Թրամփին թաքցրել են Սպիտակ տան բունկերում.
Արխիվ 16-20ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ստորգետնյա բունկերում է գտնվել ուրբաթ երեկոյան, երբ Վաշինգտոնում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել` ոստիկանի ձեռքից անզեն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի զոհվելուց հետո, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
The New York Times թերթի տվյալներով՝ նախագահը տեղափոխվել է բունկեր, երբ ցուցարարներն ուրբաթ երեկոյան Սպիտակ տան դարպասներիի մոտ մետաղական բարիկադներ են տեղակայելլ: Պարբերականը նշում է, որ բունկերն ավելի վաղ օգտագործվել է ահաբեկչությունների ժամանակ ։
CNN հեռուստաալիքը հավելում է, որ Թրամփն այնտեղ մնացել էր մոտ մեկ ժամ։
Հայտնի չէ ՝ ուղեկցե՞լ են արդյոք նրա առաջին տիկին Մելանյա Թրամփն ու նրանց որդին։

