Դիմակ չկրելու արդյունքն էր գուցե
Արխիվ 16-20Մայիսի 21-ին, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողությանը հաջորդել էր հյուրասիրություն, որի մասնակիցները, այդ թվում՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները և նրանց ուղեկցող կանայք չեն պահպանել սոցիալական հեռավորություն և չեն կրել դիմակներ ու ձեռնոցներ: Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում օր օրի ահագնացող վարակի ֆոնին, իշխանությունները քաղաքացիներին սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակ և ձեռնոց կրելու կոչեր են անում, սակայն իրենք չեն հետևում իրենց կողմից սահմանված կանխարգելման կանոնների պահպանմանը: Ու ահա, հո՛պ ,Նիկոլ Փաշինյանը վարակված է կորոնավիրուսով: Շատերի մոտ հարց է առաջանում, իսկ գուցե Արցախում ճաշկերույթի ժամանակ դիմակ, ձեռնոց չկրելու, սոցիալական հեռավորություն չպահպանելու հետևանքո"վ Փաշինայնն այս օրը ընկավ:
Հայկ Գևորգյան

