Վրաստանում այսօրվանից կվերսկսի ռեստորանների և առևտրի կենտրոնների աշխատանքը
Արխիվ 16-20Երկուշաբթի օրվանից Վրաստանում իրենց աշխատանքը կվերսկսեն խոշոր առևտրի կենտրոնները, մոլերը և ռեստորանները, որոնք հնարավորություն կունենան հյուրերին ընդունել բաց երկնքի տակ, հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վրաստանի առողջապահության նախարարությունում մշակել են սահմանափակումների չեղարկումից հետո հաճախորդներին սպասարկելու վերաբերյալ մի շարք առաջարկներ։
Ռեստորաններում յուրաքանչյուր սեղանի շուրջ պետք է նստի ոչ ավել, քան վեց մարդ։ Ռեստորանների սեփականատերերը պետք է օգտագործեն միայն մեկանգամյա սփռոցներ կամ ամեն կերպ սահմանափակեն դրանց կրկնակի օգտագործումը։
Վրաստանում մարտի 21-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում համավարակի հետ կապված արտակարգ դրություն է հայտարարվել: Ապրիլի 27-ից իշխանությունները սկսել են աստիճանաբար մեղմել նախկինում սահմանված սահմանափակումները։
Երկրում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 783 դեպք է գրանցվել, որից 605-ն ապաքինվել է: Կարանտինում է գտնվում մոտ 2,5 հազար, հիվանդանոցներում՝ 301 մարդ: Գրանցվել է մահվան 12 դեպք։

