Ադրբեջանը հետևողականորեն լկտիանում է. Կարեն Բեքարյան

Արխիվ 16-20

Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ու՞մ և էլ ինչպե՞ս բացատրենք, որ պետական ինստիտուտների աշխատանքը, անհրաժեշտ պահին՝ անհրաժեշտ գործողությունների իրականացումը, չի կարող և չպետք է պայմանավորված լինի, օրինակ՝
- գերատեսչության ղեկավարի լինել-չլինելով,
- ոչ աշխատանքային օրերով կամ ժամերով,
- պարգևավճարների հերթական կամ արտահերթ չափաբաժնի «ուշացմամբ»,
- սեփական գործառույթների անխափան իրագործման փոխարեն՝ տարաբնույթ կերպարների սխալների սրբագրմամբ կամ դեմք պահելու- դեմք փրկելու ուշացած և տարերային «օպերացիաների» անպտուղ իմիտացիայով...

Ադրբեջանը հետևողականորեն լկտիանում է: Նման կեցվածքն ու պահվածքը լեզվակռիվ չեն, ուղղակի հոխորտանք չեն: Ադրբեջանը փորձարկում է Հայաստանի և միջազգային հանրության արձագանքը և այդ արձագանքի օպերատիվությունը:

Սա է՞լ բացատրելու կարիք կա: Բացատրելու կարիք կա նաև, թե Ադրբեջանի ինչի՞ն է պետք նման «փորձարկումը»:

Կրկնենք՝ հարցը ոչ միայն արձագանքն է, այլ նաև՝ նրա օպերատիվությունը: Հարցը ոչ միայն երկրի արձագանքն է (ի դեմս՝ ԱԳՆ-ի), այլ նաև երկրի կարողությունը՝ արագ և որակով հարցի շուրջ հրավիրելու Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը և նրանցից ապահովելու ժամ առաջ տրվող համարժեք արձագանք: Հարցը ոչ միայն որևէ մեկին կամ մի քանիսին զանգել- չզանգելու, կապվել- չկապվելու, կամ՝ երբ կապվելու մեջ է, այլ առաջին հերթին՝ արդյունքների: Իսկ արդյունքները (այս դեպքում՝ առնվազն կոշտ ու կանխարգելիչ արձագանքները) պետք է հանրայնացված լինեն, քանի որ Ադրբեջանը բարձրաձայն և ի լուր ամբողջ աշխարհի հատում է թույլատրելիի բոլոր սահմանները:

Այս անգործությունն անտանելի է արդեն:
Ստիպված եմ նորից փաստել, մեր երկիրը չունի այսօր արտաքին քաղաքականության պատասխանատուներ, պաշտոնները՝ կան, մարդկանց անուններ՝ կարծես դեռ կան, պատասխանատուներ՝ չկան...

Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին: Կանգնի իրապես, ոչ թե անիմաստ դեմքերի անիմաստ ծղրտոցներով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում