Մնացել է ուղիղ կապը ժողովրդի հետ, որի ընթացքում երևում է, որ այլևս ասելիք էլ չունես. Արտակ Զաքարյանը` Նիկոլին

Արխիվ 16-20

Հարգելի’ վարչապետ,
հարգելի’ Նիկոլ,

Ցավում եմ, որ քո, և ընտանիքիդ անդամների մոտ կորոնավիրուսի վարաք է արձանագրվել։ Աստված թող զորավիգ լինի ձեզ՝ վիրուսը հաղթահարելու, շուտափույթ ապաքինվելու և լիարժեք կազդուրվելու համար։

Միևնույն ժամանակ, առանց ավելորդ պաթոսի, ջերմորեն շնորհավորում եմ ծննդյանդ տոնը։ Մաղթում եմ առողջություն, արևշատություն, խաղաղություն և ընտանեկան բարօրություն։

Երկու տարի, որպես ընդդիմություն քեզ հետ քաղաքական կռիվ ենք տալիս, մեր պետության ներկայի ու ապագայի համար։ Եվ երկու տարի շարունակ, դու ապացուցում ես, որ մենք ցավոք իրավացի ենք։ Թե ինչու՞ եմ ասում ցավոք, ինքդ լավ գիտես ու ամեն բան տեսնում ես ներսից։ Լիովին հասկանում եմ քո, և քո շուրջ ստեղծված իրավիճակը, ինչ որ տեղ, կարելի է ասել՝ ըմբռնումով եմ մոտենում։ Մարդկայնորեն նույնիսկ զորակցում եմ քեզ՝ որպես վարչապետի, ստեղծված բարդ ու անելանելի թվացող խնդիրների մեջ։ Բայց ելքը մեկն է։

Հրաժարվիր ու թույլ տուր, որպեսզի կարգի բերվի այս քաոսային միջավայրը և պետությունը դուրս բերվի կառավարման բնականոն հուն։ Հրաժարվիր այն կեղծ, կործանարար ու դատարկ լոզունգներից, որով սերմանել ես վենդետաներ ու անհանդուրժողականություն։ Երևի չես էլ պատկերացնում, թե որքան մարդու արժանապատվություն ու բարի համբավ ես վնասել, քանի հարազատության, ընկերության մեջ ես սառնություն ու վեճեր մտցրել, քանի անբասիր մարդկանց ես հանիրավի կասկածի թիրախ դարձրել...Վատ է, շատ վատ։

Քեզ մոտ ստացվել է միայն մեկ բան՝ իշխանափոխությունը, որի թավշյա լինելը բացառապես մեր իշխանության կամքն է եղել։ Այլապես դու պատրաստ էիր փողոց ելած ժողովրդին տանելու նույնիսկ ամենավատ սցենարների՝ հանուն քո սկսած գործի։ Իշխանափոխությամբ ձևավորված հանրային հավատի ու սպասելիքների պիկը՝ երկու տարում վերածեցիր հուսալքության ու անելանելիության զգացողությունների։ Այնուամենայնիվ քեզ շնորհակալ եմ մի բանի համար, որը կասեմ, երբ մի օր, գուցե առիթ լինի հանդիպելու։

Այսօր արդեն չունես զարգացման ծրագրեր, չունես ռազմավարական բավարար ռեսուրսներ, արտաքին քաղաքական վստահելի գործընկերություն, տնտեսական կայուն պոտենցիալ, ներքին քաղաքացիական համախմբում։ Միակ քաղաքական գործիքդ մնացել է ուղիղ կապը ժողովրդի հետ, որի ընթացքում երևում է, որ այլևս ասելիք էլ չունես։

Հայաստանից ու Արցախից բաղկացած այս մի պետականությունն ունենք աշխարհի տակ։ Բարեկամաբար խնդրում եմ, թույլ մի՜ տուր, որպեսզի այն աչքներիս առաջ վերջնականապես քայքայվի, կազմալուծվի ու բարոյալքվի։ 
Ակնհայտ սխալ ճանապարհներով մինչև վերջ գնալը պարտադիր չէ՛, նույնիսկ ուշացումով կարելի է կանգ առնել, ետ դառնալ, և ուղղել ամեն ինչ։ Մտածի՛ր այս ամենի մասին։

Կրկին շնորհավորում եմ ծննդյանդ տոնը։ 
Աստված պահապան մեր երկրին ու մեր ժողովրդին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում