Հունիսի 1-ից կբարձրանա զինծառայողների աշխատավարձը
Արխիվ 16-20|
Կառավարության ամսի 23 նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նախագիծ, որի համաձայն հունիսի 1-ից զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։ «Կրտսեր ենթասպայական և շարքային կազմի աշխատավարձը կբարձրանա միջինը 18%-ով, բայց այն զինծառայողները, որոնք առանձնահատուկ պայմաններում են իրականացնում ծառայությունը, ևս հավելավճար կլինի»,- շարունակեց նախարարը: |

