«WORLD FOLK VISION» միջազգային հեղինակավոր մրցույթին՝ Հայաստանը ներկայացնում է հայտնի քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը
Արխիվ 16-20Հայ ազգի հայտնի քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը, ով Ազգային նվագարանների եւ ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական մրցույթի, երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի առաջին մրցանակակիր է, շարունակում է նոր բարձունքներ նվաճել`միջազգային բեմերում՝ բարձր պահելով Հայաստանի անունը:
Քիչ առաջ, NEWSMEDIA.am-ը տեղեկացավ, որ Մարիաննա Գեւորգյանը 115 երկրների 3950 մասնակիցների թվում` մասնակցել է Համաշխարհային մշակութային նախաձեռնության «WORLD FOLK VISION» մրցույթին, եւ անցել է կիսաեզրափակիչ փուլ: Մարիաննան` քանոն ազգային նվագարանով, եւ Սայաթ Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:
Մեզ հետ զրույցում Մարիաննա Գեւորգյանը հպարտությամբ պատմեց.
- «WORLD FOLK VISION» մրցույթյս տարի Հայաստանը ես եմ ներկայացնում. այս պահին գտնվում եմ կիսաեզրափակիչ փուլում` Հայաստանի Հանրապետության միակ ներկայացուցիչն եմ: Ներկայացնում եմ ազգային նվագարան քանոնը՝ ազգային երաժշտությամբ: Այս պահին մրցույթին մասնակցում է 115 երկիր:
Այսօրվանից` հունիսի 1-ից. մրցույթն այլեւս ընթանալու է քվեարկությամբ: Մինչ այս փուլը իրենք էին ընտրում, հիմա COVID-19-ով պայմանավորված՝ քվեարկությունը օնլայն է ընթանալու:
Հայտնի քանոնահարուհին ընթերցողից միայն մեկ խնդրանք ունի.
-Քվեարկե՛ք Հայաստանի օգտին՝ որպեսզի Հայաստանը հաղթի: Մրցույթին մասնակցում են Թուրքիան, Ադրբեջանը, ես ուզում եմ, որ այս մրցույթում հաղթի ազգային նվագարանը: Քվեարկությունը ընթանալու է հունիսի 1-ից՝ մինչեւ հունիսի 15-ը: Ոչինչ հարկավոր չէ` միայն քվեարկություն:
Մանրամասները սկզբնաղբյուր էլեկտրոնային օրաթերթում

