեւ ֆինանսական հաշվետվությունները: Այս պահին ընդերքի տեսչությունը քննարկումներ է անցկացնում բոլոր շահագործվող հանքերի մենեջերների հետ: Երբ ստանանք ավելի հստակ տեղեկատվություն, դրանից հետո արդեն կորոշենք՝ ստուգումներ անցկացնելու մասին: Մենք ստուգումներ կանցկացնենք բարձրաստիճան անձանց պատկանող հանքերում, այդ թվում` Գագիկ Ծառուկյանին պատկանող: Նա միանշանակ դրանց դեմ չէ, ավելին` կողմ է եւ հստակ ասել է, որ հենց իրենից էլ սկսենք այդ ստուգումները:

Հայաստանի կանաչների միության նախագահ, բնապահպան ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ.

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ հանքերում ստուգումներ կանցկացվեն, նա էլ թող ասի, թե ինչու մինչեւ այժմ այդ ստուգումները չեն մեկնարկել: Վստահ կարող եմ ասել, որ եթե Հայաստանի հանքերում ստուգումներ իրականացնեն, ապա իրավական փաստաթղթեր ունեցող հանքատեր դժվար թե գտնվի, օգտագործելը դեռ մի կողմ դրած: Որքանով որ ծանոթ եմ, բոլորի մոտ կան շատ լուրջ խնդիրներ, եթե ստուգումների արդյունքում ստեղծվեն կարգ ու կանոն, ապա պետական բյուջե կարող են մեծ գումարներ լցնել: Եթե ստուգումները պետք է անցկացնեն նույն Բնապահպանության, Էկոնոմիկայի  նախարարության փորձագետները, որոնք մասնակից են ապօրինի փաստաթղթեր սարքելու եւ շրջանառության մեջ դնելուն, ապա նման ստուգումները որեւէ մեկին պետք չեն: Կարծում եմ` ստուգումներ անցկացնող հանձնաժողովներում անպայման ներառված պետք է լինեն ոչ միայն պետական կառավարման համակարգի անձանց, այլեւ  անկախ փորձագետներ, գլխավորապես` ԶԼՄ ներկայացուցիչներ: Մենք շատ լավ գիտենք, թե հանքերն ովքեր են շահագործում եւ դրանցից ովքեր են սնվում:

Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել հնարավոր է, պարզապես ցանկություն է պետք. «Փաստ»

Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել հնարավոր է, պարզապես ցանկություն է պետք. «Փաստ»

«Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկումներ են սկսել՝ հասկանալու համար, թե էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում հնարավո՞ր է, թե՞ ոչ: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ սակագնի բարձրացում միանշանակ չի լինի, բայց. «Հնարավոր է ամեն ինչ մնա նույնը, սակայն հնարավոր է նաեւ փոփոխություն լինի»,– ասել էր նախարարը:

 

Ամենաքիչը 10 դրամով Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել

Արդարադատության նախարարությունը արդար դատաքննության հետ առնչություն չունի. Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» դատավարության մասին

Արդարադատության նախարարությունը արդար դատաքննության հետ առնչություն չունի. Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» դատավարության մասին

Արդարադատության նախարարությունը արդար դատաքննության կամ դատական իշխանության հետ ուղղակի առնչություն չունի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով «Սասնա ծռերի» գործով դատաքննությունների վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով՝ պետք է երաշխավորել անձանց արդար դատաքննության իրավունքը, որը չի կարող հակադրվել այլ իրավունքների հետ։

Հարցին, թե ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» անդամներից երկուսը, որոնք մեղադրվում են խմբին աջակցելու համար, երեկ ազատ արձակվեցին կալանքից, քաղբանտարկյալնե՞ր էին, Զեյնալյանը պատասխանեց, որ նման գնահատական տալու համար պետք է լինեն մասնագիտացված կառույցներ, որոնք Հայաստանում չկան։

«Կան հասարակական կազմակերպություններ, որոնք բավականին հեղինակավոր են և տալիս են իրենց դիրքորոշումը, եզրակացությունը, սակայն դա խորհրդատվական բնույթի է և որպեսզի անձինք վերականգնեն իրենց խախտված իրավունքները, կա օրինական ընթացակարգ, որը ապահովում է մի շարք կարևորագույն սկզբունքներ, որոնք նույնպես չի կարելի հակադրել այլ կարևոր սկզունքների հետ, քնաի որ արդյունքում հասարակական հարաբերությունները ապասահմանադրականանում են։ Իսկ մեզ անհրաժեշտ է վերականգնել հասարակական հարաբերությունների սահմանադրականությունը», - նշեց Զեյնալյանը։

Եթե չհավանեն, հրաժարական կտամ. Նախագահը երեխաների համար համբուրգեր պատրաստեց (Լուսանկարներ)

Եթե չհավանեն, հրաժարական կտամ. Նախագահը երեխաների համար համբուրգեր պատրաստեց (Լուսանկարներ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը հունիսի մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա  առթիվ այցելել են Օրրան բարեգրծական հիմնադրամ:

Այնտեղ երեխաների համար նրանք համբուգեր պատրաստեցին: ՀՀ նախագահը հավաստիացրեց, որ իր պատրաստածը համեղ է, իսկ եթե երեխաները չհավանեն, պատրաստ է հրաժարական տալ:

 

Ինչպիսին էին այսօրվա պաշտոնյաները մանուկ հասակում (Ֆոտոշարք)

Ինչպիսին էին այսօրվա պաշտոնյաները մանուկ հասակում (Ֆոտոշարք)

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն  է: Այն սահմանվել է  1925-ին` Ժնեւում՝ երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

1949թ. կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանությանօր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է երեխաների կյանքի եւ առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Իսկ առաջին անգամ հունիսի մեկը նշվել է, որպես երեխաների պաշտպանության միջազգային օր, 1950 թվականին։

Շնորհավորելով փոքրիկներին՝ իրենց տոնի առթիվ, մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարները մանուկ հասակում:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյան

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյան

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

ԶԱՐՄԱՆՔ

Ալեն Սիմոնյանի բախտը չբերեց: Պարզվում է, որ մարիխուաննայի օրինականացման հարցում առաջամարտիկը ոչ թե նա է, այլ նրա կուսակից ԿԳ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում պահպանվել է վերջինիս 2017թ. նոյեմբերի 18-ի գրառումը, ուր բոլ-բոլ ցինիկանալուց հետո Հարությունյանը գրում է. «Պետք է հավաքվել ու կեղծ առաքինություններին մեկ օրում ասել ցտեսություն»: Իսկ վերջում հավելում. «Երբ 2015-ին քաղաքական կուսակցությունների պատմության մեջ առաջին անգամ բարձրաձայնեցի մարիխուանայի օրինականացման անհրաժեշտության մասին, մեր կուսակցության անդամներին բողոքում էին, թե էս ինչեր է ասում ձեր կուսակցության վարչության նախագահը, բա մեր ազնիվ ցեղը հո չի գնա կորի: Էն ժամանակ էլ, հիմա էլ ասում եմ` մեր ազնիվ ցեղի կործանման գործընթացի պատճառները այլ տեղ փնտրեք»: Դե ինչ ասես, նախարար ունենք, աշխարհը չունի:

Իսկ այժմ Արայիկ Հարությունյանի կողմից «կեղծ առաքինություն» հռչակված երեւույթներից մի փոքր դրվագ: Իրավապահները հայտնաբերել են մայիսի 27-ին Երեւանի «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի նախասրահում Էլթոն Ջոնի վրա հավկիթներ նետած քաղաքացուն: Նա Երեւանի Շենգավիթ թաղամասի բնակիչ, 34-ամյա ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է: Վահանը մայիսի 29-ին ներկայացել է ոստիկանություն, որտեղ բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել: Նրա նետած 3 հավկիթներից 2-ը դիպել են Էլթոն Ջոնին: Մեր քաղաքացիների արձագանքը սոցիալական ցանցերում Վահանի արարքի վերաբերյալ հիմնականում դրական է, եւ միայն քչերը մտածում են Արայիկ Հարությունյանի պես եւ այդ երիտասարդի մասին վատ բաներ գրում: Ինչեւէ, զարմանալիորեն սոցցանցերում նրա հոշոտումը դեռ չեն կազմակերպել:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԿԱՐՄԻՐ ԳԾԻՑ ԱՆԴԻՆ (ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կառավարությունից հայտնում են, որ ավտոկայանատեղիների կարմիր գծերը չեն վերացվել, այլ գունափոխելու են «գալուբոյ»-ի:

ՀԱՐՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՅԻՆ

- Ինչպիսի մարդ էր Էլթոն Ջոնը Հայաստանում:

- Շատ բարոյական մարդ էր, ամուսնու հետ եկավ, ամուսնու հետ վերադարձավ:

 

ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ՓԱՇԻՆՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԱՅՑ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Վարչապետ Փաշինյանի «վրացական երազանքը» կկատարվի միայն այն ժամանակ, երբ վերջինս արժանի գնահատի Շիրակ Թորոսյանի «դավաճանությունը»:

 

ԱԱԾ-Ն` ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ («ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ ՍԿՍՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Հենց անճարանաս` Լֆիկ կդառնաս:

 

ԼԱՎ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆԸ (ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼԻՍ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՓԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՈՎ ԼՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Թող պոլի փետ լինի, բայց ՔՊ-ից լինի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում