Նիկոլ Փաշինյանի հիվանդանալու յոթ պատճառները

Արխիվ 16-20

Մենք բազմիցս նշել ենք, որ Փաշինյանը  առիթ է փնտրում «թռնելու» համար եւ, որպես առիթ, կանխատեսում էինք հիվանդության «մահանեն»: Եվ այսպես, կարծես թե դանակը եկել հասել է ոսկորին, եւ հունիսի վերջին  սպասվում է Նիկոլի  հրաժարականը:

Որո՞նք էին այն պատճառները, որոնք ստիպեցին Նիկոլին հիվանդանալ.

1. Ամենածանր պատճառներից է Արցախի շուրջ վարվող բանակցությունները, ըստ որոշ լուրերի` դրանք հասել էին բավականին կոնկրետ փուլ ,եւ մասնավորապես սպասվում էր, որ հունիսին պետք է լինեն ստորագրված փաստաթղթեր: Բնական է, որ Նիկոլը  իր վրա չէր ուզում վերցներ ազգի դավաճանի պիտակը, սակայն իրավիճակը իր համար դառնում էր փակուղային, այլեւս ձգել նա չէր կարող: Դրա հետ մեկտեղ ամբողջությամբ տապալված են հայ-ռուսական, հայ-եվրոպական եւ հայ-ամերիկյան հարաբերությունները եւ ընդհանրապես ամբողջ արտաքին քաղաքականությունը:

2. Համավարակի իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Հայաստանը այդ ցուցանիշով աշխարհով ամենավատթարագույն ցուցանիշներն ունի: Նիկոլի կառավարությունը անկարող է որեւէ  գործում միջամտություն ունենալ այդ հարցում: Հունիսին սպասվում է համավարակի այնպիսի թռիչք, որը կբերի Թորոսյանի կողմից քայքայված  առողջապահական համակարգի վերջնական կոլապսի:

3. Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը անդունդի եզրին է: Հարկերի հավաքագրումը, տնտեսական ակտիվությունը, գործազրկությունը, աղքատությունը հասել են ծայրաստիճան վատթարագույն վիճակի: Արդեն հարցականի տակ է հունիսին պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի  ու թոշակառուների թոշակների վճարման խնդիրը: Հունիսի վերջում սոցիալ-տնտեսական վիճակը էլ ավելի կբարդանա, եւ սպասվում է սոցիալական ճգնաժամ:

4. Հունիսի 14-ից հետո արտակարգ դրությունը հավանաբար պետք է չեղարկվի: Դա կբերի  զանգվածային ցույցերի մեկնարկին, որտեղ յուրաքանչյուր սոցիալական խումբ պահանջելու է իր հանդեպ հատուկ ուշադրություն, բարձրացվելու են նաեւ հակազգային  օրենքների չեղարկման եւ այլ հարցեր: Հունիսի վերջին իրավիճակը սպառնում է դառնալ քաոսային:

5. Իրավական ոլորտում կատաստրոֆիկ իրավիճակ է: Դատական  համակարգը  ամբողջությամբ խառնաշփոթի մեջ է: Քոչարյանի եւ այլ քաղբանտարկյալների  հարցերը գնալով սրվում են: Դրանց խառնվում են նաեւ միջազգային ատյանները` ՄԻԵԴ-ը, Վենետիկյան հանձնաժողովը եւ այլն: ՍԴ-ի  հարցը մնում է օդում: Նշանակված հանրաքվեն ո՛չ կարող են անցկացնել, ո՛չ կարող են օրինական ճանապարհով չեղարկեն: Չեղարկելու դեպքում հարց է ծագում` ով է պատասխան տալու հանրաքվեի  հսկայածավալ ծախսված միջոցների համար:

6. Կոռուպցիոն սկանդալները պայթում են մեկը մյուս հետեւից: Սիգարետների ապօրինի արտահանում, ոսկու եւ ադամանդների, զենքի ապօրինի վաճառքներ: Արտասահմանյան հաշիվների վրա 1,5 մլրդ եվրոյի հավաքագրում` տարբեր օլիգարխների կողմից միջոցների փոխանցման ճանապարհով: Այս ֆոնին երկրի ներսում պարգեւատրումները եւ այլ կոռուպցիոն սկանդալները նույնիսկ աննշան են թվում:

7. Ազգային արժեքներից նահանջը, որը Նիկոլենք պարտավորված են իրականացնել  հեղափոխական ժամանակահատվածում իրենց վրա ստանձնած պարտավորությունների համապատասխան, նույնպես հասել է այն բարձրակետին, որից հետո ժողովուրդը այլեւս չի պատրաստվում այդ ամենը հանդուրժել: Եկեղեցու ու բանակի դեմ հարձակումները, «Հայոց պատմության» ուսուցման սահմանափակումները, մշակույթի քայքայումը, երեխաների եւ կրթական համակարգում սեռական, այսպես կոչված, դաստիարակությունը, Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման եւ ԼԳԲՏ-ների խրախճանքը` այդ ամենը  հասարակության մեջ առաջ է քաշել մեծ դժգոհություն եւ ծայրահեղ լարվածություն: Հակահայկական հակաբարոյականության տարածման կասեցումը այլեւս հանրային հրատապ պահանջ է:

Այս յոթ պատճառներն են, որ դարձան Նիկոլի հիվանդության պատճառը:

Ա. Հովհաննիսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում