«Ավելի լավ է հիմիկվանից կառավարական ինքնաթռի օդաչուին «լավ նայեք». Հայկ Մամիջանյանը` Փաշինյաններին

Արխիվ 16-20

Կա մի այսպիսի կոմունիկացիոն հնարք՝ downgrading. երբ ուզում ես արհեստական կերպով դիմացինիդ խոսքի արժեքը նվազեցնել /հաճախ դա արվում է, երբ բովանդակային պատասխան չես ունենում/ ՝ քո թիմից ընտրում ես դիմացինից պաշտոնով/մակարդակով/ազդեցիկությամբ անհամեմատ ցածր մարդու եւ պատասխանդ տալիս ես նրա միջոցով։
Հենց այս մարտավարությունը ընտրեց Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի հնչեցրած փաստերի պատասխանը տալով Հրաչյա Հակոբյանի տեսաուղերձով (ժամանակին այս նույն հնարքը արվեց Արթուր Վանեցյան-Մարիամ Փաշինյան ձեւաչափով)։
Ես շատ երկար կարող եմ թվարկել Հակոբյանի ելույթի խոցելի/սխալ/աբսուրդային կետերը (Վիգեն Սարգսյանի բարեփոխումներով գլուխ գովալը, СУ-երի գործարքի մանրամասները, չնայած մոնտաժին՝ բազմաթիվ վրիպակները եւ այլն), բայց ուզում եմ, որ Փաշինյանի թիմը հասկանա երկու բան.
1. Դուք էլ ընդդիմություն չեք։ Դուք էլ չեք կարող հղում անել «մամուլում տեղ գտած», «օդում կախված» լուրերին։ Եթե տենց լավ գիտեք, որ այսինչ մարդը հանցագործություն է կատարել՝ քրեական գործ հարուցեք։ Ուր են Հրաչյա Հակոբյանի նշած դեպքերով քրեական գործերը, փաստերը… Հիմա էլ հո ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն ձեր ենթակայության տակ են։ Էլ ի՞նչ ա պետք։
2. Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը խուսափի Հրաչյա Հակոբյանի, Արման Բաբաջանյանի, կորոնավիրուսի եւ այլոց թիկունքում ՝ գալու է այն պահը, որ նա պիտի առերեսվի ճշմարտությանը ու բացահայտի իր կեղտոտ ԽՈՀԱՆՈՑԻ գաղտնիքները։
Շատ պարզ սխեմայա, տղերք. հակափաստարկներ ունես՝ հերքի, այս կամ այն հանցագործությունների փաստեր ունես՝ ապացուցի եւ պատասխամատվության ենթարկի։
Մնացած ամենը հռետորիկայի ժանրի գոհարներ են (իսկ վերջերս արդեն ոչ այդքան գոհարներ)։
Կարող եմ ենթադրել, որ քաղաքական տեխնոլոգներին ու ճառագիրներին առաջիկա ամիսների համար ավելի շատ պարգեւավճարներ եք նախատեսել, քանի որ դեռ շատ «կռուտիտներ» են գրելու։
Իզուր…
Ավելի լավ է հիմիկվանից կառավարական ինքնաթռի օդաչուին «լավ նայեք»…
Ստի վերջը մոտ է։

Ծաղրանկարը` Գրիգոր Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում